Մեկնաբանություն. Իրանի հեղինակությունը միջազգային ջրերում
Իրանի բանակի նավատորմը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ԻԻՀ ծովային քաղաքակրթություն ունեցող երկիր է:
Իրանն իր հյուսիսային և հարավային ջրային սահմաններով, ծովային ճանապարհով աշխարհի դարպասներից մեկն է: Երբ հիմնական ապրանքների արտահանման և ներմուծման 90 տոկոսն իրականացվում է ծովային ճանապարհով, առաջատար տեխնոլոգիաներով հագեցած նավատորմի ունենալը դառնում է կարևոր:
Իրանի համար ծովային առևտուրը ռազմավարական նշանակություն ունի, իսկ դրա համար շատ կարևոր է ծովային անվտանգությունը: Նման պայմաններում կրկնակի կարևոր է Իրանի ռազմածովային ուժերի ներկայությունը և այդ ուժի մշտական ներկայությունը միջազգային ջրերում:
Իրանի ռազմածովային ուժերի ներկայությունը տարբեր ռազմածովային տարածքներում դարձել է ծովային անվտանգության հիմքը՝ առաջավոր ռազմածովային ենթակառուցվածքների և սպառազինության հնարավորությունների շնորհիվ: Ներքին գիտելիքների շնորհիվ, Իրանի ռազմածովային ուժերին հաջողվել է կառուցել առաջատար նավեր և լողացող սարքավորումներ, ժամանակակից թեթև, միջին և ծանր սուզանավեր:
Ծովային կապը, հրթիռային համակարգերն ու մարտավարությունը նույնպես տեղայնացվել են՝ հենվելով ռազմածովային մարտերի փորձի վրա և դարձել Իրանի ռազմածովային ուժերի հզորության հիմքը:
Իրանի ռազմածովային ուժերը, համագործակցելով գիտելիքահեն ընկերությունների հետ, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների համադրությամբ, կարողացել են ապահովել պաշտպանական սարքավորումների արտադրությունը: Դենա նավակործանն Իրանի ազգային հպարտության գագաթնակետն է:
Երբ Իրանի նավատորմը միջազգային ջրերում ներկա է այդպիսի կարողությամբ, բացի Իրանի անվտանգությունն ապահովելուց, ապահովում է նաև այլ երկրների ծովային անվտանգությունը:
Այս կապակցությամբ, Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ամիր Հոսեյն Խանզադին, ռազմածովային ուժերի օրվա կապակցությամբ, Իրան Պրես լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, ասել է. «Միջազգային ջրերում Իրանի ռազմածովային ուժերի ներկայությունից շահում են տարածաշրջանը և աշխարհի երկրները»:
Սա վկայում է, որ Իրանի նավատորմի ազդեցությունը շատ մեծ է, ինչը երկրի համար հատուկ կարգավիճակ է ապահովում համաշխարհային մասշտաբով: Դա իր հերթին պատճառ է դառնում, որ Իրանի ռազմածովային ուժերն ունենան ռազավարական կարևոր նշանակություն:
Իրանի ռազմածովային ուժերի ավելի քան 70 նավատորմերի արդյունավետ ներկայությունը տարբեր ռազմածովային տարածքներում ՝ ներառյալ Չինական ծովում, Ատլանտյան օվկիանոսում, Ադենի ծոցում, Բաբ ալ-Մանդեբում, Միջերկրական ծովում և Հարավային Աֆրիկայի ափերին, վկայում է Իրանի ռազմածովային ուժերի մեծության մասին: