Մամուլի տեսություն 12-09-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i150470-Մամուլի_տեսություն_12_09_2021
Վաշինգտոնում գործող մի վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ չկա երաշխիք, որ ԱՄՆ-ն դուրս չի գա Իրանի հետ միջուկային գործարքից (ՀԳՀԾ):
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 12, 2021 09:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-09-2021

Վաշինգտոնում գործող մի վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ չկա երաշխիք, որ ԱՄՆ-ն դուրս չի գա Իրանի հետ միջուկային գործարքից (ՀԳՀԾ):

Քեյհան օրաթերթ

Ամերիկյան վերլուծական կենտրոն. Չկա երաշխիք, որ մենք նորից չենք լքի ՀԳՀԾ-ն

Վաշինգտոնում գործող  վերլուծական կենտրոնը հայտարարել է, որ չկա երաշխիք, որ ԱՄՆ-ն կրկին դուսր չի գա Իրանի հետ միջուկային գործարքից (ՀԳՀԾ): «Զենքի վերահսկման ասոցիացիա» վերլուծական կենտրոնը վերլուծելով ՀԳՀԾ-ի վերականգնմանն ուղղված միջուկային բանակցությունների Իրանի և ԱՄՆ-ի կառավարությունների մոտեցումները, նշել է, որ Վաշինգտոնի մոտեցումը չի փոխվել, և  չկա երաշխիք, որ Սպիտակ տունը կրկին դուրս չի գա միջուկային գործարքից:

Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հուլիսի 28 -ի ելույթում ասել է, որ Իրանի ապագա կառավարությունները պետք է ձեռնպահ մնան իրենց ծրագրերն Արեւմուտքի հետ բանակցությունների հետ կապելուց, որովհետև հաստատ ձախողվելու են: Մինչդեռ Իրանը ձգտում է այնպիսի պարտավորության, որպեսզի ինչպես 2018 -ի մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ միջուկային գործարքից  և կրկին պատժամիջոցներ կիրառեց Իրանիդ եմ, Բայդենին փոխարինողը չկարողանա նման քայլի դիմել: Սակայն Միացյալ Նահանգները, կարծես, նման պարտավորություն չի ստանձնում:

 

Ջավան օրաթերթ

Քայլում ենք առաջ Իրանում օրական 2 միլիոն ներարկում կկատարվի

Իրան ներկրվող պատվաստանյութերի հեղեղը մոտենում է: Երկրում արտադրվող  պատվաստանյութերի քանակը նույնպես անցնում է համապատասխան ընթացակարգերը: Նման պայմաններում և  անհրաժեշտ պատվաստանյութի տրամադրմամբ, Իրանի նախագահը տեղեկացրել է պատվաստումների կարողությունը օրական 2 միլիոն մարդու հասցնելու պլանների մասին: Այս նպատակին հասնելու համար, անհրաժեշտ է բացել 24 ժամ գործող պատվաստման կենտրոններ: Վերջին օրերին, այս կապակցությամբ համապատասխան քայլեր են մշակվել: 

 

Էթեմադ օրաթերթ

Ռեջեփ Թայիփբ Էրդողան. Թուրքական ազդեցությունը տեսանելի է ամբողջ տարածաշրջանում ՝ Սիրիայից մինչև Լիբիա և Միջերկրական ծովից մինչև Կովկաս:

«Թուրքիան՝ իր ռազմական, դիվանագիտական ​​և տնտեսական հզորությամբ, իր խոսքն ունի տարածաշրջանի բոլոր հարցերում», - ասել է Թուրքիայի նախագահը: Այս խոսքերը հնչել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Ստամբուլ քաղաքում շաբաթ օրը կայացած Անկախ առեւտրականների և  արհեստավորների ասոցիացիայի 26 -րդ գլխավոր համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:

«Չնայած բոլոր խոչընդոտներին, պաշտպանական արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտում մեծ առաջընթաց է գրանցվել, և թուրքական արտադրանքը գրավել է համաշխարհային ուշադրությունը», - ասել է նա:

 

Համշահրի օրաթերթ

ՄԱԳԱՏԷ -ի կառավարիչների խորհրդի հաջորդ նիստի օրակարգում հակաիրանական բանաձևի ընդունում նախատեսված չէ

«Նուռ Նյուզի» հաղորդման համաձայն, հակառակ արև մտյան ԶԼՄ-ների ենթադրությունների, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի հաջորդ նիստում հակաիրանական բանաձև կարող է ընդունվել  նման հարց օրակարգում չկա: Հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը:

 

news.am

Նշվել են առանց սթրեսի ճամփորդելու միջոցները

Փորձագետները խորհուրդներ են տվել, որոնք կօգնեն զբոսաշրջիկներին ճամփորդել առանց ավելորդ սթրեսի, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Travel Daily News-ին։

Ամենից շատ ուղեւորությունները սթրեսի են մատնում նրանց, ովքեր հազվադեպ են մեկնում հանգստանալու, գրում է պարբերականը։ Որպեսզի ճամփորդության ժամանակ անկանխատեսելի իրավիճակներ չառաջանան, փորձագետները խորհուրդ են տալիս ճամփորդությունը պլանավորել նախօրոք. ընտրել ուղղությունը, երթուղին, հյուրանոցը, տրանսպորտային միջոցը, գնել եւ պատրաստել անհրաժեշտ հագուստն ըստ եղանակի։

Եթե որպես փոխադրամիջոց ընտրվել է ինքնաթիռը, ավելի լավ է օգտվել ուղիղ չվերթներից՝ խուսափելու համար տհաճություններից եւ երկարատեւ սպասումից ինքնաթիռը փոխելիս, համոզված են մասնագետները։ Եվ իհարկե, պետք է նախապես ուսումնասիրել երկիր մուտքի կանոնները՝ անհրաժեշտ է արդյոք տեղեկանք պատվաստմա՞ն մասին, թե՞ ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Ճամփորդության պատրաստվելիս չպետք է անտեսել ապահովագրությունը։ «Այն ձեզ եւ ձեր ընտանիքին կպաշտպանի ճանապարհային պատահարներից, չնախատեսված բժշկական ծախսերից, ուղեբեռի կորստից կամ անձնագիրը գողանալուց»,- հավաստիացնում են փորձագետները։

Ապահովագրությունը, նրանց կարծիքով, կարող է «ծածկել» ֆիզիկական ռիսկերը, իսկ ահա հնարավոր թվային սպառնալիքները վերացնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս միշտ գնել տեղի սիմ-քարտ եւ օգտվել բջջային ինտերնետից։ Բոլորին հասանելի Wi-Fi-ն անվտանգ չէ, որովհետեւ հենց «հասանելիության անվճար կետերն են ամենից շատ բաց հաքերների եւ խարդախների համար»։

araratnews.am

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը զբաղեցրել է 5-րդ տեղը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4 միավորով 5-րդ տեղն զբաղեցրեց ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում ընթացող արագ շախմատի «Champions Showdown» մրցաշարում:

Վերջին երեք տուրում նա 50-տոկոսանոց արդյունք էր գրանցել․ հաղթել էր ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին, պարտվել՝ ամերիկացի Լենիեր Դոմինգեսին, ոչ–ոքի խաղացել ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սեմ Շենկլանդի հետ:

 

news.am

Հայ-հնդկական տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ․ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Խաչատրյանը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը:

Դեսպան Կիշան Դան Դեվալը, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակման առթիվ, ներկայացրել է այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։

Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հնդկաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցեր:

armenpress.am

Վրաստանում սեպտեմբերի  11-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2533 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 579 հազար 031 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1762 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 536 հազար 321 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 57 մարդ, ընդհանուր՝ 8146:

armlur.am

7000 քայլը 50-70 տոկոսով նվազեցնում է մահվան վտանգը

 Մասաչուսեթսի համալսարանից Ամանդա Պալուչի գլխավորությամբ մի խումբ գիտնականներ որոշել են պարզել՝ արդյոք քայլելն ունի՞ բուժիչ ուժ, և իրականում քանի՞ քայլ է անհրաժեշտ կատարել:

Ուսումնասիրությունը, որն անցկացրել են գիտնականները, տևել է գրեթե 11 տարի, դրան մասնակցել է 2110 մարդ, նրանց միջին տարիքը եղել է 45: Ֆիզիկական ակտիվության ցուցանիշներին հետևելու համար փորձի սկզբում բժիշկները կամավորներին հանձնել են տեղաշարժի հատուկ տվիչներ, որոնք անհրաժեշտ էր կրել արթուն ժամանակ: Դիտարկման ժամանակահատվածում խմբում մահացել է 72 մասնակից:

«Մենք չենք առաջնորդվել ավանդական 10 հազար քայլերով, այլ հիմքում ունեցել ենք մի շարք տվյալներից, որոնք մենք ինքներս ենք ստացել, – բացատրում է Ամանդա Պալուչը: – Մոնիթորինգի արդյունքների հիման վրա մեր մասնակիցները բաժանվեցին երեք խոշոր խմբերի՝ ցածր ֆիզիկական ակտիվությամբ (օրական 7 000 քայլից պակաս), չափավոր ակտիվությամբ (օրական 7 000 -ից մինչև 10 000 քայլ) և բարձր ակտիվությամբ (ավելի քան 10 000 քայլ):

Պարզվել է, որ ուղիղ 7000 քայլը շեմի կարևոր ցուցանիշ է: Նրանց համար, ովքեր օրական քայլում էին առնվազն 7000 քայլ, վաղաժամ մահվան ռիսկը նվազել էր 50-70 տոկոսով՝ համեմատած նրանց հետ, ովքեր չէին կարողանում հաղթահարել այդ շեմը: Այս խմբերի միջև եղած տարբերությունը ցնցող էր: Ցածր և միջին ակտիվությամբ խմբում կար մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքս, առողջության ցածր ինքնագնահատական, նրանք ավելի հաճախ էին տառապում հիպերտոնիայով և շաքարախտով: