Մամուլի Տեսություն 10-5-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i120360-Մամուլի_Տեսություն_10_5_2020
Կորոնավիրուսը, կոռուպցիան և ամերիկացիների վտարումը Իրաքի նոր վարչապետի առաջ ծառացած երեք հիմնական մարտահրավերներն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2020 13:45 Asia/Tehran
  • Մամուլի Տեսություն 10-5-2020

Կորոնավիրուսը, կոռուպցիան և ամերիկացիների վտարումը Իրաքի նոր վարչապետի առաջ ծառացած երեք հիմնական մարտահրավերներն են:

Մարդոմսալարի օրաթերթ

Նախընտրական մենամարտ ՀԳՀԾ-ի շուրջ

ՀԳՀԾ-ի մասին  Իրանի հարցով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրայան Հուքի վերջին հայտարարությունները վկայում են, որ Թրամփը հիասթափված է ինչպես Իրանի հետ նոր համաձայնության գալուց, այնպես էլ  այդ երկրին մեկուսացնելուց և այժմ հետևում է «վառված տարածքների» քաղաքականությանը:

ՀԳՀԾ-ից  դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ գործադրեց առավելագույն ճնշման քաղաքականություն և վերականգնեց  միակողմանի ու անօրինական պատժամիջոցները: Փորձագետները կարծում են, որ չնայած այդ քաղաքականությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել Իրանի համար, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել հասնել իր նպատակներին:

 

Քեյհան օրաթերթ

Կորոնավիրուսը, կոռուպցիան և ամերիկացիների վտարումը Իրաքի նոր վարչապետի առաջ ծառացած երեք հիմնական մարտահրավերներն են

Հինգշաբթի երեկոյան, Իրաքի խորհրդարանի պատգամավորները վստահության քվե են տվել Մուստաֆա Ալ-Քազեմիի  կառավարությանը:  Նոր վարչապետը պետք է լուրջ որոշումներ կայացնի կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գործողությունների կապակցությամբ:

Մեկ այլ ճգնաժամ, որն այս օրերին դեռևս առկա է Իրաքում, քաղաքական և տնտեսական կոռուպցիան է: Իրաքի փողոցներում շարունակվում են կոռուպցիայի դեմ ուղղված բողոքի ցույցերը: Ժողովրդի և քաղաքական խմբերի մյուս պահանջն է ամերիկացիների վտարումը երկրից: Իրաքում իրավիճակը պայթյունավտանգ է և ժողովրդի, քաղաքական խմբերի, դիմադրության խմբերի համբերության բաժակը լցվել է:

 

Համշահրի օրաթերթ

Հարավային Կորեայի «Դոնգա Իլոբո» օրաթերթը զեկուցել է, որ Հյուսիսային Կորեան հաջողվել է կառուցել և արդիականացնել մի քանի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ:

Օրաթերթը գրել է, որ 2017 թվականին Հյուսիսային Կորեան արձակել է մի քանի բալիստիկ հրթիռներ և ԱՄՆ-ը  փորձում է տեղեկատվություն  ձեռք բերել այդ երկրի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների կառուցման վերաբերյալ: 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունվարին հայտարարեց, որ երկիրը ձեռք է բերել նոր ռազմավարական զենք:

 

Էթեմադ օրաթերթ

Ռուսաստանը փորձարկել է S-500 զենիթահրթիռային համակարգը

Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ սկսվել է S-500 հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումը:

Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Յուրի Բորիսովը ասել է, որ այս համակարգի բոլոր մասերը արտադրվել և փորձարկվել են:

Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսեյ Կրիվոռուչկոն հայտարարել էր, որ S-500- ի գնման պայմանագիրը կստորագրվի 2021 թվականին և այն բանակին կմատակարարվի 2025 թ.-ին:

 

armedia.am

Ստամբուլում փորձել են այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը

Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում մայիսի 8-ին անհայտ անձը փորձել է այրել հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը: Այս մասին տեղեկացնում է Gazete Karınca պարբերականը, փոխանցում է Tert.am-ը:

Տեղեկացվում է, որ դուռը այրելու փորձը չի հաջողվել, դեպքի առիթով հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը:

«Անհայտ անձը եկեղեցու դուռը այրել փորձելուց հետո փախել է: Հիմնադրամի տնօրենների խորհուրդը անմիջապես ոստիկանություն է դիմել: Ստամբուլի ոստիկանության փոխտնօրենը կապվել է պատրիարքարանի հետ, իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և խոստացել է, որ հանցագործն անպայման, կձերբակալվի: Եկեղեցու աշխատակիցներին և դռանը ոչ մի վնաս չի հասցվել»,-ասված է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ դեպքի առիթով հաղորդագրություն է տարածել Ստամբուլի նահանգապետարանը, տեղեկացնելով որ հանցագործը ձերբակալվել է:

«Կորոնավիրուսը սրանք են բերել»,-ասել է եկեղեցու դուռը այրել փորձած Մ.Կ.-ն` բացատրելով իր արարքի պատճառը:

Վերջին տարիներին սա հայկական եկեղեցիների վրա կատարված առաջին հարձակումը չէ Թուրքիայում, մի քանի անգամ հայկական եկեղեցիների վրա հարձակումներ և հարձակման փորձեր են եղել, որոնց ընթացքում եկեղեցիների դռների վրա ատելություն քարոզող խոսքեր են գրվել:

 

aysor.am

Լեհաստանում հրդեհ է բռնկվել միջուկային հետազոտությունների կենտրոնում

Լեհական միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում է Լեհաստանի Ատոմային էներգիայի գործակալությունը:

Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել մայիսի 8-ի առավոտյան: Հրդեհը չի տարածվել շենքի այն հատված, որտեղ գտնվում են իզոտոպներ և ռադիոակտիվ նյութեր:

«Հրդեհը մարելուց հետո դեպքի վայրում կատարվել են դոզիմետրիկ չափումներ: Ոչ մի ռադիոակտիվ աղտոտում չի հայտնաբերվել», - նշել են գործակալությունից:

Նաև ճառագայթման մոնիտորինգի ավտոմատ համակարգը չի հայտնաբերել արտանետումների առկայություն շրջակա միջավայրում:

 

news.am

Նախարար. Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերազինման համար նոր միջոցներ կներգրավի

Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերազինման համար նոր միջոցներ կներգրավի: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ այժմ իշխանությունները մտադիր են փոխել ֆինանսավորման ձեւաչափը:

«Հայաստանը ճիշտ է համարում ֆինանսական նոր միջոցների ներգրավումը:  Մենք բանակցում ենք գործընկերների հետ այն մասին, որպեսզի չերկարաձգվի համաձայնագիրը, որի ժամկետն ավարտվել էր»,-պարզաբանեց Պապիկյանը:   

Նա հիշեցրեց, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի տրամադրած՝ մինչեւ 270 միլիոն դոլար վարկային գծով եւ 30 մլն դոլար դրամաշնորհով: «Ավելի վաղ նախատեսված էր վճարումները սկսել 2020 թվականից, հետո այդ ժամկետը մեկ տարով հետաձգվել էր։ Սակայն այժմ էլ կորոնավիրուսի տարածման պատճառով վտանգ կա, որ աշխատանքները կհետաձգվեն: Այդ պատճառով, երբ վարկերի վճարման ժամանակը գա, աշխատանքները, հնարավոր է, որ ամբողջությամբ չեն ավարտվի»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ Հայաստանն ունի ներգրավված վարկային միջոցներ, որոնք դեռ չի օգտագործել: Դրանք, նախարարի խոսքով, կարող են ուղղվել Մեծամորի ատոմակայանի վերազինման համար: 

 

news.am

9 մլն դոլարի ներդրում սփյուռքից. Վայոց Ձորի Սարավան համայնքնում սկսվել են արեւային կայանի շինարարական աշխատանքները  

Մայիսի 6-ին Վայոց Ձորի Սարավան համայնքնում սկսվեցին «AREG ENERGIA» արեւային կայանի շինարարական աշխատանքները: Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը եւ այլք: Ներդրման գաղափարը ծագել է տասն ամիս առաջ, երբ  Կիպրոսում տեղի հայ հայտնի գործարարներ Դավիթ եւ Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը հանդիպել են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին եւ ոգեշնչվել հայաստանյան փոփոխություններով: Այնուհետ եկել են հայրենիք, ուսումնասիրել օրենսդրական ու ներդրումային դաշտը, սկսել ներդրման գաղափարը կյանքի կոչել: