Մեկնաբանություն- Կովկասում ընթանում է «Երեք եղբայր» համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i150510-Մեկնաբանություն_Կովկասում_ընթանում_է_Երեք_եղբայր_համատեղ_զորավարժությունը
Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ վարժանքներից հետո, այս անգամ երկու երկրների պաշտոնյաները համատեղ համագործակցությանը մասնակից են դարձրել Պակիստանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2021 14:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Կովկասում  ընթանում է «Երեք եղբայր» համատեղ զորավարժությունը

Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ վարժանքներից հետո, այս անգամ երկու երկրների պաշտոնյաները համատեղ համագործակցությանը մասնակից են դարձրել Պակիստանին:

Հիմնականում համատեղ վարժանքներ անցկացնելը երկու նպատակ է հետապնդում: Այս զորավարժությունների անցկացման ամենակարևոր նպատակը զենքի գնորդ երկրին զենքի օգտագործման ձևը սովորեցնելն է: Թուրքիան կամ Պակիստանը զենք են վաճառում Ադրբեջանին և վարժանքի ընթացքում գնված զինատեսակները փորձարկվում են: Ադրբեջանի կողմից համատեղ զորավարժություններ անցկացնելու երկրորդ նպատակը երկրների ռազմական մասնակցությունն է:

Սեպտեմբերի 12-ին, մեկնարկել է «երեք եղբայր 2021» նշանաբանով Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 20-ը:

Սա Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանի առաջին համատեղ զորավարժություններն են Թուրքիայի և Պակիստանի հետ: Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքվի իշխանությունները դասեր չեն քաղել Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտությունից և Թուրքիայի և Պակիստանի օգնությամբ մտադիր են օրակարգ մտցնել մեկ այլ պատերազմ: Մասնավորապես, Ադրբեջանի որոշ քաղաքական շրջանակներ, նպատակ ունենալով թիրախավորել Ռուսաստանին, հակառուսական քարոզչություն են կատարում Բաքվի լրատվամիջոցներում: Դրանք ներառում են Իլհամ Ալիևի կառավարությունում Ռուսաստանին հավատարիմ ուժերի թիրախավորումը և Իլհամ Ալիևի կառավարությունում՝ ռուսամետ բարձրաստիճան պաշտոնյաներին հեռացնելը:

Այս բոլորն այն դեպքում, երբ 1991-1994 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ հազարավոր հայ և ադրբեջանցի զորայիններ, ինչպես նաև տեղահանվեցին Ադրբեջանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, և հակամարտության կողմերն անդառնալիորեն տուժեցին:

2021թ. հունիսի 16-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել էր.«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ավարտվելով, տարածաշրջանում միջկառավարական համագործակցության լայն հնարավորություններ են ստեղծվել, և Հայաստանը պետք է օգտվի այս հնարավորությունից՝ տարածաշրջանում ընդհանուր ապագա ստեղծելու համար»:

Չնայած Էրդողանի և Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաների լավատեսական արտահայտություններին, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների պահվածքը, կարծես, վկայում է տարածաշրջանում շարունակվող թշնամանքի մասին: Այս քայլերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի պաշտոնյաները, որոնք հավատարիմ են թուրք պաշտոնյաների կամքին ու շահերին, պատրաստվում են ավելի մեծ պատերազմի: Փաստորեն, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց ավելին, Թուրքիան և Ադրբեջանն ավելի մեծ նպատակներ են հետապնդում:

Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ Կասպից ծովում Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համատեղ զորավարժությունները, ինչպես նաև Բաքվում ընթացիկ զորավարժությունները համարվում են Թուրքիայի ուղերձը Մոսկվային: Իրականում, չնայած այն հանգամանքին, որ տարածաշրջանն այլևս ի վիճակի չէ հերթական պատերազմի, սակայն փոխադարձ սպառնալիքներն ու համատեղ վարժանքները կարծես թե տարածաշրջանում իրավիճակը դարձնում են ավելի քաոսային: