Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած հրադադարի երրորդ համաձայնությունը խախտվել է
Ադրբեջանը և Հայաստանը երեկ համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ հակամարտության կողմերը Վաշինգտոնում հոկտեմբերի 26-ին հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնագիր են ստորագրել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է հումանիտար հրադադարի պայմանագրի ստորագրումը և շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի ղեկավարներին:
Սա Լեռնային Ղարաբաղում երկու կողմերի միջև կայացած երրորդ հրադադարն է: Հրադադարի ռեժիմի նախորդ երկու փուլերը խախտվել էին պատերազմող կողմերի կողմից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից հանդիսացող ԱՄՆ-ն, մշտապես աջակցել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության դիրքորոշումներին:
Փփորձագետների կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մեծ է արտաքին ուժերի դերակատարությունը:
Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.«ԱՄՆ-ում կայացած հրադադարի մասին համաձայնագիրը խախտվել է Ադրբեջանի կողմից և Ադրբեջանը հրետանային կրակ է բացել շփման գծերի հյուսիսարևելյան հատվածի՝ Լեռնային Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ»:
Ադրբեջանի բանակը հայտարարել է, որ հայկական ուժերից հետ է գրավել Լեռնային Ղարաբաղի հայկական սահմանի մոտակայքում գտնվող Ղոբադլի քաղաքը:
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի շրջանի Զանգիլան, Ջաբրայիլ և մի քանի գյուղեր ազատագրելու մասին:
Ադրբեջանն ըստ երևույթին ցանկանում է պատերազմը շարունակել մինչև Պուտինի առաջարկած խաղաղության ծրագրի շրջանակներում նախատեսված հինգ քաղաքների գրավումը:
Կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում պատերազմի շարունակությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլը կվատթարացնի իրավիճակը:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը դարձել է օտարերկրյա դերակատար ուժերի մրցակցության կենտրոն և այդ մրցակցությունների զոհ են դարձել Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդների շահերը:
Հրադադարի պայմանավորվածության կրկնվող խախտումները վկայում են, որ կուլիսային համաձայնագրերը գերադասվում են հարապարակային պայմանագրերից և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դժվար թե ավարտվի Մոսկվա-Վաշինգտոն համաձայնագրի ստորագրմամբ:
Իսկ հակամարտության իրական զոհերը կշարունակեն լինեն երկու կողմերի բնակիչներն ու տնտեսությունները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio