Մեկնաբանություն - Հրադադարի ռեժիմի խախտում և Բաքվի ու Երևանի կրկնվող մեղադրանքները
Չնայած Բաքվի և Երևանի ղեկավարների միջև ձեռք բերված բացահայտ և կուլիսային պայմանավորվածություններին, Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ուժերի շփման գծերում սահմանային լարվածությունն ու բախումները մտահոգություններ են առաջացրել տարածաշրջանի կառավարությունների մոտ:
Անցած նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի 10 կետանոց խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, տարածաշրջանի անկախ շրջանակներն ու կազմակերպություներն ակնկալում էին Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ավելի տևողական իրականացումը, որը ստորագրվել էր Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից, Ռուսաստանի միջնորդությամբ: Մասնավորապես, Բաքվի և Երևանի ղեկավարները նախկինում ստորագրել էին նմանատիպ խաղաղության համաձայնագրեր՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ: Սակայն այդ համաձայնագրերը չունեին մեծ վավերականություն և չեղյալ հայտարարվեցին հրադադարի ռեժիմի խախտմամբ:
Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հաշտության պայմանագրի ստորագրմամբ, հրադադարի ռեժիմի խախտումները ավելի ցայտուն արտահայտվեցին: Փաստորեն, հրադադարը, կարծես, խախտվել է միայն տարածաշրջանի որոշ ազգայնական խմբերի և կազմակերպությունների կողմից: Այս բացասական զարգացումների ֆոնին կասկած չկա, որ Բաքվի և Երևանի կառավարությունները հավատարիմ են մնացել Մոսկվայի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղության պայմանագրի դրույթներին:
Չնայած այս հանգամանքներին, շփման գծերում հրադադարի ռեժիմի խախտման առաջին դեպքն արձանագրվելով և հակամարտող կողմերի փոխադարձ մեղադրանքների հետ միաաժամանակ, մտահոգություններ առաջացան տարածաշրջանում հակամարտության շարունակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ: Ադրբեջանը և Հայաստանը միմյանց մեղադրում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Բախումները դադարեցնելու Ռուսաստանի միջնորդությունից հետո, հույսեր էին առաջացել Երևանի և Բաքվի միջև լարվածության ավարտվելու մասին:
Ամեն դեպքում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով Հայաստանին մեղադրել է ադրբեջանական ռազմական ուժերի վրա մի քանի ուղղություններով կրակ բացելու մեջ: Այս հայտարարության մեջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է.«Օգոստոսի 20 -ին Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները պարբերաբար գնդակոծել են Ադրբեջանի բանակի դիրքերը ՝ օգտագործելով դիպուկահարներ, գնդացիրներ և հրետանի»:
Ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքների՝ հայկական կողմը ևս նմանատիպ մեղադրանքներ է հնչեցրել: Իրականում, չնայած այն բանին, որ միշտ կարելի է ենթադրություններ անել հրադադարի ռեժիմի խախտման մասին, սակայն վերջին երեք տասնամյակներում, հրադադարի ռեժիմը խախտող առաջին կողմը երբեք չի բացահայտվել և չի ներկայացվել:
Այս առնչությամբ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքական հարցերի փորձագետ՝ Ալեքսանդր Իսկանդարյանն առցանց հարցազրույցում ասել է.«Նախկինում Բաքվի և Երևանի սահմանները տարբեր էին: Բայց նույնիսկ այն ժամանակ պարբերաբար կրակոցներ էին լինում և սահմանային անբարենպաստ իրավիճակ էր լինում: Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծերում, կայանում է Ադրբեջանի կառավարության կոնկրետ նպատակի և ռազմավարության շրջանակում»:
Ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծերում տիրող անհանգիստ իրավիճակի ընդհանուր ամփոփման մեջ պետք է ասել, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտելու փոխադարձ մեղադրանքները շարունակվելու դեպքում կարող են հանգեցնել անկանխատեսելի ավարտով լայնածավալ պատերազմի: Այդ իսկ պատճառով տարածաշրջանային դերակատարների ավելի նշանակալի դերակատարությունն այս պահին ավելի ու ավելի անհրաժեշտ և կենսական է համարվում: Լեռնային Ղարաբաղում շարունակվող անկարգությունները կարող են նաև ճանապարհ հարթել տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության համար, ինչը տարածաշրջանի երկրների վնասին է լինելու: