Մեկնաբանություն. Պապի այցը Իրաք՝ ահաբեկչության դատապարտում և կրոնների խաղաղ համակեցության կարևորում
Վերջին տարիներին Իրաք ներխուժած թաքֆիրական ահաբեկչական խմբավորումները, հատկապես ԻԼԻՊ-ը, մեծ կորուստներ են պատճառել այդ երկրի ժողովրդին, այդ թվում մուսուլմաններին ու: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Իրաք կատարած աննախադեպ այցի ընթացքում, շեշտում է կրոնների համակեցության կարևորությունը, միաժամանակ դատապարտելով բռնությունը և հարգանքի տուրք մատուցելով ահաբեկչության զոհերին:
Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, մարտի 5-ին ժամանել է Բաղդադ ՝ հանդիպելու Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Ղադիմիի հետ: Եռօրյա ուղեւորության ընթացքում, Պապ ըհանդիպելու է նաև այդ երկրի քրիստոնյաների հետ: Պապն ավելի ավղ հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել վերջին տարիներին պատերազմներից ու ահաբեկչությունից տուժած մարդկանց հետ:
Հռոմի Պապի Իրաք կատարած այցը կարելի է քննարկել մի քանի տեսանկյունից:
Նախ՝ Իրաքի քրիտոնյաները տարիներ շարունակ տուժել են պատերազմներից ու ահաբեկչական հարձակումներից և այս այցով, աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը ցանկանում է մխիթարել նրանց: Հարգանքի տուրք մատուցելով Իրաքի պատերազմների ու ահաբեկչական գործողությունենրի զոհերի հիշատակին, Հռոմի Պապը հայտարարել է, որ Իրաք է այցելել որպես «խաղաղության ուխտավոր»:
Իր ուղերձում նշելով, որ քրիստոնյաները մեծ գին են վճարել պատերազմի համար, Հռոմի Պապը հարգանքի տուրք է մատուցել նաև այդ երկրի եզդի համայնքին, նշելով «Նրանք նույնպես շատ են տուժել»:
2003 թվականին, երբ ամերիկյան զորուժը մտավ Իրաք և տապալեց Սադամի ռեժիմը, Իրաքի քրիստոնյաները կազմում էին երկրի 25 միլիոն բնակչության վեց տոկոսը: Սակաայն տարիներ տևած պատերազմից և բռնություններից հետո, նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով շուրջ 400 հազարի: Բացի այդ, ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն Իրաքրի տարբեր շրջաններում իրականացրած ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանել են մեծ թվով քրսիտոնյաների և ավերել եկեղեցիները, որոնց մի մասն ունեին պատմական մեծ արժեք:
Հռոմի Պապի Իրաք այցի երկրորդ նպատակը կրոնների համակեցության ամրապնդոմն է: Այս կապակցությամբ Հռոմի Պապը կմեկնի Իրաքի Նասիրիա շրջան, հանդիպելու Աբրահամ մարգարեի ծննդավայր Ուր քաղաքում տարբեր կրոնների հայտնի կրոնական գործիչների հետ:
Սակայն այցի ամենակարևոր մասն աշխարհի կաթոլիկների առաջնորդի և Իրաքի կրոնական գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սիստանիի հանդիպումն է, որը տեղի կունենա պատմական Նաջաֆ քաղաքում: Հանդիպման ընթացքում, երկու բարձրաստիճան հոգևորականները քննարկելու են մարդկային կյանքի նկատմամբ բռնությունը դատապարտելուն տանող շրջանակը:
Այս հանդիպումը հատկապես կարևոր է այն առումով, որ Հռոմի Պապը և Այաթոլլա Սիստանին ընդհանուր հայացքներ ունեն ահաբեկչության և բռնության դատապարտման հարցում և միշտ ընդգծել են կրոնների միջև համակեցության անհրաժեշտությունը: Սա կրկնակի կարևոր է, հատկապես հաշվի առնելով Այաթոլլահ Սիստանիի կարևոր դերն Իրաքում անվտանգության և կայունության հաստատման գործում, այդ երկրի ժողովրդին կոչ անելով պայքարել ԻԼԻՊ-ի ու ահաբեկչության դեմ, պահպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ազատվել օկուպանտ երկրների ներկայությունից: Հակառակ թաքֆիրական քարոզչության, որն ընդգծում է Իրաքի ոչ մուսուլման քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու անհրաժեշտությունը և գործադրում այդ բռնությունը, Այաթոլլահ Սիստանին շեշտում է այլ կրոնների ներկայացուցիչների, այդ թվում ՝ Իրաքի քրիստոնյաների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը: