Մեկնաբանություն. Բայդենի վարչակազմի մաքսիմալիստական պահանջները՝ կապված Իրանի և ՀԳՀԾ-ի հետ
Իրանի և ՀԳՀԾ-ի վերաբերյալ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատարների դիրքորոշումը և հայտարարությունների ոճը գրեթե նույնն է, ինչ Թրամփի վարչակազմի դեպքոմ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրն իր առաջին մամուլի ասուլիսում ասել է.«Եթե Թեհրանը վերադառնա իր ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը, Միացյալ Նահանգները ևս նույնը կանի»: Նա հավելել է.«ԱՄՆ-ն իր դաշնակիցների օգնությամբ ՀԳՀԾ վերադարձը կօգտագործի որպես հարթակ, ավելի ամուր և երկարաժամկետ համաձայնության ձեռքբերման համար՝ Իրանի հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու նպատակով»:
Բլինքենի դիրքորոշումը կարծես թե մեծ հույս չի ներշնչում Միացյալ Նահանգների՝ ՀԳՀԾ վերադառնալու հետ կապված: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ և կատարել իր ստանձնած պարտավորությունները, եթե Վաշինգտոնը վերադառնա ՀԳՀԾ, և պատժամիջոցները չեղարկվեն: Սակայն Բայդենի կառավարությունը պնդում է, որ Թեհրանը պետք է վերադառնա իր ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը: Ըստ երևույթի՝ ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնյաները մոռացել են, որ հենց ԱՄՆ-ն է 2018-ի մայիսին դուրս եկել ՀԳՀԾ-ից և խստագույն պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունները կրճատելու և 20 տոկոս ուրանի հարստացման և հարստացված ուրանի պաշարների ավելացման վերաբերյալ Իսլամական խորհրդարանի ընդունած որոշման շրջանակում իրականացված քայլերը կատարվել են ի պատասխան Միացյալ Նահանգների թշնամական դիրքորոշման և ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները կատարելու գծով «4+1» խմբի եվրոպացի անդամների անգործության:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչական պատվիրակության խոսնակ Ալիռեզա Միրյուսեֆին ասել է. «Ոչ թե Իրանը, այլ Միացյալ Նահանգներն է խախտել ՀԳՀԾ-ն և ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը, և չի կատարել իր ստանձնած պարտավորությունները»:
Բլինքենն իր մաքսիմալիստական պահանջների շրջանակում, մտադիր է Իրանի հետ հնարավոր բանակցություններում ՀԳՀԾ-ից զատ համաձայնագրում ներառել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Իրանի հրթիռային կարողությունը և տարածաշրջանային քաղաքականությունն ու քայլերը: Նա իր հայտարարության մեջ անդրադարձավ այս ոլորտում ԱՄՆ-ի դաշնակիցների օգնությանը, ուստի հաշվի առնելով Բայդենի և նրա արտաքին քաղաքականության թիմի դիրքորոշումները, առերևույթ դաշնակիցներ ասելով նա նկատի ունի ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերներին և տարածաշրջանային դաշնակիցներին, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմին և Սաուդյան Արաբիային:
Բայդենի վարչակազմը ոչ միայն ցանկանում է ընդլայնել Իրանի միջուկային գործունեության սահմանափակումները և երկարաձգել դրանց ժամկետները, այլ նաև բանակցություններ է պարտադրում Թեհրանին՝ այլ հարցերի, մասնավորապես ՝ հրթիռային կարողությունների և տարածաշրջանային քաղաքականության շուրջ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է ՀԳՀԾ-ին՝ միջուկային գործարքին և չի պատրաստվում բանակցել որևէ այլ հարցի շուրջ:
Թեհրանի այս դիրքորոշմանը աջակցել են «4+1» խմբի անդամները, հատկապես Ռուսաստանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է որ Միացյալ Նահանգների վերադարձը ՀԳՀԾ չպետք է պատրվակ դառնա Իրանին և համաձայնագրի մյուս անդամ երկրներին ինչ-որ պայմաններ պարտադրելու համար:
Պարզից էլ պարզ է, որ եթե Բայդենի վարչակազմը չփորձի ուղղել Իրանի և ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի վարչակազմի սխալները և ցանկանա շարունակել նախկին ձախողված ուղին, Իրանը ևս միջուկային գործունեության քանակի և որակի բարձրացման շրջանակում հետևելու է առավելագույն դիմադրության իր ռազմավարությանը: