Մեկնաբանություն -Մոսկվայի զինադադարի ծրագրի երկիմաստությունը և հակամարտության մշտական ​​լուծման վերաբերյալ կասկածները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128378-Մեկնաբանություն_Մոսկվայի_զինադադարի_ծրագրի_երկիմաստությունը_և_հակամարտության_մշտական_լուծման_վերաբերյալ_կասկածները
լուրեր են շրջանառվում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի դրույթները նախ համաձայնեցվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 07:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -Մոսկվայի զինադադարի ծրագրի երկիմաստությունը և հակամարտության մշտական ​​լուծման վերաբերյալ կասկածները

լուրեր են շրջանառվում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի դրույթները նախ համաձայնեցվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի  և Հայաստանի ռազմական բախման սկզբից ի վեր, մշտապես հայտարարել է, որ պատերազմը պետք է շարունակվի  մինչև Ադրբեջանի  տարածքների ամբողջական ազատագրումը: Սակայն ռազմավարական նշանակություն ունեցող Շուշիա քաղաքը  գրավելուց հետո, պարոն Էրդողանը հանկարծ խոսեց զինադադարի պայմանագիր ստորագրելու և հակամարտության խաղաղ լուծման մասին: Թուրքիայի նախագահի դիրքորոշման այս կասկածելի փոփոխությունը վկայում է, որ նա  դերակատարություն է ունեցել հրադադարի մասին համաձայնագրի դրույթների մշակման գործում: Այս ընթացքում,  Էրդողանը ծառայեց որպես իր ադրբեջանցի գործընկերոջ խոսնակ: Սակայն զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո պարզ դարձավ, որ Թուրքիայի ղեկավարները ցանկանում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով  կապ հաստատել Կովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև: Այսպիսով, պարզ դարձավ, որ Թուրքիայի ղեկավարներն այլ նպատակներ ունեն:

Զինադադարի համաձայնագրում անտեսվել է Ադրբեջանի  ժողովրդի իրավունքը՝ վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: Այսինքն, Լեռնային ղարաբաղն Ադրբեջանին միացնելու այդ երկրի  ժողովրդի  պահանջը չի կատարվել և շարունակելու է հնչել: 

Միևնույն ժամանակ, պետք է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի պատերազմի փախստականների տեղափոխման և վերաբնակեցման ծախսերին,  գրավված հողերի հետ կապված հարցերին, հաշվի առնելով որ այնտեղ տեղակայվելու են  ռուս խաղաղապահները,  2000 ռուս խաղաղապահների ներկայության ծախսերին և շատ այլ հարցերի: Այս կապակցությամբ, Ուզբեկստանում իրանում և Ադրբեջանի  Իրանի նախկին դեսպան և քաղաքական փորձագետ Մոհսեն Փաք Աինը կարծում է.

«Զինադադարի պայմանագրի ստորագրումից և Ադրբեջանի ու Հայաստանի միջև քառասունհինգօրյա պատերազմի պաշտոնական ավարտից անմիջապես հետո, Բաքվում և Անկարայում թուրքական լրատվամիջոցների կողմից բազմաթիվ մեղադրանքներ առաջադրվեցին հարևան երկրների, հատկապես Իրանի հասցեին: Նախ՝ Իրանին մեղադրեցին  Լեռնային Ղարաբաղի պատերազմի նկատմամբ անտարբերության, այնուհետև՝ Հայաստանի հետ  սահմանները փակելու մեջ: Բարձրացվել է նաև այն հարցը, որ պատերազմում Թուրքիայի ձեռքբերումների դիմաց, Իրանը կրել է մեծ վնասներ և ապագայում Թեհրանի համար լուրջ խնդիրներ են առաջանալու Ի պատասխան այս մեղադրանքների և շրջանառվող լուրերի, իրանցի պաշտոնյաները, այդ թվում ՝ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին, հերքել են Հայաստանի հետ Իրանի սահմանները փակելու և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Իրանի մուտքի արգելափակման մասին բոլոր լուրերը:  

Հակամարտության ընթացքում, Իրանի ղեկավարները  հակամարտության կողմերին և ազդեցություն ունեցող երկրներին, ներառյալ Ռուսաստանին և Թուրքիային, ներկայացրեցին միջազգային չափանիշներին համապատասխանող ողջամիտ և սկզբունքային խաղաղության ծրագիր: Սակայն չնայած Ադրբեջանը, Հայաստանն ու Ռուսաստանը ողջունեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դադարեցնելու իրանական   ծրագիրը, իսկ Թեհրանում դիվանագիտական ոլորտի պաշտոնյաները սպասում էին հակամարտող կողմերի արձագանքին հայտարարվեց զինադադարի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին:

Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ. Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական զինադադարը և հակամարտության լուծումը հնարավոր չի լինի առանց տարածաշրջանում Իրանի և որոշ կառավարությունների ներկայության և մասնակցության: