ԱՄՆ-ի գլխավոր դատախազը գուշացրել է ներքին ահաբեչության ավելացման կապակցությամբ
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը, նախազգուշացնելով ներքին ահաբեկչության արագ ահագնացող սպառնալիքի կապակցությամբ, Կոնգրեսին կոչ է արել ավելի մեծ բյուջե հատկացնել ներքին ահաբեկչության դեպքերի հետաքննության, հետապնդման ու դատապարտման համար:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում Գարլանդն ասել է.«Մեզ անհանգստացնում է ներքին բռնությունն ու ահաբեկչությունը և այդ անհանգստությունը օրեցօր ավելանում է, այնպես որ ինձանից խլել է իմ հանգիստը»: Նա Կոնգրեսին կոչ է արել ներքին ահաբեկչությանը դիմակայելու նպատակով, 85 միլիոն դոլարով ավելացնել ԱՄՆ-ի արդարադատության նախարարության բյուջեն:
Չնայած որ Գարլանդը հատուկ խմբերի անունը չի նշել, սակայն ԱՄՆ-ի ներքին ծայրահեղական խմբերի ինչպես «Հպարտ տղաների» և «Երդման պաշտպանների» անդամները 2021թ. հունվարի 6-ին կոնգրեսի վրա հարձակումից հետո ավելի քան 400 ձերբակալվածներից են:
«Հպարտ տղաներ» խումբը տղամարդկանցից կազմված աջամետ ծայրահեղական նեոֆաշիստական խումբ է, որ քաղաքական բռնություն է տարածում և բազմիցս իր աջակցությունն է հայտնել է Դոնալդ Թրամփին և խմբի անդամները մասնակցել են կոնգրեսի վրա հարձակման գործում:
«Երդման պաշտպաններ» խումբը նույնպես աջ ծայրահեղական հակակառավարական ու զինված խումբ է, որ իր անդամներին խրախուսում է չհնազանդել իրենց կարծիքով ԱՄՆ-ի սահմանադրությունը խախտող հրահանգներին:
2021թ. հունվարի 6-ից Դոնալդ Թրամփի, բռնատնեչ և մեծ մասամբ ծայրահեղական զինված խմբերին անդամակցող, հովանավորների կողմից Կոնգրեսի շենքի վրա հարձակումը պատճառ դարձավ, որպեսզի ԱՄՆ-ում ներքին ահաբեկչության աճող խնդիրն ուշադրության կենտրոնում հայտնվի:
2021 թ. հունվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թրամփի զինված աջակիցներին անվանեց «ներքին ահաբեկիչներ»: Բայդենի այս դիրքրորշումը պետք է շատ կարևոր համարել, քանի որ նրա խորքում թաքնված է, սպիտակների առավելության կողմնակից խմբերի ահաբեկչական էությանը անդրադարձող, «ուշացած խոստովանություն»:
Թվում է թե ԱՄՆ-ի ներքին քաղաքականության մեջ, իրենց բարձր դասող, աջ ծայրահեղական խմբերի դերը ավելի է մեծացել և ակնկալվում է, որ այս խմբերը բռնություններ կհրահրեն ԱՄՆ-ի ներքին քաղաքականության ոլորտում:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազի նախազգուշացումն էլ ներկայացվել է այս իրականության հիման վրա: ԱՄՆ-ում ներքին ահաբեկչության արմատները ձևավորվել են տասնամյակեր սրանից առաջ և մինչ այժմ ԱՄՆ-ում բողոքող անհատներն ու խմբերը իրականացրել են ահաբեկչական մի շարք մեծ դեպքեր:
ԱՄՆ-ի ներքին ահաբեկչության կարևոր տարրերը պահպանողական ու աջակողմյան հայացքներ ունեցող անհատներն ու զինված խմբերն են:
ԱՄՆ-ում աջակողմյան ծայրահեղական շարժումների ու խմբերի մաս են կազմում տարատեսակ հայացքներ ու մոտեցումներ ունեցող անհատներ ու խմբեր: Նրանց մեջ կան նահանգային կառավարությունների իշխանության կողմնակիցներ, դաշնային կառավարության քաղաքականությունների ընդդիմադիրներ, ռասիստական խմբեր, ԱՄՆ-ում ռասայական ու կրոնական փոքրամասնությունների առկայության ընդդիմադիրներ և հակամիգրացիոն քաղաքկանության, սպիտակների գերակայության ու նաև դավադրության տեսության կողմնակիցներ:
Որպես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունը հիշվում է որպես ԱՄՆ-ում աջակողմյան ծայրահեղական ակտիվիստներին ու խմբերին վերականգնելու գործոն: Աջակողմյաննները մերժում են ձախակողմ պահպանողական գաղափարախոսությունը:
Սոցիալական ցանցերը նույնպես մեծ դեր են ունեցել աջ ծայրահեղականության տարածման գործում: Ասվում է, որ ներկա դրությամբ ԱՄՆ-ում բացահայտվել են ավելի քան 1600 աջ ծայրահեղական խմբեր:
19-րդ դարից իվեր գործունեություն ծավալող «Կու-կլուքս-կլանններից» ու ԱՄՆ-ում մի քանի տասնմյակ կենսագրություն ունեցող «Նեոնացիստներից» բացի վերջին մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ում ստեղծվել ու աննախադեպ կերպով աճել են բազում խմբեր ինչպես «Հպարտ տղաները» և «Երդման պաշտպանները»: Դա հանգեցրել է ԱՄՆ քաղաքական և սոցիալական իրադարձություններին նրանց ներգրավվածության և անապահովության ու ներքին ահաբեկչության աճի նկատմամբ ահագնացող վախի: