Մեկնաբանություն-Թրամփի, Նեթանյահուի և Բեն Սալմանի հակաիրանական քայլերի նպատակները
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի պարտությունից հետո տեղի ունեցան քայլեր և տարբեր շրջանակներում, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, հնչեցին հայտարարություններ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակման հավանականության մասին:
Դոնալդ Թրամփն իր նախագահության շրջանում բազմիցս բարձրացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ռազմական հարձակման հարցը:
2019 թվականին Իրանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցումից և 2020-ին Իրաքում գտնվող Այն ալ-Ասադի ամերիկյան ռազմաբազայի վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո Իրանի վրա հարձակման հարցը լրջացավ, սակայն Դոնալդ Թրամփը նման սխալ թույլ չտվեց:
Այնուամենայնիվ, վերջերս այդ հարցը կրկիօն դարձել է արդիական:
Սաուդյան Արաբիայի նոր Նաում քաղաքում տեղի ունեցավ Նեթանյահուի, Բեն Սալմանի ու Պոմպեոյի եռակողմ հանդիպումը: Որոշ ԶԼՄ-ներ այս հանդիպումը մեկնաբանեցին որպես Դոնալդ Թրամփի նախագահության ավարտից առաջ Իրանի դեմ հարձակման նշաններ:
Կասկած չկա, որ Նեթանյահուն և Բեն Սալմանը մեծ ազդեցություն են ունեցել վերջին չորս տարիների ընթացքում Դոնալդ Թրամփի իռացիոնալ և ոչ դիվանագիտական գործողությունների վրա:
Նեթանյահուն և Բեն Սալմանը Թրամփին բազմիցս փորձեցին համոզել հարձակվել Իրանի վրա, սակայն ԱՄՆ նախագաի նպատակը բանակցությունների սեղանի շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ լուսանկարվելն էր, ինչին, սակայն, չհաջողվեց հասնել առավելագույն ճնշմամբ: Հիմա միայն Դոնալդ Թրամփը չէ, որ պարտվել է ԱՄՆ-ի ընտրություններում: Բենիամին Նեթանյահուն և Մուհամեդ բեն Սալմանը նույնպես պարտվել են ԱՄՆ-ի ընտրություններում: Նրանք անհանգստացած են Սաուդյան Արաբիայի և Իսրայելի իշխանական բուրգում իրենց ճակատագրով: Բին Սալմանը և Նեթանյահուն իրենց փրկելու նպատակով վերջին ջանքերն են գործադրում՝ Թրամփին համոզելու հարձակվել Իրանի վրա:
Israel Defense լրատվական կայքը, հերքելով իսրայելական բանակի՝ Իրանի դեմ պատերազմին պատրաստ լինելու լուրը, գրել է. «Իսրայելական լրատվամիջոցներում այդ կապակցությամբ տարածված լուրերը պայմանավորված են ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրական խառնաշփոթով և ներքին լարվածությամբ, ինչն առաջիկայում կտարածվի նաև Իսրայելում»:
Դոնալդ Թրամփի և նրա կաբինետի որոշ անդամների քայլերն Իրանի դեմ հարձակվելուց առավել, նպատակ ունեն ստվերել ԱՄՆ ընտրությունների արդյունքները:
Չնայած Թրամփը փոփոխություններ կատարեց Պենտագոնում, պատերազմ սկսելու որոշման համար անհրաժեշտ է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի հաստատումը, ինչի մասին նշել են նաև իսրայելեկան ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ի կառավարությունն ու էլիտան փորձում են Թրամփի նախագահության ավարտին մնացած երկու ամսվա ընթացքում նրա վարքագիծը այնպես կառավարել, որ տեղի չունենան սխալ հաշվարկներ և ծախսատար քայլեր: Իրանի դեմ ցանկացած հարձակում թանկ կարժենա ԱՄՆ-ի համար: 2019 թվականի հունիսին խոցելով ամերիկյան անօդաչու թռչող սարքը և հրթիռային հարված հասցնելով Այն Ալ-Ասադ ջազմաբազային Իրանը ցույց էր տվել իր պաշտպանության ուժը: