Մեկնաբանություն. Միջաֆղանական բանակցություններն Աֆղանստանի մարտահրավերները հաղթահարելու միակ ելքն են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145250-Մեկնաբանություն._Միջաֆղանական_բանակցություններն_Աֆղանստանի_մարտահրավերները_հաղթահարելու_միակ_ելքն_են
Թեհրանում միջաֆղանական բանակցությունների հիման վրա տեղի ունեցան Իրանական և աֆղանական պատվիրակությունների եռակողմ բանակցությունները՝ Աֆղանստանում խաղաղություն հաստատելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 14:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Միջաֆղանական բանակցություններն Աֆղանստանի մարտահրավերները հաղթահարելու միակ ելքն են

Թեհրանում միջաֆղանական բանակցությունների հիման վրա տեղի ունեցան Իրանական և աֆղանական պատվիրակությունների եռակողմ բանակցությունները՝ Աֆղանստանում խաղաղություն հաստատելու նպատակով:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան միկրոբլոգում  նշելով, որ Թեհրանը կանգնած է աֆղան ժողովրդի կողքին, գրել է.«Իրանի արտգործնախարարությունը չորեքշաբթի օրը հյուրընկալել է Աֆղանստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բարեկամական ու  բովանդակալից  բանակցությունները»:

Թեհրանյան բանակցություններում Աֆղանստանի քաղաքական պատվիրակությունը նախագահում էր այդ երկրի Ներքին գործերի նախկին նախարար Յունես Ղանունին, Թալիբան խմբի բանակցող պատվիրակությունը նախագահում էր խմբավորման գրասենյակի ղեկավար տեղակալ Աբբաս Ստանիկզայը:

Լինելով Աֆղանստանի հարևան երկիր և ունենալով  երկար սահման այդ երկրի հետ, Իրանը հատուկ ուշադրություն է դարձնում Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ Իրանի և Աֆղանստանի ժողովրդի մշակութային, լեզվական և կրոնական ընդհանրությունների բերումով, այդ երկրի զարգացումները կարևոր են Իրանի համար:

Իրանի և Աֆղանստանի ժողովուրդների լավ հարաբերությունները, Աֆղանստանի քաղաքացիների  հաճախակի այցերը  Իրան և ավելի քան 4 տասնամյակ Իրանում աֆղան ներգաղթյալների ներկայությունը պատճառ են դարձել, որ աֆղաններն Իրանի Իսլամական Հանրապետությունը համարեն իրենց երկրորդ հայրենիքը:

Երկու ժողովուրդների խոր կապվածությունը պատճառ է դարձել, որ Իրանը միջաֆղանական բանակցությունների շրջանակներում  հետևի Աֆղանստանի քաղաքական և անվտանգության զարգացումներին, հարգելով այդ երկրի ժողովրդի և կառավարության տեսակետներն ու շահերը:

Թեհրանի եռակողմ բանակցություններին մասնակցելու համար, Աֆղանստանի կառավարության, ինչպես նաև Թալիբանի խմբի պատվիրակություններին հրավիրելը ցույց է տալիս Իրանի ուշադրությունն ու հարգանքն Աֆղանստանում բոլոր քաղաքական  խմբերի նկատմամբ: 

Իրանը  համոզված է, որ Աֆղանստանի ղեկավարների և տարբեր քաղաքական հոսանքների համար լավագույն ելքը միջաֆղանական բանակցային սեղանի շուրջ վերադարձն է և քաղաքական մեխանիզմների իրագործումը: Այս համատեքստում տեղի ունեցավ Թեհրանի համաժողովը, որի նպատակն էր թափ հաղորդել աֆղանական տարբեր խմբերի միջև բանակցությունների գործընթացին՝ Աֆղանստանում առկա հակամարտությունները հաղթահարելու և  ճգնաժամերը կարգավորելու համար: 

Ինչպես նշել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարը. «Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերմամբ, այդ երկրում այլևս ոչ մի  խոչընդոտ չի մնա և բոլոր քաղաքական հոսանքները կկարողանան   գալիք սերնդի համար խաղաղ և բարեկեցիկ ապագա կերտել»:

Հաշվի առնելով Աֆղանստանի տարբեր էթնիկ խմբերը,  Աֆղանստանի քաղաքական և անվտանգության զարգացումներին վերաբերող ցանկացած բանակցություններում, այդ էթնիկ խմբերի ներկայացուցիչների դերակատարությունը շատ կարևոր է  և այս շրջանակում է իմաստավորվում Թալիբանի քաղաքական պատվիրակության այցը Թեհրան:

Աֆղանստանի բոլոր քաղաքական խմբերը  տուժել են այդ երկրում ԱՄՆ ռազմական ներկայության պատճառով և Աֆղանստանի տարբեր էթնիկ խմբերը չեն վստահում Միացյալ Նահանգներին: Սա ընդգծում է Աֆղանստանի իսկական բարեկամների, հատկապես Իրանի աջակցությամբ միջաֆղանական բանակցությունների շարունակման կարևորությունը` կայուն խաղաղության և անվտանգության ներքո  բարեկեցիկ Աֆղանստան կերտելու համար: Այդ պատճառով, Իրանի արտգործնախարարը բովանդակալի է գնահատել  Թեհրանում կայացած Աֆղանստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցությունները:

Միջաֆղանական երկխոսության սկզբունքի վրա հիմնված խաղաղ լուծման նկատմամբ Աֆղանստանի բոլոր քաղաքական խմբերի հավատը  այդ երկրում առկա մարտահրավերները հաղթահարելու և տևական խաղաղության  հասնելու միակ  ելքն է: