2020-ի ընտրություններ, անկանխատեսելի ընտրություններ
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերջին օրերին ընտրատեղամասերն ակտիվացրել են ջանքերը՝ կանխատեսելու 2020 թ. ընտրությունների հաղթողին:
Վերջին օրերին ընտրատեղամասերի մեծ մասը հաղորդել են հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Ջո Բայդենի միջև անջրպետի մեծացման մասին, հատկապես «կարևոր» նահանգներում: Տվյալների համաձայն, Բայդենը 8 տոկոսով առաջ է անցել Միացյալ Նահանգների ազգային միջինից:
Այնուամենայնիվ, քվեարկության ավարտից մեկ շաբաթ առաջ Թրամփի նկատմամբ Բայդենի հաղթանակը չի երաշխավորում դեմոկրատ թեկնածուի վերջնական հաղթանակը: Քանի որ ինչպես եղավ 2016թ., դեմոկրատական թեկնածուն կարող է ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը, սակայն Սպիտակ տուն մուտք գործի հանրապետական թեկնածուն:
ԱՄՆ-ում առկա քաղաքական լարվածությունն ավելի է սրել նախագահական ընտրությունների հետ կապված բարդ իրավիճակը: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կամ կհաղթի ընտրություններում, կամ չի ընդունի դրանց արդյունքները: Այլ կերպ ասած, եթե Թրամփը հաղթանակ չտանի, հանրապետականների նախընտրական շտաբը գործը դատարան կհասցնի ընտրակեղծիքների պատրվակով, հարցականի տակ դնելով փոստային ընտրությունները:
Բայց եթե Էլեկտորալ քոլեջի ձայները բաժանվեն հանրապետական և դեմոկրատ թեկնածուների միջև այնպես, որ նրանցից ոչ մեկը չստանա առնվազն 270 ձայն, ապա Կոնգրեսը պատասխանատու կլինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի ընտրության համար: Այս պարագայում նույնիսկ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների թվային առավելության առկայության դեպքում Թրամփը հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Քանի որ քվեարկության պահին յուրաքանչյուր նահանգ կունենա միայն մեկ ձայն, իսկ հանրապետական մեծամասնություն ունեցող նահանգներն ավելի շատ կլինեն, քան դեմոկրատականները:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով ԱՄՆ-ի նախագահական համակարգի բարդությունը, սոցիոլոգիական հարցումների հիման վրա գրեթե անհնար է կանխատեսել դրա արդյունքները: Մի բան սակայն որ հաստատ է, այն է, որ ընտրություններն ուղեկցվելու են փողոցային բողոքներով ու անկարգություններով: Որոշ շրջաններում արդեն արգելվել է նոյեմբերի 3-ին ընտրատեղամասեր նեկայանալ զինված: Թրամփի սկանդալային հայտարարությունները Բայդենի հետ առաջին նախընտրական հեռուստաբանավեճի ճամանակ, երբ նա դիմելով աշխարհազորայիններին, ասել էր «Մի կողմ քաշվեք ու սպասեք» վկայում են ընտրություններից առաջ խառնաշփոթ վիճակի մասին:
Հաշվի առնելով, որ վերջին տարիներին ընտրությունների անվտանգությունը խիստ կասկածի տակ է դրվել ներքին և արտաքին միջամտությունների պատճառով, հնարավոր է, որ թեկնածուներից մեկը և նրան հարող քաղաքական հոսանքը չընդունեն արդյունքները և երկրում նորից ծայր առնեն փողոցային բողոքներ ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ արդեն իսկ մասնատված ամերիկյան հասարակության համար: