Մեկնաբանություն - Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը Աշխարհազորի տարեդարձի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i128849-Մեկնաբանություն_Իրանի_գերագույն_առաջնորդի_ուղերձը_Աշխարհազորի_տարեդարձի_կապակցությամբ
Իրանի Աշխարհազորի ձևավորման տարելիցի օրն Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է. «Աշխարհազորն Իրանի ժողովրդի աստվածատուր հարստությունն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 14:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի գերագույն առաջնորդի ուղերձը Աշխարհազորի  տարեդարձի կապակցությամբ

Իրանի Աշխարհազորի ձևավորման տարելիցի օրն Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է. «Աշխարհազորն Իրանի ժողովրդի աստվածատուր հարստությունն է»:

Նոյեմբերի 25-ն, Իրանի հիմնադիր Իմամ Խոմեյնու հրամանով հաստատվել է որպես Աշխարհազորի օր: Աշխարհազորը հանգուցյալ իմամի մեծ և փայլուն մասունքն է և իրանի ժողովուրդի հեղինակության դրսևորումը:

Այս կապակցությամբ ԻԻՀ առաջնորդը հայտարարել է. «Իրանի ժողովրդի թշնամիները  միշտ փորձել են ոչնչացնելու մեր երկիրը»:

Խոսելով այն մասին, որ խոսելով այն մասին, որ այս հնարավորությունների ու խնդիրների լուծման հիմնասյունը հավատքն է,  կամքը, պատասխանմատվության զգոցողությունն ու ինքնավստահությունն Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Սրանք Աստծու կողմից տրված բարիքներ են, որոնց համար պետք է փառաբանել Աստծուն, ուշադիր լինել դրանց նկատմամբ, պահպանել դրանք և ավելացնել դրանց թիվը»:

Աշխարհազորը ձևավորվել է ժողովրդի ներկայացուցիչներից և ջիհադի ու արժեքների պահպանման հանդեպ հավատով ու երկրի ճակատագրի համար պատասխանատվության զգացումով: Աշխարհազորը կարևոր դերակատարություն է ունեցել  ոչ միայն սրբազան պաշտպանության տարիներին՝  Իրանի անվտանգության պաշտպանության պաշտպանության ոլորտում, այլև նաև շինարարության և գիտության ոլորտներում:

Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Ամենուր հնչում է աշխարհազորայինների անունը: Նրանք ներկա են բոլոր ոլորտներում՝ երկիրը պաշտպանելու գործում,  գիտական  և նոր տեխնոլոգիաների ոլորտներում, արժեհամակարգի պահպանության ու բարոյական մթնոլորտ ձևավորելու գործում»:

Տարբեր ոլորտներում աշխարհազորայինների գաղափարների գոյատևման և աճի կարևոր պատճառներից մեկը եղել է Աշխարհազորի դերն ու արդյունավետությունը:

Աշխարհազորը  ցույց տվեց, որ այս ժողովրդական կազմակերպությունը կարող է լինել Իրանի հեղինակության ամուր հիմքերից մեկը հակառակորդի սադրանքների դեմ, հատկապես  հեղափոխության առաջին տարիներին:

Աշխարհազորայիններն իրեն  դրսևորեց որպես կանոնավոր կազմակերպություն և լուրջ պարտականություններ ստանձնելով ու դիմադրելով սադրանքներին, ապացուցեց, որ անպարտելի է: 

Լիբանանի Հեզբոլլահը, Պաղեստինի Իսլամական ջիհադը և դիմադրության ժողովրդական այլ խմբերիը, որոնք պայքարում են Սիրիայում և Եմենում թաքֆիրական ահաբեկչության և ագրեսորների դեմ, իսլամական աշխարհում աշխարհազորի օրինակներն են: 

Իմամ Խոմեյնու անվան  իսլամական հեղափոխության հետազոտական ​​ինստիտուտի անդամ Մոհամմադ Հոսեյն Ջամշիդին աշխարհազորայինների էության և ոգու մասին ասում է.«Միտքն ու մշակույթը կազմում են մարդկային հասարակության հիմքը և մարդկային հասարակությունների տարբերությունը վերադառնում է նրանց մտքին, վերաբերմունքին և մշակույթին»:

Աշխարհազորայինը առաջադեմ և աճող մտիտք է և  Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակության իսկական դրսևորումը: Եվ այդ  իշխանության հիմքերը թուլացնելու թշնամիների ջանքերը այս հզորության իրականության նշան են: