Մամուլի տեսություն 28-05-2020
Եթե Թրամփը հաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, Իրանը ոչինչ չի կորցնի, իսկ եթե դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը հաղթի ընտրություններում, Իրանը կարող է իրավիճակը վերադառձնալ ՀԳՀԾ-ից առաջ նախկին վիճակին:
Մարդոմսալատի օրաթերթ
Իրանի և ԱՄՆ-ի շուրջ վեճերը վերջ չունեն: Այս օրերին, բազում վայրիվերումներից հետո, բենզին տեղափոխող իրանական տանկերը մեկ առ մեկ ժամանում են Վենեսուելա: Միացյալ Նահանգների կողմից արձագանքի բացակայությունը և Սպիտակ տան լռությունը պատճառ են դարձել, որ աշխարհի շատ լրատվամիջոցներ և քաղաքական փորձագետներ, զգայուն դառնան Իրանի և Միացյալ Նահանգների միջև առկա լարվածության շուրջ և երկու երկրների միջև լարվածության շուրջ իրավիճակը կրկին սրվել է:
Եթե Թրամփը հաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, Իրանը ոչինչ չի կորցնի, իսկ եթե դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը հաղթի ընտրություններում, Իրանը կարող է իրավիճակը վերադառձնալ ՀԳՀԾ-ից առաջ եղած վիճակին:
Աֆթաբ օրաթերթ
Թրամփի թվիթները ստուգվելու են
Առաջին անգամ Թվիթերը ստուգել է Դոնալդ Թրամփի թվիթը: Այս քայլը զայրացրել է Թրամփին և հանգստացրել է նրա քննադատներին:
Թվիթերի ղեկավարները մշտապես քննադատության են արժանացել այն բանի համար, որ չեն պատասխանել քաղաքական գործիչների և աշխարհի առաջնորդների կողմից հրապարակված ապատեղեկատվությանը:
Նախագահի ընտրությունից մի քանի ամիս առաջ Թվիթերի այս քայլը զայրացրել է Թրամփին:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Պուտինն արձագանքել է Բաշար ալ-Ասադին չաջակցելու մասին լուրերին
Ռուսական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում Ռուսաստանի դեսպանին նշանակել է Սիրիայի հետ հարաբերությունների զարգացման իր հատուկ ներկայացուցիչ:
Նա հայտարարել է. «Ռուսաստանի կառավարությունը պաշտոնապես կվերսկսի իր ամբողջ աջակցությունը Դամասկոսին և սիրիական բանակին, մինչև այդ երկրի տարածքի ամբողջական ազատագրումը»:
Ի պատասխան այս լուրերի, Սիրիայում Ռուսաստանի դեսպանը սիրիական Ալ-Վաթան թերթին տված հարցազրույցում ասել էր.«Ռուս-սիրիական հարաբերություններում տարաձայնությունների մասին տարածված լուրերն անհիմն են և նրանք, ովքեր ձգտում են լարվածություն առաջացնել Մոսկվայի և Դամասկոսի հարաբերություններում, խեղաթյուրում են փաստերը»:
Իրան օրաթերթ
Կորոնավիրուսի ավարտն անհայտ է, մարդիկ պետք է համակերպվեն վիրուսի հետ
Իրանի գենետիկական ճարտարագիտության և կենսատեխնոլոգիայի ազգային հետազոտական ինստիտուտի անդամն ասել է, որ Covid 19-ը ինչպես գրիպը, չի վերանալու և ինչպես գրիպի դեպքում, ամեն տարի ստեղծվելու է նոր պատվաստանյութ:
Մասուդ Հուշմանդն ասել է, որ երբ կորոնավիրուսը փոխանցվում է մեկ մարդու մարմնից մյուսին, այն ավելի քիչ վտանգավոր է: Նա հավելել է. «Մենք դեռ շատ բան չգիտենք վիրուսի մասին, ուստի կսահմանափակվենք վարկածներով»:
Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ
Առնվազն յոթ զինծառայող է սպանվել Աֆղանստանի հյուսիսարևելյան Փարվան նահանգում արմատական «Թալիբան» շարժման զինյալների հետ բախման հետևանքով, հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով նահանգապետի ներկայացուցիչ Վահիդա Շահքարի հայտարարությանը:
«Առնվազն յոթ աֆղանական զինվորական է սպանվել, ևս մեկը՝ վիրավորվել, երբ չորեքշաբթի երեկոյան թալիբանները հարձակվել են Փարվանի նահանգի հյուսիսում անցակետի վրա», - ասել է Շահքարը:
Միևնույն ժամանակ, անվտանգության ծառայության աղբյուրի համաձայն, անցակետում հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 զինծառայող:
ԵՄ-ն այս դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցում է որպես մերձավոր եւ հուսալի գործընկերոջ
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստանին շնորհավորել է Հանրապետության օրվա առիթով:
«Հանրապետության օրվա առիթով իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանին եւ հայ ժողովրդին: ԵՄ-ն այս դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցում է որպես մերձավոր եւ հուսալի գործընկերոջ, եւ կշարունակի դա անել: Մենք հայ ժողովրդին մաղթում ենք ամենայն բարիք, հոգ տարեք ձեր մասին»,- նշել է նա Twitter-ում:
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Նավթի համաշխարհային գները սակարկությունների ընթացքում նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի հունիսի ֆյուչերսները նվազել են 3.63 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 31,62 դոլար։
Brent տեսակի նավթի ֆյուչերսներն հուլիսի մատակարարումներով նվազել են 2,48 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 33,88 դոլարի։
Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք՝ չենք հանդուրժելու սպառնալիքն ու ուժի կիրառումը. ԱԳ նախարար
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտահայտվել է, որ չի հանդուրժելու հակառակորդի կողմից սպառնալիքը, ուժի կիրառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնացականյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող դիվերսիոն գործողություների մասին հարցին։
«Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք, որ սպառնալիքը, ուժի կիրառումը չի հանդուրժվելու»,-ասաց Մնացականյանը: