Մեկնաբանություն- Աֆղանստանի զարգացումները հերթական հայելին են տարածաշրջանի արաբական վարչակարգերի համար
Երկուշաբթի օրը, Իրաքի խորհրդարանի «Ալ-Սադիղուն» խմբակցության ղեկավար Ադնան Ֆահան ալ-Դեյլամին, արձագանքելով Աֆղանստանի զարգացումներին, Twitter- ի իր էջում գրել է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հեռանալը կրկին ցույց տվեց, որ ամերիկացիները վստահելի չեն:
«ԱՄՆ-ը ոչնչացնում է ազգերին» հեշթեգով, նա գրել է.«Միացյալ Նահանգները 2001 -ին տապալեց Թալիբան շարժումը և 20 տարի շարունակ Աֆղանստանի զինված ուժերին տրամադրել է խորհրդատվական և սպառազինական աջակցություն՝ թալիբներին դիմակայելու համար, սակայն արդյունքը եղավ աֆղանական զորքերի փլուզումն ու փախուստը, միլիոնավոր մարդկանց տեղահանումն ու թալիբների վերադարձը>:
Ալ-Դեյլամիի ելույթի կարևոր հատվածն այն է, որ նա Իրաքի ժողովրդին կոչ է արել աջակցել և պաշտպանել «Ալ-Հաշդ ալ-Շաբի» խմբավորմանը, քանի որ դա միակ տարբերակն է Իրաքում ԱՄՆ-ի խաբեությունը կանխելու համար:
Իրաքի խորհրդարանի ներկայացուցչի այս խոսքերը, ըստ էության, պատգամ է Իրաքի և տարածաշրջանի ժողովուրդներին, այն մասին, որ ամերիկացիները ճգնաժամային պայմաններում միայնակ են թողնում իրենց դաշնակիցներին և այդ հարցում տարբերություն չկա դեմոկրատների և հանրապետականների միջև, քանի որ ամերիկացիները գործում են անկախ իրենց դաշնակիցների շահերից, և նրանց դիտարկում են որպես վարձկաններ:
Այս առումով, տարածաշրջանի ռեժիմները, հատկապես արաբական ռեժիմները, պետք է դասեր քաղեն դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի գործողություններից, որոնք իրենց քաղաքականությունը ձևակերպում են այն մտքով, որ ԱՄՆ -ն իրենց դաշնակիցն է, սակայն պետք է հասնեն այն եզրակացության, որ Վաշինգտոնը վստահելի չէ, և ինչպես 2011թ. Եգիպտոսում և Թունիսում միայնակ թողեց իրենց դաշնակիցներին, իրենց ևս կլքի: Հետևաբար, արաբական երկրների ղեկավարները պետք է հասկանան այս փաստը և իրատեսորեն տարածաշրջանում իսլամական հզոր պետությունների հետ դաշնակցություն կնքեն և ոչ թե վերտարածաշրջանային տերությունների հետ, որոնք ձգտում են իրենց շահագործել:
Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացմանը ձգտող տարածաշրջանի մի շարք պետություններ պետք է ուշադրություն դարձնեն այն կետին, որ ինչպես Վաշինգտոնը կարիքի պահին միայնակ է թողնում իր դաշնակիցներին, Սիոնիստական ռեժիմը նույնպես վստահելի չէ և արաբական երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով, աշխարհում սիոնիզմի նպատակների իրագործման է ձգտում: Եվ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերություն հաստատելը ոչ մի ձեռքբերում չի ունենալու իրենց համար, ինչպես դա եղել է Հորդանանի և Եգիպտոսի համար, որոնք Թել Ավիվի հետ խաղաղության պայմանագիր են կնքել:
Հետևաբար տարածաշրջանի պետությունները, խմբավորումները և քաղաքական այրերը չպետք է հավատան ԱՄՆ-ի սին խոստումներին, այլև պետք է ստեղծված վիճակից դաս քաղելով, լուրջ փոփոխություն առաջացնեն իսլամական երկրների, հատկապես Դիմադրության առանցքի նկատմամբ իրենց դիրքորոշումներում, որպեսզի Աշրաֆ Ղանիի և Սիրիայի քրդերի ճակատագրին չարժանանան: 2019թ. հոկտեմբերին ԱՄՆ-ը Սիրիայի հյուսիսային շրջանների քրդերի միայնակ թողեց Թուրքիայի բանակի «Խաղաղության աղբյուր» գործողության դիմաց, արդյունքում քրդերը 30 կմ նահանջեցին Թուրքիայի սահմաններից:
Հետևաբար Աֆղանստանի զարգացումները մեկ անգամ ևս ապացուցեցին ամերիկացիների դավաճան լինելը և տարածաշրջանի արաբական պետությունները պետք է դասեր քաղեն այս իրավիճակից: