Էսլամի. Գրոսիի ապակառուցողական դերը ստեղծված իրավիճակի ձևավորման գործում գրանցվեց պատմության մեջ
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը խստորեն քննադատել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենի ապակառուցողական դերը։
Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին չորեքշաբթի օրը, անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի կողմից Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի լինելու վերահաստատմանը, հայտարարել է, որ Գրոսին բավականաչափ թերացումներ թույլ տալով գրանցվել է պատմության մեջ: Pars Today-ի փոխանցմամբ՝ Էսլամին հավելել է. «Գրոսին կործանարար դերակատարություն է ունեցել: Մենք հույս ունենք, որ պատմության մեջ կգրանցվի, որ նրա պատմական թերացումները հանգեցրել են այս չարաշահումների»:
Մինչև Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակումը սկսելը, Գրոսսին կազմել էր «Համապարփակ» վերնագրով զեկույց, որի քաղաքական, ոչ տեխնիկական և ոչ իրավական բովանդակությունը Իսրայելի ռեժիմի համար դարձավ պատրվակ Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար։ Սակայն, ժամեր առաջ CNN-ի թղթակից՝ Քրիստիան Ամանպուրի հետ հարցազրույցում Գրոսին կրկին ընդգծեց Իրանի միջուկային ծրագրում շեղումների բացակայությունը և ասաց. «Մենք որևէ ապացույց չունեինք (Իրանի) կողմից միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ համակարգված փորձեր արվելու մասին»։
Իրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը չորեքշաբթի օրը Իրանի կառավարության նիստից հետո, Իրանի միջուկային օբյեկտների վիճակի մասին ասաց. «Փառք Աստծո, լավ վիճակ է: Մեր ժողովուրդը հպարտ է և հզոր, և նա երբեք չի տրվել զորբայություններին և երբեք չի հանձնվել»:
Էսլամին հավելեց. «Թշնամին թող համոզված լինի, որ այս ճանապարհով ոչ մի բանի չի հասնի և մինչ այսօր էլ չի հասել։ Մեր գործընկերների մարտական ոգին բարձր է, և նրանք ամուր կանգնած են իրենց խրամատներում»։
Ուրբաթ հունիսի 13-ի առավոտյան, Սիոնիստական ռեժիմի կողմից Թեհրանի և երկրի մի քանի քաղաքների վրա իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով մի շարք զինվորական հրամանատարներ, գիտնականներ և քաղաքացիական անձինք նահատակվեցին։
Սիոնիստական ռեժիմի այս հանցագործությունից հետո, Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին ուրբաթ երեկոյան հեռուստատեսային ուղերձում ընդգծեց. «Զինված ուժերը կդժբախտացնեն սիոնիստական ստոր ռեժիմին, և, Աստծո կամքով, հզոր գործողություններով, կյանքը կդառնանա նրանց համար, և այս հարցում մենք որևէ զիջման չենք գնալու»։
Ուրբաթ երեկոյան, Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակմանը ի պատասխան, Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսեց «Ազնիվ խոստում-3» գործողությունը՝ տասնյակ հրթիռներ արձակելով օկուպացված տարածքների ուղղությամբ։