Մամուլի տեսություն 31-05-2020
Կիրակի օրը, իրանական թերթերի մեծ մասի հիմնական վերնագիրը վերաբերվում էր ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքող ցուցարարների դեմ կիրառված բռնություններին:
Մարդոմսալարի օրաթերթ
Եվրոպացիները դժգոհ են ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային շրջափակումների բացառությունները չեղյալ հայտարարելու որոշումից:
Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների խոսնակները և ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը, համատեղ հաղորդագրություն տարածելով հայտարարել են, որ խորապես ցավում են ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի միջուկային ծրագրի որոշ բաժինների, ներառյալ Արաքի ռեակտորի արդաիականցման նախագծի համար սահմանված արտոնությունների չեղարկման կապակցությամբ:
Հաղորդագրության մեջ նշված է, որ ՄԱԿ-ի 2231 բանաձևով վավերացված նախագծերը ծառայում են միջուկային զենքի չտարածման շահերին և միջազգային հանրության համար երաշխիք են, որ Իրանի միջուկային գործունեությունը կրում է խաղաղ և անվտանգ բնույթ:
Հաղորդագրության մեջ նշված է. «Մենք խորհրդակցում ենք մեր գործընկերների հետ՝ գնահատելու ԱՄՆ-ի այս որոշման հետևանքները»:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ում շարունակվում են բաղոքի ցույցերը
Սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդուն սպանելու դեմ ուղղված բողոքի ցույցերն ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքից շատ արագ տարածվել են Նահանգների ամբողջ տարածքում: ՏՍոցցանցերում հրապարակված տեսանյութերը հիշեցնում են Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և Եմենում տեղի ունեցած պատերազմները:
Անցած երեք օրերի ընթացքում, Մինեապոլիսում և այլ քաղաքներում, այդ թվում՝ Ատլանտայում տեղի ունեցած անկարգությունները և բողոքի ակցիաներն այնքան բուռն էին, որ որոշ լրատվամիջոցներ խոսում են «ռասիզմի դեմ երկրորդ հեղափոխության» մեկնարկի մասին:
Համշահրի օրաթերթ
Պոմպեոն զայրացել է Ամերիկայի մասին Զարիֆի թվիթից
ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոն կրկնելով Իրանի դեմ իր անհեթեթ մեղադրանքները. գրել է. «Դուք մահապտժի էք ենթարկում միասեռականներին, քարակոծում էք կանանց և ոչնչացնում հրեաներին»:
Ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարարը, Թվիթերում արած գրառման մեջ անդրադարձել էր ԱՄՆ-ում ոստիկանի կողմից անզեն սևամորթ մարդու դաժան սպանությանը և նշել, որ Միացյալ Նահանգներում սևամորթների կյանքին ուշադրություն չի դարձվում և ռասիզմի դեմ համաշխարհային պայքարը հետ է մնացել:
Էթեմադ օրաթերթ
Աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի հայտնաբերելուն ուղղված ջանքերին զուգահեռ, Չինաստանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կներկայացնի պատվաստանյութը :
Չինաստանի կառավարման և վերահսկման պետական հանձնաժողովը կիրակի օրը հայտարարել է, որ տարբեր երկրներում, ներկա դրությամբ անցկացվում են կորոնավիրուսային պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները:
Պատվաստանյութը, որը անցել է փորձարկման երկրորդ փուլում, մինչ այժմ փորձարկվել է 2000 մարդու վրա և ունի տարեկան արտադրական 100 000 միլիոն դոզա հզորություն:
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը
Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը, հայտնում է Worldometers կայքը, որը վերահսկում է վիճակագրությունը:
Կայքի տեղեկություններով՝ մոլորակի վրա արձանագրվել է վարակի 6 012 571 դեպք: Մահացել է ավելի քան 366 հազար մարդ, իսկ ավելի քան 2,6 միլիոնն արդեն ավարտել է բուժման ընթացքը:
Աշխարհի դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է ԱՄՆ-ում (գրեթե 1,8 միլիոն):Այնուհետև դեպքերի թվով Բրազիլիան է, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան:
SpaceX-ը տիեզերագնացներ ուղարկեց Միջազգային տիեզերակայան
Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը երկու հոգանոց անձնակազմով արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան Falcon 9 հրթիռի միջոցով։
Առաջին անգամ պատմության մեջ մասնավոր ընկերությունը տիեզերագնացներ ուղարկեց Միջազգային տիեզերակայան։ Ինչպես հաղորդվում է, սա նաև 2011 թվականից հետո ամերկյան առաջին թռիչքն է, որով Միջազգային տիեզերակայան տիեզերագնացներ են գործուղվում։
Տիեզերանավի անձնակազմի անդամներն են Բոբ Բենկենը և Դագ Հերլին։ Այսօր տեղի կունենա տիեզերանավի միակցումը Միջազգային տիեզերակայանին։
ԱՄՆ-ում անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը: Այն տեղադրվել էր Հայաստանի երտասարդական հիմնադրամի և տեղի հայ համայնքի ջանքերով 2014թ»,- գրել է նա:
ԱՄՆ-ում ցույցերի ժամանակ պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը
Մայիսի 29-ին, Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստի ընթացքում միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։
Վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն (ԱԺԿ/ÖVP) իր ելույթում բարձր գնահատեց վերջին ժամանակներս Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանը և Ավստրիան կիսում են քրիստոնեական նույն արժեհամակարգը, և Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Ընդգծեց, որ Համաձայնագիրն ունի մեծ նշանակություն Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության իրավական ամուր հիմք ստեղծելու գործում: Նշեց նաև, որ Համաձայնագիրը կարող է նպաստել ողջ տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Այն հնարավորություն կընձեռի բարելավել ներդրումային և գործարար միջավայրը, որից կօգտվեն հայկական և եվրոպական ձեռնարկությունները՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկատերերը:
Թրամփն առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին, Ավստրալիային, Հնդկաստանին եւ Հարավային Կորեային
Սպիտակ տան լրատվական ծառայությանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7 համաժողովի անցկացումը հետաձգում է մինչև սեպտեմբեր և ծրագրում է դրան հրավիրել նաև Ռուսաստանին, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին:
Նշվում է, որ Թրամփը արդեն G11 երկրների հետ կքննարկի հարցեր՝ կապված Չինաստանի հետ: