Մեկնաբանություն - Իրանի պաշտպանունակության բարձրացումն ԱՄՆ-ի առավելագույն ճնշման ստվերում
Միացյալ Նահանգների դեմ ԻԻՀ ակտիվ և խոհեմ քաղաքականությունը մարտահրավեր է նետել Վաշինգտոնի կոշտ քաղաքականությանը:
Երբ 2016-ին Դոնալդ Թրամփը մուտք գործեց Սպիտակ տուն, որդեգրեց Իրանի դեմ «առավելագույն ճնշման» քաղաքականություն և հնչեցրեց ռազմական սպառնալիքներ: Սակայն բայց չորս տարի անց, այս երկու մեթոդներից ոչ մեկը չկարողացավ արդարացնել Թրամփի նպատակները: Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականության հիմքում ընկած են առավելագույն ճնշումը, պատժամիջոցները և ժամանակ առ ժամանակ ռազմական սպառնալիքները: Այնուամենայնիվ, այս քաղաքականությունը չկարողացավ Իրանին բերել բանակցային սեղանի շուրջ և նույնիսկ համոզել Միացյալ Նահանգներին չմտածված գործողությունների դիմել Իրանի դեմ:
Թրամփի վարչակազմն, առավելագույն ճնշման քաղաքականության և տնտեսական պատժամիջոցներիմիջջոցով, ձգտում էր Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ և ստորագրել նոր համաձայնություն: Սակայն առավելագույն դիմադրությունը և Իրանի ակտիվ ու խոհեմ դիվանագիտությունը թույլ չտվեցին, որպեսզի Թրամփի երազանքն իրականություն դառնա: Ամերիկյան National Interest պարբերականը հինգշաբթի օրը գրել է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը նվազագույն հաջողություն է ունեցել, և որ ԱՄՆ-ը պետք է փոխի իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ:
Թրամփի վարչակազմը փորձում էր բանակցություններ վարել Իրանի հրթիռային, պաշտպանության և տարածաշրջանային քաղաքականության շուրջ. Սա Իրանի իսլամական հանրապետության կարմիր գիծն է: Ոչ մի երկիր, իր ուժի և ազդեցության բաղադրիչները չի կապում այլ երկրների քաղաքականության հետ: Այս առումով; իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի խորհրդական, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իրանն իր ռազմական ուժի վերաբերյալ որևէ երկրի հետ բանակլչություն չի վարելու:
Բացի այդ, Իրանի գործնական և կառուցողական քայլերը Միացյալ Նահանգներին միայնակ են թողել իր հակաիրանական գործողություններում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հակաիրանական բանաձևի տապալումն, ԱՄՆ-ի միջազգային մեկուսացման հստակ ցուցադրություն էր:
Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականության ձախողման պատճառն Իսլամական Հանրապետության գործողությունների անկախությունն է և ուժը:
Չնայած ԱՄՆ տնտեսական ճնշումները ազդել են Իրանի ժողովրդի կյանքի վրա, սակայն կայունությունն ու ներքին հնարավորությունների վրա հիմնվելն Իրանին թույլ են տվել հետևումթ ողնել դժվար ժամանակները:Իրանի պաշտպանական և հրթիռային կարողությունը երկրի զսպող և արդյունավետ ուժի խորհրդանիշն է, որը հիմնված է ներքին գիտելիքների վրա: Իրանի հրթիռային հզորության դիվերսիֆիկացումը դժվար և ծախսատար է դարձրել ցանկացած սպառնալիքի իրականացումը:
Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման շարունակությունը և ռազմական հռետորաբանությունը անբկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ: Այս առնչությամբ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական, բրիգադային գեներալ Հուսեյն Դեհղանը ասել է, որ անգամ փոքրիկ բախումը կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի, և որ ԱՄՆ-ը հաստատ չի կարող դիմանալ նման ճգնաժամին: