Մեկնաբանություն -ԱՄՆ-ի հասարակությունը քայքայված վիճակում է
Նշելով, որ նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը հավաքել է ավելի քան 70 միլիոն ձայն, կիրակի օրը կայացած մամլո ասուլիսում, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ասել է, որ դա վկայում է ԱՄՆ-ի քայքայված լինելու մասին:
Հիասթափեցնող համարելով այն փաստը, որ շատ հանրապետականներ չեն առերեսվել լայնամասշտաբ ընտրակեղծիքների մասին Թրամփի անհիմն մեղադրանքների հետ, Օբաման ասել է. «Մենք օրենքից վեր չենք: Սա է մեր ժողովրդավարության էությունը»:
Օբամայի կողմից քաղաքական ճգնաժամի պատճառով ամերիկյան հասարակության հսկայական բացերի ընդունումը և, փաստորեն, ամերիկյան հասարակության բևեռացումը Թրամփի կողմնակիցների և Բայդենի կողմնակիցների միջև ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները կանգնած է ինքնության և գոյության ճգնաժամի առջև:
Փաստորեն 2017թ. Թրամփի իշխանության հասնելուց ի վեր, ԱՄՆ-ի իշխանության կառուցվածքում և հասարակության մեջ երկու իրարամերժ տեսակետներ ձևավորվեցին: Առանց քաղաքական անցյալի Սպիտակ Տուն մուտք գործած Դոնալդ Թրամփը այնպիսի քաղաքականություններ որդեգրեց, որոնք հակասում էին նախորդ նախագահ Օբամայի մոտեցմանը և երկրի ներսում ու դրսում բազում զարգացումների պատճառ դարձան, որոնց հետևանքները շատ տարբեր էին: Կարելի է ասել, որ Թրամփի նախագահությունից չորս տարի անց, այդ երկրում անցկացված նախագահական ընտրությունները ինչ-որ կերպ ԱՄՆ-ի հասարակության հակազդեցությունն էր նրա քայլերի նկատմամբ:
Ընտրություններում Թրամփը հավաքել է ավելի քան 73 միլիոն, իսկ Բայդենն ավելի քան 78 միլիոն ամերիկացիների ձայնը: Դա վկայում է, որ ոչ միայն ԱՄՆ-ի իշխանական մակարդակում, հատկապես Կոնգրեսում հանրապետականների ու դեմոկրատականների միջև է խորը տարաձայնություն առաջացել, այլ այդ ճեղքվածքը նկատելի է ԱՄՆ-ի հասարակության ներսում:
Ուշագրավէ, որ ԱՄՆ-ում անկումը չի սկսվել Թրամփի իշխանության օրից: Այդ երկիրն արդեն երկար տարիներ անկում է ապրում և այսօր քաղաքական, հասարակական ու տնտեսական բացի առջև է կանգնած:
Ամերիկյան հասարակության մեջ երկբևեռ մոտեցում է ձևավորվել տարբեր հարցերի, այդ թվում հարկային համակարգի, հանրային ապահովագրության համակարգի, ներգաղթի քաղաքականության և արտաքին սպառնալիքների դիմագրավմանեղանակների շուրջ: Սոցիալական բեմում ևս ԱՄՆ-ում խորը ճեղքվածք գոյություն ունի տարբեր հարցերի, այդ թվում ռասայական, զենքի ու բռնության և տարբեր խտրականությունների ու անարդարությունների շուրջ:
Այդպիսով ԱՄՆ-ը անկման ընթացքում է գտնվում: Ընտրություններում Թրամփի պարտությանը հակադարձելով, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեի թվիթերյան էջում գրել են.«Անկախ ընտրությունների արդյունքից, մի բան հստակ է՝ և դա ԱՄՆ-ի քաղաքական, քաղաքացիական ու բարոյական կատարելապես անկումն է: