Մամուլի տեսություն 11.08.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i147948-Մամուլի_տեսություն_11.08.2021
Իրանում մեկնարկել է մոհառռամ սգո ամիսը: Երկրի ողջ տարածքում, առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, անց են կացվում սգո արարողություններ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 11, 2021 14:09 Asia/Tehran

Իրանում մեկնարկել է մոհառռամ սգո ամիսը: Երկրի ողջ տարածքում, առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, անց են կացվում սգո արարողություններ:

Քեյհան օրաթերթ

Իրանում սկսվել է մոհառռամ սգո ամիսը

Իրանում մեկնարկել է մոհառռամ սգո ամիսը: Երկրի ողջ տարածքում, առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, անց են կացվում սգո արարողություններ:

Այս տարվա առողջապահական արձանագրությունների համաձայն, արարողություններն անց են կացվում բացօթյա կամ փակ տարածքներում, որոնց տանիքը պետք է բարձր լինի 6 մետրից: 

Տարածքում պետք է ամեն ոկղմից պահպանվի 2 մ հեռավորություն, և նախատեսված լինեն բավարար քանակությամբ ելքի դռներ: Փակ տանիքով տարածքներում պետք է ապահովվի պատշաճ օդափոխություն: Ցածր տանիքով և համապատասխան օդափոխություն չունեցող տարածքներում արարողությունն  անցկացնելն արգելված է՞

 

Շահրվանդ օրաթերթ

Մեսսին կրում է ՓՍԺ-ի՝ այս տիեզերական հավաքականի հագուստը

Թերևս վերջին տարիների աշխարհի ամենացնցող ֆուտբոլային նորությունը հրապարակվեց մի քանի օր առաջ՝ Բարսելոնա ակումբի կողմից: Կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարեց Բարսելոնայում Լիոնել Մեսսիի ներկայության ավարտի մասին, նշելով, որ 21 տարի անց, արգենտինացի գերաստղը կհեռանա «Նյու Կամպից»:

Սակայն վերջին օրերին շրջանառվում են լուրեր, որ համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա, Մեսսին տեղափոխվում է Պարի Սեն-Ժերմեն: Մեսսիի տրանսֆերի պայմանագիրը վերջնական տեսքի է բերվել և ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ:

Իսկ  Պարի Սեն-Ժերմենը, Մեսսի հետ պայամանագիր կնքելով, այժմ ունի եվրոպական ֆուտբոլի աստղերի մեծ հավաքածու, հնարավորություն ստանալով մեծացնել ԵՎրոպայի լիգայի առաջնությունում հաղթելու հավանականությունը: Բացի  Մեսսիից, ՊՍԺ-ում հանդես են գալիս Սերխիո Ռամոսը, Նեյմարը և Քիլիան Էմբափեն:

 

Ջավան օրաթերթ

Դիմադրության ստվերը՝ համաշխարհային իրադարձությունների վրա

Վերջին տարիներին, Դիմադրոության ուժերի ի հայտ գալով, տարածաշրջանի երկրների քաղաքական ու հասարակական կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Անկախ իրենց ավանդական քաղքական կառույցներից և նրանից, որ արևմտյան ուժերի ներկայությունն այդ երկրներում կանոնակարգված բնույթ է ստացել, դրանք փորձում են նոր ձևով և Դիմադրության ճակատի ուժերին որպես առանցք ընդունելով ի հայտ գալ:

Գերտերությունները մի քանի տարի առաջ թերևս սկսեցին գիտակցել, թե ինչ է լինելու և հենց այդ պատճառով փորձել են ժողովրդական ու  իսլամական շարժումները տանել փակուղի  կամ շեղել իրենց ընթացքից: Այդ փորձը կյարելի է տեսնել իսլամական որոշ երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում, Թուսնիսում, Սուդանում և Լիբիայում: Սակայն պետք է ասել, որ այս ռազմավարությունը ոչ բոլոր երկրներում է հաջողվել և տարածաշրջանային նոր իրադարձությունների ականատեսն ենք տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և Եմենում:

 

armenpress.am

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 5352-ով

 Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 5352-ով: Մահացել Է 48 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 461 հազար 198 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 2635 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 409 հազար 110 հիվանդ, մահացել Է 6230-ը:

Մեկ օրում արվել Է 50 հազար 430 թեստ, այդ թվում 30 հազար 564-ը՝ հակագենի եւ 19 հազար 886-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 10,61 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,33 տոկոս, վերջին յոթ օրում՝ 10,27 տոկոս:

Պատվաստումներ Է ստացել 688 հազար 940 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 23 հազար 935 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 53 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6578, քովիդ-հյուրանոցներում՝ 3238 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը

 

 

armenpress.am

Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը հուլիսին աճել Է հինգ անգամ

  Վրաստան այցելած միջազգային ճանապարհորդների թիվը հուլիսին 435 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Զբոսաշրջության ազգային վարչությունը:

Ընդամենը հուլիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 259,6 հազար այցելություն, որոնցից 176,3 հազարը եղել են տուրիստական: Միեւնույն ժամանակ տուրիստական այցելությունների թիվը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 403,7 տոկոսով:

Նշվում Է, որ հունվար ամսից մինչեւ հուլիս ընկած ժամանակաշրջանում ընդհանուր այցելությունների թիվը կազմել Է 745,7 հազար, ինչը 50,1 տոկոսով պակաս Է, քան գրանցվել Է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Ռուսաստանը երկրորդ տեղում Է: Հուլիս ամսին ամենամեծ թվով այցելությունները Վրաստան կատարել են Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացիները, հաղորդել Է Sputnik-ը:

 

armenpress.am

Ալժիրում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 65-ի. Al Jazeera

 Ալժիրում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվն ավելացել Է մինչեւ 65: Օգոստոսի 11-ին այս տվյալները հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով ալժիրյան աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհեր են դարձել 37 քաղաքացիական անձ, ինչպես նաեւ Ալժիրի բանակի 28 զինծառայողներ, որոնք զբաղվում Էին կրակի մարմամբ եւ որոնողական-փրկարարական գործողությունների իրականացմամբ: Օգոստոսի 10-ին Afrigatenews նորությունների պորտալը հայտնել Է 25 զոհված զինծառայողների մասին:

Ինչպես օգոստոսի 10-ին տեղեկացրել Է Ալժիրի Հեռուստահաղորդումների ազգային ծառայությունը, անտառային հրդեհները մոլեգնում են երկրի միանգամից մի քանի նահանգներում՝ Ջիջել, Սեթիֆ, Բեջայա, Աննաբա, Թեբեսա, Բլիդա, Բուիրա, Բումերդես, Գելմա եւ Խենշելա: Տարածաշրջանային իշխանությունների կարծիքով՝ բռնկման օջախների հայտնվելու պատճառ Է դարձել շոգը, սակայն չի բացառվում, որ հրդեհների մի մասը կարող Է արհեստական ծագում ունենալ: Կրակի մարման գործում օգնություն են ցույց տալիս ալժիրցի զինվորականները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Ժիրինովսկին կպահանջի քրգործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի դեմ, որը նրան և ռուսներին «խոզ» է կոչել

 Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կպահանջի քրգործ հարուցել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի դեմ, որը նրան և ռուս ժողովրդին «խոզ» է անվանել:

Ժիրինովսկին այդ մասին ասել է YouTube-ում «Սոլովյով Live» ծրագրի եթերում՝ նշելով, թե անպատիժ չի թողնի դա։

«Մենք կոշտ նամակ կգրենք Ադրբեջանի ղեկավարին՝ պահանջելով քրգործ հարուցել։ Դա հրեշավոր վիրավորանք է։ Դա միջնադար է»,-ասել է Ժիրինովսկին։

Իր հերթին հաղորդումը վարող Վլադիմիր Սոլովյովն ասել է, որ մեկնաբանություն է ակնկալում Ադրբեջանի պաշտոնյաներից։

Վահաբզադեն, դիմելով Ժիրինովսկուն, որն ասել էր, թե Ադրբեջանում բռնատիրություն է և այդ տրածաքը ժամանակին ռուսական կայսրությանը պարսից շահն է նվիրել, «խոզ» է անվանել Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին։

Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հանձնել Ադրբեջանում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատարին` Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։ Բաքուն իր մտահոգությունն է հայտնել Ժիրինովսկու «կանխակալ և վիրավորական հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արտահայտել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում` հուլիսի 30-ին»։

Ժիրինովսկին ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ «կկորցնի իր պաշտոնը, նրա մոտ այնտեղ բռնապետություն է, բազում ընդդիմադիր ուժեր կան։ «Եթե Բայդենը ցանկանա, նրան պաշտոնանկ կանեն 2 շաբաթում։ Միայն Ռուսաստանը կարող է փրկել նրան»,-ասել է Ժիրինովսկին։ Ժիրինովսկին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նաև ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ և որ Հարավային Կովկասը ՌԴ ազդեցության գոտի է:

 

panarmenian.net

Շոյգու․ ՌԴ ՊՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը

 Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը։ Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը:

«Մենք կարևորում ենք ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում: Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ խնդիր չէ, բայց կարծում եմ, որ Ձեր փորձով դա հնարավոր կլինի», - ասել է Շոյգուն, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շոյգուն նշել է, որ Հայաստանում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավոր է:

«Հայաստանը ՌԴ դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք կայունության պահպանմամբ այդ տարածաշրջանում», - ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Կարապետյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման ուսուցման համար:

Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ:

«Ռուսաստանը միակ պետությունն է, որն իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջապես Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության», - ասել է ՀՀ պաշտպնության նախարարը։

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ասել է, որ հայկական կողմի համբերությունն անսպառ չէ։