Մամուլի տեսություն 11.08.2021
Իրանում մեկնարկել է մոհառռամ սգո ամիսը: Երկրի ողջ տարածքում, առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, անց են կացվում սգո արարողություններ:
Քեյհան օրաթերթ
Իրանում սկսվել է մոհառռամ սգո ամիսը
Իրանում մեկնարկել է մոհառռամ սգո ամիսը: Երկրի ողջ տարածքում, առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, անց են կացվում սգո արարողություններ:
Այս տարվա առողջապահական արձանագրությունների համաձայն, արարողություններն անց են կացվում բացօթյա կամ փակ տարածքներում, որոնց տանիքը պետք է բարձր լինի 6 մետրից:
Տարածքում պետք է ամեն ոկղմից պահպանվի 2 մ հեռավորություն, և նախատեսված լինեն բավարար քանակությամբ ելքի դռներ: Փակ տանիքով տարածքներում պետք է ապահովվի պատշաճ օդափոխություն: Ցածր տանիքով և համապատասխան օդափոխություն չունեցող տարածքներում արարողությունն անցկացնելն արգելված է՞
Շահրվանդ օրաթերթ
Մեսսին կրում է ՓՍԺ-ի՝ այս տիեզերական հավաքականի հագուստը
Թերևս վերջին տարիների աշխարհի ամենացնցող ֆուտբոլային նորությունը հրապարակվեց մի քանի օր առաջ՝ Բարսելոնա ակումբի կողմից: Կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարեց Բարսելոնայում Լիոնել Մեսսիի ներկայության ավարտի մասին, նշելով, որ 21 տարի անց, արգենտինացի գերաստղը կհեռանա «Նյու Կամպից»:
Սակայն վերջին օրերին շրջանառվում են լուրեր, որ համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա, Մեսսին տեղափոխվում է Պարի Սեն-Ժերմեն: Մեսսիի տրանսֆերի պայմանագիրը վերջնական տեսքի է բերվել և ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ:
Իսկ Պարի Սեն-Ժերմենը, Մեսսի հետ պայամանագիր կնքելով, այժմ ունի եվրոպական ֆուտբոլի աստղերի մեծ հավաքածու, հնարավորություն ստանալով մեծացնել ԵՎրոպայի լիգայի առաջնությունում հաղթելու հավանականությունը: Բացի Մեսսիից, ՊՍԺ-ում հանդես են գալիս Սերխիո Ռամոսը, Նեյմարը և Քիլիան Էմբափեն:
Ջավան օրաթերթ
Դիմադրության ստվերը՝ համաշխարհային իրադարձությունների վրա
Վերջին տարիներին, Դիմադրոության ուժերի ի հայտ գալով, տարածաշրջանի երկրների քաղաքական ու հասարակական կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Անկախ իրենց ավանդական քաղքական կառույցներից և նրանից, որ արևմտյան ուժերի ներկայությունն այդ երկրներում կանոնակարգված բնույթ է ստացել, դրանք փորձում են նոր ձևով և Դիմադրության ճակատի ուժերին որպես առանցք ընդունելով ի հայտ գալ:
Գերտերությունները մի քանի տարի առաջ թերևս սկսեցին գիտակցել, թե ինչ է լինելու և հենց այդ պատճառով փորձել են ժողովրդական ու իսլամական շարժումները տանել փակուղի կամ շեղել իրենց ընթացքից: Այդ փորձը կյարելի է տեսնել իսլամական որոշ երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում, Թուսնիսում, Սուդանում և Լիբիայում: Սակայն պետք է ասել, որ այս ռազմավարությունը ոչ բոլոր երկրներում է հաջողվել և տարածաշրջանային նոր իրադարձությունների ականատեսն ենք տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և Եմենում:
armenpress.am
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 5352-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 5352-ով: Մահացել Է 48 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 461 հազար 198 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 2635 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 409 հազար 110 հիվանդ, մահացել Է 6230-ը:
Մեկ օրում արվել Է 50 հազար 430 թեստ, այդ թվում 30 հազար 564-ը՝ հակագենի եւ 19 հազար 886-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 10,61 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,33 տոկոս, վերջին յոթ օրում՝ 10,27 տոկոս:
Պատվաստումներ Է ստացել 688 հազար 940 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 23 հազար 935 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 53 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6578, քովիդ-հյուրանոցներում՝ 3238 մարդ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը
armenpress.am
Վրաստան այցելած օտարերկրացիների թիվը հուլիսին աճել Է հինգ անգամ
Վրաստան այցելած միջազգային ճանապարհորդների թիվը հուլիսին 435 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Զբոսաշրջության ազգային վարչությունը:
Ընդամենը հուլիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 259,6 հազար այցելություն, որոնցից 176,3 հազարը եղել են տուրիստական: Միեւնույն ժամանակ տուրիստական այցելությունների թիվը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 403,7 տոկոսով:
Նշվում Է, որ հունվար ամսից մինչեւ հուլիս ընկած ժամանակաշրջանում ընդհանուր այցելությունների թիվը կազմել Է 745,7 հազար, ինչը 50,1 տոկոսով պակաս Է, քան գրանցվել Է 2020 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Ռուսաստանը երկրորդ տեղում Է: Հուլիս ամսին ամենամեծ թվով այցելությունները Վրաստան կատարել են Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Իսրայելի քաղաքացիները, հաղորդել Է Sputnik-ը:
armenpress.am
Ալժիրում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 65-ի. Al Jazeera
Ալժիրում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվն ավելացել Է մինչեւ 65: Օգոստոսի 11-ին այս տվյալները հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով ալժիրյան աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհեր են դարձել 37 քաղաքացիական անձ, ինչպես նաեւ Ալժիրի բանակի 28 զինծառայողներ, որոնք զբաղվում Էին կրակի մարմամբ եւ որոնողական-փրկարարական գործողությունների իրականացմամբ: Օգոստոսի 10-ին Afrigatenews նորությունների պորտալը հայտնել Է 25 զոհված զինծառայողների մասին:
Ինչպես օգոստոսի 10-ին տեղեկացրել Է Ալժիրի Հեռուստահաղորդումների ազգային ծառայությունը, անտառային հրդեհները մոլեգնում են երկրի միանգամից մի քանի նահանգներում՝ Ջիջել, Սեթիֆ, Բեջայա, Աննաբա, Թեբեսա, Բլիդա, Բուիրա, Բումերդես, Գելմա եւ Խենշելա: Տարածաշրջանային իշխանությունների կարծիքով՝ բռնկման օջախների հայտնվելու պատճառ Է դարձել շոգը, սակայն չի բացառվում, որ հրդեհների մի մասը կարող Է արհեստական ծագում ունենալ: Կրակի մարման գործում օգնություն են ցույց տալիս ալժիրցի զինվորականները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Ժիրինովսկին կպահանջի քրգործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի դեմ, որը նրան և ռուսներին «խոզ» է կոչել
Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կպահանջի քրգործ հարուցել Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի դեմ, որը նրան և ռուս ժողովրդին «խոզ» է անվանել:
Ժիրինովսկին այդ մասին ասել է YouTube-ում «Սոլովյով Live» ծրագրի եթերում՝ նշելով, թե անպատիժ չի թողնի դա։
«Մենք կոշտ նամակ կգրենք Ադրբեջանի ղեկավարին՝ պահանջելով քրգործ հարուցել։ Դա հրեշավոր վիրավորանք է։ Դա միջնադար է»,-ասել է Ժիրինովսկին։
Իր հերթին հաղորդումը վարող Վլադիմիր Սոլովյովն ասել է, որ մեկնաբանություն է ակնկալում Ադրբեջանի պաշտոնյաներից։
Վահաբզադեն, դիմելով Ժիրինովսկուն, որն ասել էր, թե Ադրբեջանում բռնատիրություն է և այդ տրածաքը ժամանակին ռուսական կայսրությանը պարսից շահն է նվիրել, «խոզ» է անվանել Ժիրինովսկուն և ռուս ժողովրդին։
Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր հանձնել Ադրբեջանում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատարին` Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։ Բաքուն իր մտահոգությունն է հայտնել Ժիրինովսկու «կանխակալ և վիրավորական հայտարարությունների վերաբերյալ, որոնք նա արտահայտել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում` հուլիսի 30-ին»։
Ժիրինովսկին ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հասկանում է, որ «կկորցնի իր պաշտոնը, նրա մոտ այնտեղ բռնապետություն է, բազում ընդդիմադիր ուժեր կան։ «Եթե Բայդենը ցանկանա, նրան պաշտոնանկ կանեն 2 շաբաթում։ Միայն Ռուսաստանը կարող է փրկել նրան»,-ասել է Ժիրինովսկին։ Ժիրինովսկին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նաև ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ և որ Հարավային Կովկասը ՌԴ ազդեցության գոտի է:
panarmenian.net
Շոյգու․ ՌԴ ՊՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանը։ Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը:
«Մենք կարևորում ենք ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում: Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ խնդիր չէ, բայց կարծում եմ, որ Ձեր փորձով դա հնարավոր կլինի», - ասել է Շոյգուն, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Շոյգուն նշել է, որ Հայաստանում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավոր է:
«Հայաստանը ՌԴ դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագրգռված ենք կայունության պահպանմամբ այդ տարածաշրջանում», - ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Կարապետյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման ուսուցման համար:
Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ:
«Ռուսաստանը միակ պետությունն է, որն իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջապես Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության», - ասել է ՀՀ պաշտպնության նախարարը։
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ասել է, որ հայկական կողմի համբերությունն անսպառ չէ։