Մեկնաբանություն - Ահաբեկչության դեմ պայքարում երկակի քաղաքականությունն այդ պայքարի ձախողման պատճառն է
Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է գլոբալ վճռականություն. Սակայն միջազգային շրջանակների քայլերը ցույց են տալիս, որ նման վճռակայություն գոյություն չունի:
Որտե՞ղ պետք է փնրտել դրա պատճառը: Արդյոք միջազգային կազմակերպություններն ե՞ն թույլ են, թե՝ ահաբեկչության դեմ պայքարի հավակորդ երկրների երկակի քաղաքականություններն են հանգեցրել ահաբեկչության տարածմանը, թե՝ ահաբեկչության կողմնակիցների անխոհեմությունն ու ամբարտավանությանը:
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին, երեքշաբթի օրը Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին հղած նամակում, խստորեն դատապարտելով իրանբցի միջուկային գիտնական նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը և երկրների նկատմամբ երկակի ստանդարտների կիրառումը, նշել է. «Ահաբեկչության դեմ պայքարում երկստանդարտ քաղաքականության կիրառումը ոչ միայն ապակառուցողական է, այլ հանգեցնելու է ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի ձախողմանը»:
Անդրադառնալով վերջին տասնամյակների ընթացքում Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ահաբեկչական գործողություններին տարբեր երկրներում իրանցի գիտնականների սպանությանը, Ղարիբաբադին հավելել է. «Անհրաժեշտ է ամենայն խստությամբ դատապարտել նման անմարդկային հանցագործությունը»:
Դժբախտաբար, ահաբեկչության դեմ պայքարում ՄԱԿ-ի և միջազգային շրջանակների գործողություններն արդեն երկար տարիներ անարդյունավետ են: Դրա պարզ վկայությունն են Պաղեստինի կեղեքված ժողովրդի դեմ Իսրայելի ահաբեկչական գործողությունները, Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի մանկասպան ռեժիմի հարձակումների ժամանակ կանանց և երեխաների սպանություններն ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ ահաբեկչական գործողությունները:
ՄԱԿ-ն իր բազմաթիվ բանաձեւերում դատապարտել է ահաբեկչական բոլոր գործողությունները, մեթոդներն ու գործելակերպը, դրանք համարելով հանցագործություն: հետևաբար, Իրանի միջուկային և պաշտպանության ոլորտի ականավոր գիտնականի սպանությունը չի կարող բացառություն լինել:
Մոհսեն Ֆախրիզադեն գիտնական էր, ով արդյունավետ քայլեր ձեռնարկեց գիտական և հետազոտական ծառայությունների ոլորտում, ներառյալ Իրանում կորոնավիրուսի ախտորոշիչ հավաքածուների արտադրության և պատվաստանյութերի արտադրության նախագծի գործադրման ուղղությամբ: Այս գիտնականի սպանությունը, ինչպես միջազգային ահաբեկչության ցանկացած այլ գործողություն, սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգության համար, հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:
Ապացույցները հաստատում են իսրայելական ռեժիմի հետախուզական ծառայության և Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման դերն այս սպանության մեջ: ԱՄՆ-ն անցյալ հունվարին կատարեց մի սարսափելի հանցագործություն՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում իրականացված ավիահարվածի ժամանակ սպանելով ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին և Իրաքի Հաշդ ալ Շաբի խմբավորման փոխհրամանատար Աբու Մեդհի ալ Մուհանդեսին ու նրանբց ուղեկցող ութ այլ անձանց: Գեներալ Սուելյմանին Իրաք էր մեկնել Բաղդադի պաշտոնական հրավերով:
Այս ահաբեկչական գործողությունների նկատմամբ լռության շարունակումն անհետևանք չի մնալու:
Առաջին հետեւանքը նման գործողությունների կրկնությունն է, իսկ երկրորդը `միջազգային ինստիտուտների և կազմակերպությունների վարկաբեկումը: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչի քննադատություննահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտների կիրառմաման նկատմամբ, պետք է գնահատել այս տեսանկյունից: