Մամուլի տեսություն 30-04-2020
ԱՄՆ-ը փորձում է ՄԱԿ-ի ԱԽ-ի վրա ճնշում գործադրելով, երկարաձգել Իրանի նկատմամբ սահմանված սպառազինության էմբարգոն և խստացնել պատժամիջոցները:
Մարդոմսալարի օրաթերթ
ԱՄՆ-ի նոր ծրագիրը՝ ՀԳՀԾ-ի լծակի միջոցով Իրանի վրա ճնշումը մեծացնելու համար
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սպառազինական էմբարգոն կիրառվել է 2006 և 2007 թվականներին՝ Իրանին զենքի վաճառքը և այդ երկրից զենքի գնումն արգելելու համար: ՀԳՀԾ-ի ստորագրումցի հետո, որոշվեց 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատի, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է, էմբարգոն չեղարկել: Մոտ հինգ ամիս է մնում Իրանի զենքի էմբարգոյի չեղարկմանը, և ԱՄՆ կառավարությունը փորձում է երկարաձգել այն:
New York Times- ը հրապարակել էր Իրանի դեմ ուղված ԱՄՆ-ի նոր սցենարի մանրամասները: Ամերիկյան օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը նպատակ ունի ճնշում գործարդել ՄԱԿ-ի ԱԽ-ի վրա, Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու նպատակով:
Քեյհան օրաթերթ
Ամերիկացիների 90 տոկոսին մտահոգում է տնտեսության փլուզումը
Միացյալ Նահանգներում աճում են մտավախությունները երկրի տնտեսության ապագայի վերաբերյալ: Գործազուրկների թվի աճը, որը որոշ զեկույցների համաձայն հասել է 40 միլիոնի, աշխատավայրերի փակվելը և 1929-թ Մեծ դեպրեսիայի կրկնվելու վախը ստեղծել են մի վիճակ, որ սոցհարցումների արդյունքների համաձայն, ամերիկացիների ճնշող մեծամասնության համոզմամբ, երկիրը կանգնած է տնետսական անկման եզրին:
Սոցհարցումն անցկացրել է «Աքսիոն»ը: Հարցման արդյունքների համաձայն, մտահոգությունները հավասարապես առկա են և հանրապետականների և դեմոկրատների կոմղնակիցների շրջանում: Հարցվողների 89 տոկոսը նշել է, որ ինչ-որ չափով կամ խորապես մտահոգված են, տնետսության վրա կորոնավիրուսի բացասականա զդեցության կապակցությամբ:
«Խորասան» օրաթերթ
Պարսից ծոցի կղզիները պատրաստվում են մարդկանց բնակության համար
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Ալիրեզա Թանգսիրին, ընդգծելով, որ Պարսից ծոցի Իրանին պատկանող կղզիները ռազմավարական նշանակություն ունեն, հայտարարել է.«Որոշել ենք կառուցելով բնակելի ենթակառուցվածքներ Պարսից ծոցի կղզիները պատրաստել ժողովրդի բնակության համար, և սա ԶՈՒ գերագույն հրամանատարի հրամանն է»:
Գեներալ Թանգսիրին ասել է, որ երբ երկրի գերագույն առաջնորդն ասում է, որ մարդիկ կարող են ապրել այդ կղզիներում, դա նշանակում է, որ տարածքի անվտանգությունը նույնպես ապահովված է:
Չինական «Արգելված քաղաքը» կբացվի մայիսի 1-ից
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող Մին և Քին դինաստիաների (1420-1912 թթ.) կայսերական պալատը՝ Արգելված քաղաքը, իր դռները կբացի մայիսի 1-ից:
Հիշեցնենք՝ պալատական համալիրը փակ է եղել հունվարի 25-ից կորոնավիրուսի պատճառով:
Մայիսի 1-ից այն կաշխատի 8:30-17:00-ն, սակայն բաց կլինի միայն սրահների մի մասը: Տոմսերը պետք է ամրագրել այցելությունից նվազագույնը 24 ժամ առաջ առցանց եղանակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում ներս կթողնեն առավելագույնը 5 հազար այցելուի:
Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության մաս է գրանցվել 1987 թվականին որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։
Կորոնավիրուսի երկրորդ ալիքն աշխարհում անխուսափելի է. ԱՀԿ
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի անխուսափելիության մասին, հայտնում է ТАСС-ը:
«Սա լիովին նոր վիրուս է: Աշխարհի բնակչության շատ փոքր տոկոսն իմունիտետ ունի դրա դեմ: Այնպես որ, մինչև այն պահը, երբ դրա դեմ պատվաստանյութ կստեղծվի, մենք չենք կարող ասել, որ ի վիճակի ենք կանխել պանդեմիայի երկրորդ ալիքը», - ասել է նա:
Հայաստանը և Գերմանիան կփոխանակեն վարակի դեմ պայքարում փորձը. ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Հայկական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 28-ին կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին և վերջինիս դեմ պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում իրականացվող ծրագրերին: Այդ համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի հետագա տարածման կանխարգելման և բնականոն կյանքի աստիճանաբար վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Երկուստեք կարևորվեց համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման և վերականգնման ծրագրերի կարևորությունը՝ տնտեսական ճգնաժամը կանխելու և միջազգային համագործակցության համատեքստում: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արժևորեց գերմանական կողմի նախաձեռնությունը՝ սատարելու Հայաստանին փորձի փոխանակմամբ:
ԱՀԿ-ն տվյալներ է հավաքում երեխաների մոտ արտասովոր հիվանդության զարգացման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուսումնասիրում է երեխաների մոտ նոր հիվանդության բռնկումը, որը կարող է կապված լինել կորոնավիրուսային վարակի հետ: Այդ մասին հայտնում է «The Guardian»-ը:
Ամբողջ աշխարհում հայտնաբերվել է դեռևս անհայտ այդ հիվանդության մոտ հարյուր դեպք՝ ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում:
Բժիշկներն ամբողջ աշխարհում ասում են, որ երեխաները վերակենդանացման բաժանմունք են ընդունվել Կավասակի հիվանդության ախտանշաններով՝ արյունատար անոթների, սրտի և այլ օրգանների բորբոքումներ և ցնցումների համախտանիշ, որն արտահայտվում է մարսողական խանգարումների և տենդ տեսքով:
Բացի այդ, որոշ հիվանդ երեխաների մոտ կորոնավիրուսային թեստերը ցույց են տվել դրական արդյունք, այնուամենայնիվ, կան նաև հակառակ դեպքեր:
ԱՀԿ-ի բժիշկ Մարիա վան Քերհոուվն ամբողջ աշխարհի բժիշկներին խնդրել է պատրաստ լինել նման հիվանդության դեմ պայքարին: Նա ընդգծել է, որ հիվանդության վերաբերյալ տվյալները հավաքվելու և վերլուծվելու են ԱՀԿ-ի կողմից՝ բուժման ռազմավարություն մշակելու նպատակով: