Մեկնաբանություն. ԻԻՀ տեսակետը. Պատերազմի մերժում և արդարության վրա հիմնված խաղաղության հաստատում
Իրանը երբեք չի ձգտել տարածաշրջանում ռազմական լարվածության, սակայն մշտապես շեշտել է, որ խաղաղության ու արդարության պայմաններում ապրելու համար, պետք է ուժեղ և զգոն լինել սպառնալիքների առջև:
Անկասկած, խաղաղությունն ու անվտանգությունը եղել են պատմության ընթացքում մարդկության ամենակարևոր ձգտումներից, անկախ ժամանակից, վայրից և հասարակության տեսակից: Այդ կապակցությամբ, ՄԱԿ -ը, 1981 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 21 -ը հռչակել է «Խաղաղության համաշխարհային օր» ՝ հիմնվելով Գլխավոր ասամբլեայի որոշման վրա: Իրականում, խաղաղության նպատակը ոչ միայն պատերազմից հրաժարվելը կամ խուսափելն է, այլ արդարության, հավասարության և անվտանգության զգացումը: Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, շաբաթ օրը, բանակի խաղաղության և պաշտպանության երրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ներկայացրել է Իրանի դիրքորոշումը՝ կայուն խաղաղության վերաբերյալ:
Նշելով, որ եթե արդարությունը հաստատվի, դրան կհետևի խաղաղությունը , Ամիր Աշտիանին հավելել է. «Պետք է նկատի ունենալ, որ պատերազմի ավարտով իրական խաղաղություն չի հաստատվի, և պատերազմը կշարունակվի այլ ձևերով»:
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի ելույթում կա մի կետ, որը կարևոր է խաղաղության ճշմարիտ հայեցակարգը հասկանալու համար:
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարը հայտարարել է. «Խաղաղությունը հնարավոր է միայն ճնշողներին և բռնատերերին դիմակայելու ստվերում: Դա անհրաժեշտ է արդարության և խաղաղության համակեցության համար, որը համահունչ է Իրանի զինված ուժերի ռազմավարական դերին անվտանգության պաշտպանության և ճնշմանը և խաղաղությանը սպառնացող գործոնների դեմ պայքարում»:
Իրականում խաղաղությունը, արդարությունը և անվտանգությունը իրար հետ փոխկապակցված տարրերն են, ուստի խաղաղության իսկական հայեցակարգը չի կարելի առանձնացնել մարդկային արժեքներից, ինչպիսիք են արդարությունը, զարգացումը և անվտանգությունը: Այլ կերպ ասած, առանց արդարության աշխարհում չի կարելի ակնկալել խաղաղություն:
Այս առումով բազմաթիվ օրինակներ կան, որոնք ցույց են տալիս, որ խաղաղությունը հեռու է արդարությունից:
Պաղեստինցի ժողովրդին փոխզիջումային ծրագրեր պարտադրելու և Իսրայելի հետ խաղաղության կեղծ պատրվակով օկուպանտ ռեժիմի հետ հարաբերություններ հաստատելու փորձը խաղաղությունը շահարկելու և դրա իրական իմաստը խեղաթյուրելու օրինակներից է: Սիոնիստական ռեժիմի հետ արաբական երկրների հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ-ի փորձը ոչ միայն չի նպաստում տարածաշրջանում խաղաղություն հաստատմանը, այլ ոչնչացնում է իրական խաղաղությունը ՝ անտեսելով Պաղեստինի ճնշված ժողովրդի արդարության պահանջներն ու իրավունքները: Դա տեղի է ունենում նաև Աֆղանստանի, Եմենի, Իրաքի, Սիրիայի և աշխարհի այլ ազգերի վրա գերտերությունների կողմից կիրառվող ճնշումների մեջ, ինչը մարդու հիմնարար իրավունքների ակնհայտ խախտում է և լուրջ սպառնալիք՝ ուղղված տարածաշրջանի ու աշխարհի խաղաղության դեմ:
Արդար խաղաղության քննարկումը, որպես համընդհանուր դիսկուրս, կարող է ճանապարհ հարթել համաշխարհային խաղաղության համար: Փորձը ցույց է տալիս, որ խաղաղությունը կարող է հաստատվել այն ժամանակ, երբ արմատախիլ լինեն անարդարությունը, անհավասարությունը, աղքատությունն ու ծայրահեղականությունը: Այս նպատակին հասնելը, ինչպես ասել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին. «Ունի քաղաքական գործիչների, մտավորականների, ազատականների և բոլոր բարերարների աջակցության կարիքը»: