Մամուլի տեսություն․ 04․05․2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120133-Մամուլի_տեսություն_04_05_2020
Կարանտինի օրերին Արևմուտքում հավատացյալներն իրենց ավտոմեքենաներով մոտենում են քահանային և խոստովանություն անում։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Մայիս 04, 2020 13:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն․ 04․05․2020

Կարանտինի օրերին Արևմուտքում հավատացյալներն իրենց ավտոմեքենաներով մոտենում են քահանային և խոստովանություն անում։

«Քեյհան» օրաթերթ

Թրամփն Իրանի դեմ պայքարում նույնիսկ իր մեկ նպատակին չի հասել

Անդրադառնալով  Իրաքի ու Աֆղանստանի պատերազմների և դրանց հետևանքով ԱՄՆ-ի կրած վնասների վերաբերյալ 2019 թվականի փետրվարին Թրամփի ունեցած ելույթին, National Interest պարբերականը գրել է․ «Միացյալ Նահանգները 8 տրիլիոն  դոլար Է ծախսել Մերձավոր Արևելքում ներկայություն ունենալու և ռազմական գերակայության համար։ Այդ երկիրը ներգրավված է եղել նաև տարածաշրջանի երկրների մյուս պատերազմներում։ Այդ բոլոր քայլերն արվել են տարածաշրջանում կայունություն հաստատելու և ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու նպատակով, սակայն այդ նպատակներից և ոչ մեկը չի իրականացել։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի  միջամտությունները ապակայունացրել են տարածաշրջանը և դաշնակիցներին ստիպել են մի կողմ դնել  տարածաշրջանային դիվանագիտությունը և փոխարենը դիմել ֆինանսական լոբբինգի` համոզելու Վաշինգտոնին մասնակցելու իրենց նախատեսած պատերազմներին»։

 

 

«Էբթեքար» օրաթերթ

Իրանը ՀԳՀԾ-ի հարցով վերջնագիր է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում է Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու համար։ Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է նոր իրավական կետ ավելացնել միջուկային համաձայնագրին, որը հնարավորություն կտա Իրանին   մեղադրել 2231 բանաձևը խախտելու  մեջ  և երկարաձգել զենքի էմբարգոն։

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, երեկ իր թվիթերյան միկրոբլոգում  գրել  է․ «Թիվ 2231 բանաձևը շրջանցելու և Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն շարունակվելու  դեպքում, ՀԳՀԾ-ի կիսաշունչ մարմինը վերջնականապես կմահանա»։

 

«Քեյհան» օրաթերթ

Սիոնիստ վերլուծաբան․ «Եկեք չխաբենք ինքներս մեզ. Իրանը բարդ ու հզոր երկիր է»

Իսրայելի Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբանը հայտարարել է, որ Իրանը հզոր դերակատար է և նույնիսկ առանց Ղասեմ Սոլեյմանիի ներկայության, մեծ  ազդեցություն ունի տարածաշրջանում:

Ռազ Ռիմեթն Atlantic Council հետազոտական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում գրել է․ «Իրանն այն դերակատարը չէ,  ով կհրաժարվի իր ռազմավարական նպատակներից և կհանձնվի արտաքին ու ներքին ճնշումներին»:

Սիոնիստ վերլուծաբանը, որի երկիրը կանգնած է տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու կուլիսների հետևում,  գրել է. «Արաբական աշխարհում քաղաքական իրարանցումը 2011 թվականից ի վեր Իրանի համար նոր հնարավորություններ է ստեղծել՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար: Իսլամական հեղափոխության պահապանների  կորպուսի և Ռուսաստանի օգնությամբ ԻԼԻՊ-ի ոչնչացումը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության գոյատևումն Իրանին հնարավորություն ընձեռեցին բարձրացնել իր հեղինակությունը Սիրիայում և Իրաքում»:

 

«Իրան» օրաթերթ

Խոստովանություն ավտոմեքենայով

Արևմտյան երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, բոլոր եկեղեցիները փակ են։ Կրոնական արարողությունների ու ծեսերի կատարման համար անհրաժեշտ է քահանայի ներկայությունը, ուստի այդ երկրներում հավատացյալների համար դժվարություն է առաջացել: Սակայն որոշ  շրջաններում քահանաները հետաքրքիր մտահղացում են իրականացրել։

Ֆրանսիական Լիմոժ քաղաքի կաթոլիկ քահանա Դևիդ Դո լե Թափին քաղաքացիներին կոչ է արել իրենց ավտոմեքենայում խոստովանություն անել։  Նա նստում է  Սուրբ Հովհաննես եկեղեցու բացօթյա կայանատեղում, որը ժամանակավորապես փակ է, ապա հավատացյալն իր ավտոմեքենայով մոտենում է քահանային և մեքենայի մեջ մնալով ու պահպանելով սոցիալական հեռավորություն, խոստովանություն է անում։

Քահանան եկեղեցու ճակատին փակցրած մեծ պաստառի վրա գրել է․ «Խոստովանություն ավտոմեքենայում»։

 

Armenpress.am

Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները․ ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունն է մնում արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս նպատակով Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը միջազգային միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով: Տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Նա հավելել է, որ այս պայմանավորվածությունների շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխանակման այցը: «Տարվա ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև, որը իրականացվել է Երևանում և Ստեփանակերտում պարբերական խորհրդակցությունների ձևով՝ տարբեր մակարդակներում: Հուլիսի 5-ին Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների կողմից ստորագրվեց Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների և Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի միջև խորհրդակցություն՝ երկու ԱԳ նախարարների նախագահությամբ»,- նշել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները, որոնք արտահայտվել են բազմաթիվ առիթներով, ներառյալ անցյալ տարի Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:

 

Lragir.am

Թրամփը հայտարարել է Չինաստանի սարսափելի սխալի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Չինաստանի սարսափելի սխալի մասին: Նրա խոսքով, Չինաստանի իշխանությունը չի ցանկացել ընդունել իր վրիպումը: Թրամփը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Պեկինը թույլ չի տվել հետաքննություն անցկացնել ԱՄՆ-ին ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Նրանք սխալվել են ու փորձել են թաքցնել այն, բայց չեն կարողացել, ասել է Թրամփը, ավելացնելով, որ ավելի ուշ Պեկինը խոստովանել է այդ հանգամանքը:

Ամերիկացի ղեկավարն ընդգծել է, որ, իր կարծիքով, Պեկինի ամենավատ որոշումներից է եղել սահմանների միակողմանի փակումը։ Երկիր մուտքն արգելված է եղել, սակայն Չինաստանի քաղաքացիները կարողացել են հատել սահմանները՝ վիրուսը տարածելով ԱՄՆ-ում և այլ պետություններում։Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության ծառայությունը հրապարակել էր փաստաթղթեր, որոնցում նշվում էր, որ Պեկինը միտումնավոր է համավարակի լրջությունը թաքցրել, որպեսզի հասցնի հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղորայք հավաքել։

 

Tert.am

Աֆղանստանի զինվորականները ձերբակալել են ԻԼԻՊ խմբավորման հետախուզության պետին

Աֆղանստանի զինվորականները երկրի արևելյան Նանգարհար նահանգում ձերբակալել են ԻԼԻՊ  ահաբեկչական խմբավորման հետախուզական ծառայության պետին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Նանգարհարի նահանգապետի աշխատակազմին:

ԻԼԻՊ խմբավորման հետախուզության պետ Մոգհին Ազգարը,  իր ընկեր Ֆարիդուլլայի հետ ձերբակալվել է աֆղանական ազգային բանակի հատուկ ստորաբաժանման կողմից, Նանգարհար նահանգի Բեհսուդ շրջանում»,-ասված է հայտարարության մեջ:

Աֆղանական բանակն առգրավել է նաև Կալաշնիկովի ինքնաձիգ, 5 բջջային հեռախոս և անձը հաստատող փաստաթղթեր, որոնք պատկանում են Պակիստանի քաղաքացիների:

Աֆղանստանի տարածքում աճել է ԻՊ-ի ազդեցությունը: Պաշտպանության և անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրի տարածքում ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ են անցկացնում:

 

Tert.am

Գերմանիայում անօրինական ծառահատման համար ադրբեջանցի գործարարի են ձերբակալել

 

Գերմանիայում անցկացված ոստիկանական գործողության արդյունքում անտառային տնտեսությանը վնաս հասցնելու մեղադրանքով ադրբեջանցի գործարար է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ինչպես տեղեկացրել են Գերմանիայի ներքին գործերի նախարարության Ռայնլանդ Պֆալց երկրամասի ծառայությունից, ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի, ծագումով ադրբեջանցի 42-ամյա Աֆիգ Ղահրամանովն է, որը եղել է Run շինարարական ընկերության ղեկավարը: Ընկերության գործունեությունը դադարեցվել է տարիներ առաջ:

Ղահրամանովը մեղադրվում է Կոբլենց քաղաքում տուն կառուցելու համար իրեն թույլատրված հողամասի սահմաններից դուրս գալու և շրջակա տարածքի ծառերը կտրելու համար:

Ոստիկանության աշխատակիցները քաղաքում անցկացվող գործողության շրջանակում կանգնեցրել են ծառահատումը: Աշխատավորներն ու տեխնիկան հեռացվել են տարածքից:

Ոստիկանությունը տղամարդուն չի կարողացել գտնել Կոբլենցի իր բնակավայրում, հետագայում նրան ձերբակալել են, երբ վերջինս փորձել է Գերմանիայից անցնել Նիդեռլանդներ:

Նա դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման: