Մեկնաբանություն. Ամերիկյան-սիոնիստական ահաբեկչությունն անկարող է դադարեցնել Իրանի գիտական առաջընթացը
Նոյեմբերի 27-ին Թեհրանի արևելյան հատվածում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով նահատակվեց Իրանի պաշտպանության նախարարության հետազոտության և նորարարության կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն, իրականում թիրախ է դարձրել Իրանում գիտական շարժումը, որն իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ժողովրդի սրտում սերմանել է հույս ու վստահություն:
Իրանի միջուկային գիտնականի սպանության մեջ բացահայտորեն երևում է ՄՈՍԱԴ-ի և ԿՀՎ-ի հետքը: Այս ոճրագործությունն իրականացվել է իրանցի միջուկային գիտնականներին ու ֆիզիկոսներին սպանելու՝ նրանց ծրագրի շրջանակում: ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը մշտապես ձգտել են կանխել Իրանի գիտական զարգացումը և Իրանի հասանելիությունն իր ուժային ռեսուրսներին, քանի որ իսլամական երկրի գիտական զարգացումը սպառնալիք են համարում:
Որոշ երկրներին իրենց սեփական ուժի ռեսուրսներից զրկելու ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի քաղաքականության նպատակն է այդ երկրներին զրկել անկախությունից ու ինքնիշխանությունից: ԱՄՆ-ն ու միջազգային սիոնիզմը որոշ երկրներին զրկում են ինքնապաշտպանության նվազագույն գործոններից օգտվելու հնարավորությունից, որպեսզի նրանց միշտ կախված վիճակում պահեն:
Երբ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը ձախողեցին Իրանում գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը կանխելու հարցում, Իրանին շրջափակման ենթարկեցին և հոգեբանական պատերազմ ու ազգամիջյան բախումներ հրահրեցին: Նրանք սկսեցին սպանել իրանցի գիտնականներին: Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմն Արմուտքի ու Եվրոպայի լռության պայմաններում, անմարդկայնորեն սպանել են իրանցի մի շարք գիտնականների:
Մոհսեն Ֆախրիզադեի նահատակությունից ժամեր անց, ԱՄՆ-ի տխմար նախագահը վերահրապարակեց իսրայելցի լրագրող Յուսի Մելմանի թվիթն այն մասին, որ Մոհսեն Ֆախրիզադեն երկար տարիներ եղել է ՄՈՍԱԴ-ի թիրախում:
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այս շաբաթ մի շարք կարևոր քայլեր է ձեռնարկել, որոնց մասին չի կարող բացահայտ խոսել: Հղում կատարելով անվտանգության աղբյուրների, New York Times օրաթերթը գրել է, որ Ֆախրիզադեի սպանությունն իրականացրել է Իսրայելը:
Պատմական փորձը ցույց է տվել, որ գիտնականներին սպանելով անհնար է կանխել երկրների գիտական զարգացումը: Վերջին 40 տարիների ընթացքում Իրանում տեղի է ունենում գիտական շարժում, որն առաջ է գնում Ֆախրիզադեի նման գիտնականների արյան գնով և երբեք կանգ չի առնի նրանց նահատակությամբ:
2018թ. Նեթանյահուն Իրանի միջուկային խաղաղ գործունեության մասին քարոզչական հեռուստածրագրում, անդրադարձավ Ֆախրիզադեին և նրան ներկայացրեց որպես Իրանի միջուկային ծրագրի հանճարներից մեկը: նեթանյահուն հայտարարեց. «Հիշեք նրա անունը»: Այսօր Իրանը Նեթանյահուին ասում է. «Ավարտվել են խփելու և փախնելու ժամանակները և Իրանը վճռական պատասխան է տալու այս ոճրագործությանը: Հիշեք դա»: