Մամուլի տեսություն 2020-14-05
Մայիսի 14-ը պարսից լեզվի և իրանցի մեծ բանաստեղծ Աբուլղասեմ Ֆիրդուսու հիշատակի օրն է: Փորձագետների կարծիքով, Շահնամեն ոչ միայն ազգային էպոս է, այլ վերաբերում է աշխատանքի բոլոր ժողովուրդներին:
Իրան օրաթերթ
Մայիսի 14-ը պարսից լեզվի և իրանցի մեծ բանաստեղծ Ֆիրդուսու հիշատակի օրն է:
Գրող, հետազոտող և համալսարանի դասախոս Ղոդամալի Սերամին ասել է.«1996 թ.-ին Աթենքում ունեցած ելույթում ասել եմ Շահնամն միայն ազգային էպոս չէ, Ֆիրդուսու լսարանը միայն իրանցիները չեն: Նա խոսում աշխարհի բոլոր մարդկանց հետ»:
Շարղ օրաթերթ
Լիբերալները Բայդենից պահանջել են վերականգնել ՀԳՀԾ-ն
ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին 50 լիբերալ քաղաքական ակտիվիստներ նամակ են գրել Ջո Բայդենին և կոչ են արել կառուցողական և առաջադեմ քաղաքականությանու կիրառելով, վերականգնել ՀԳՀԾ-ն:
Hill լրատվական կայքի հաղորդման համաձայն, նամակում դեմոկրատական թեկնածուին կոչ է արվել ռազմական գործընթացի փոխարեն առաջնահերթությունը տալ դիվանագիտությանը:
Ըստ նամակի հեղինակների, միլիտարիզմը ԱՄՆ-ի երկու կուսակցությունների արտաքին քաղաքականության մի մասն է: Նամակում Բայդենին կոչ է արվել վերականգնել Իրան հետ միջուկային համաձայնագիրը:
Քեյհան օրաթերթ
Հեղափոխությունը սպառնում է Ալե Սաուդի ռեժիմին
Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված տնտեսական խիստ միջոցառումները, երկրում դժգոհության ալիք են բարձրացրել: Ակտիվիստները տեսագրություններ են հրապարակել տասնյակ աղքատ քաղաքացիների բողոքի մասին: Դիտորդները նախազգուշացրել են երկրում սովածների հեղափոխության բռնկման հավանականության կապակցությամբ:
Սաուդյան Արաբիայի կառավարությունը նոր որոշումներ է կայացրել կորոնավիրուսի համավարակի տնտեսական ազդեցությունը նվազեցնելու և նավթի գները իջեցնելու համար, ըստ որի, ԱԱՀ-ի դրույքաչափը 5-ից հասցվել է 15 տոկոսի և կրճատվել են աշխատողների հատկացվող նպաստները: Վերջին որոշումները Սաուդյան Արաբիայում բողոքի մեծ ալիք են բարձրացրել:
Ջավան օրաթերթ
Աֆղանստանը ԱՄՆ-ի հետ համաձայնության կրակում
Փետրվարի 29-ին Կատարում ստորագրված ԱՄՆ-ի և Թալիբանի համաձայնագիրը, մինչ այժմ Աֆղանստանում խաղաղություն չի հաստատել: Երեքշաբթի օրը Նանգարհար նահանգի Կոզկոնարի շրջանի ոստիկանության հրամանատարներից Շեյխ Աքրամի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է 24 և վիրավորվել են 68 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը:
Amnesty International- ը Նանգարհար քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումները որակել է պատերազմական հանցագործություն և դատապարտել է այն:
Թալիբները հայտարարել են, որ որևէ դերակատարություն չունեն գործողության մեջ: Բայց Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները հաղորդել են, որ Թալիբանի մի շարք անդամներ միացել են ԻԼԻՊ- ին:
Ադրբեջանում զորավարժությունների ընթացքում ՀՀ սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ս.թ. մայիսի 18-,22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է:
Սահմանափակումներին կվերադառնանք միայն մի դեպքում. Փաշինյան
Մենք մարտին ունեինք հաշվարկ, որ եթե իրադարձությունները զարգանան իտալական սցենարով, մեկ ամսվա ընթացքում մենք կունենայինք 10 հազար մահ. մենք համոզված չէինք, որ այդ սցենարով կընթանա, հիմա էլ համոզված չենք դրանում: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչքան էլ մեր ռազմավարությունը լինի սահմանափակումներին չվերադառնալը, այդուհանդերձ, կարող է մենք ստիպված լինենք գնալ այդպիսի որոշման:
Կա մի պարագա, երբ դա տեղի կունենա, երբ որ սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք: Այսինքն եթե պարզվի, որ ՀՀ-ում կա 1500 հիվանդ, որոնք ասիմպտոմ չեն, մենք ստիպված կլինենք վերադառնալ սահմանափակումների ռեժիմին: Այսօրվա 2000-ից ավելի դեպքերից միայն 600-ն են, որ որեւէ բուժօգնության անհրաժեշտություն ունեն»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս պահին թոքային օդափոխության սարքին միացված ընդամենը 6 պացիենտ կա, իսկ Հայաստանում արդեն առկա է 100 այդպիսի սարք, եւս 70-ը գնման գործընթացում է:
ԱՀԿ գլխավոր տնօրենը նախատեսում է ժամկետից շուտ հեռանալ պաշտոնից
Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեվեդուն մտադիր է այդ պաշտոնից հեռանալ՝ չսպասելով 2021 թվականին ժամկետի ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ ԱՀԿ ղեկավարն իր որոշման մասին արդեն իրազեկել է կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին: Նշվում է, որ մինչևԱզեվեդուի լիազորությունների պաշտոնական ավարտը գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել նրա 4 տեղակալներից մեկը՝ նիգերիացի Յոնով Ֆրեդերիկ Ագա, Գերմանացի Կառլ Բրաուներ, ամերիկացի Ալան Վոլֆ ևչինացի Ի Սյաոչժուն:
Բրազիլացի Ռոբերտու Կարվալյու դի Ազեվեդուն ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականից: 2017 թվականին նա վերընտրվել է երկրորդ՝ չորսամյա ժամկետով, որն ավարտվելու է 2021 թվականի սեպտեմբերին:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 93 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 93 մարդ, ընդհանուր զոհերի թիվը հասել է 2305-ի: Այս մասին հաղորդել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Ռուսաստանում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 9974-ով՝ հասնելով 252 245-ի: