Մամուլի տեսություն 23.09.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151436-Մամուլի_տեսություն_23.09.2021
Իրանում Սսրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ, Հորմոզգանի աշխարհազորային կազմակերպության ծովային ստորաբաժանման 650 նավ մասնակցել է Պարսից ծոցի լազուր ջրերում անցկացված շքերթին:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Սեպտեմբեր 23, 2021 06:48 Asia/Tehran

Իրանում Սսրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ, Հորմոզգանի աշխարհազորային կազմակերպության ծովային ստորաբաժանման 650 նավ մասնակցել է Պարսից ծոցի լազուր ջրերում անցկացված շքերթին:

Քեյհան օրաթերթ

Իրանում Սսրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ, Հորմոզգանի  աշխարհազորային կազմակերպության ծովային ստորաբաժանման 650 նավ մասնակցել է Պարսից ծոցի լազուր ջրերում անցկացված շքերթին:

ԻՀՊԿ  նավատորմի հրամանատար Սարդար Ալիռեզա Թանգսիրին արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է. «Այս  նավերից  145 -ը ծանր նավեր են, մյուսները՝ նավակներ»: 

Նա հավելել է. «Աշխարհազորի ծովուժն պատկանող նավերը սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում մեծ  դեր խաղացին մարդկանց,  զինվորներին  ու զինամթերք տեղափոխելու գործում»:

 

Խորասան օրաթերթ

ՀԳՀԾ-ի բանակցող պատվիրակության կազմի հնարավոր փոփոխությունը ամերիկյան վերջին պատրվակն է

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի արտգործնախարար Ամիր Աբդուլլահյանի բազմաբնույթ և ինտենսիվ հանդիպումներին զուգահեռ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեն երեկ հայտարարեց, որ Վիեննայի բանակցությունները կվերսկսվեն մի քանի շաբաթից:

Ամերիկյան բանակցող պատվիրակության անդամներից մեկն արձագանքելով  Իրանի  բանակցող պատվիրակության կազմի հավանական  փոփոխությանը  հայտարարել է. «Եթե հիմնական բանակցողը փոխվի, և մենք դեռ չկարողանանք ուղիղ երկխոսություն վարել Իրանի հետ, և նրանք հանդես գան սկզբունքորեն այլ հատկանիշներով, քան նախկինում, մենք խնդիր կունենանք»:

 

Ջավան օրաթերթ

Սկսվել է պատժամիջոցների թափը կոտրվելու ժամանակաշրջանը

ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայում ըթնացող բանակցություններում, Իրանի ևԱՄն-ի միջև տարաձայնությունների 90 տոկոսը լուծվել է: Մնացած 10 տոկոսը առանցքային հարցեր ն: Այս մասին հայտարարել  է Վիեննայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը:

Մինչ Իրանի նախագահը հայտարարել է, որ չի շտապում վերսկսել բանակցությունները Վիեննայում՝ առանց շոշափելի արդյունքների երաշխավորման, փորձագետները նշում են, որ հետևում թողնելով պատժամիջոցների երեք տարվա փորձը, Իրանը կանգնած է մի ուղու վրա, որը նման ութ տարի առաջվա ճանապարհին, երբ Օբաման համոզվեց, որ ավելի շատ պատժամիջոնցերը չեն նպաստի Իրանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելուն: 

Այն, որ Բայդենը հայտարարում է ՀԳՀԾ վերադառնալու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին, իսկ նար եվրոպացի դաշնակիցները քայլ առ քայլ պնդում են, որ պետք է շտապ վերադառնալ ՀԳՀԾ, վկայում է այն մասին, որ նրանք փորձում են նախքան ժամանակի սպառվելը, Իրանին վերադարձնել իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը:

 

Էբթեքար օրաթերթ

Իրանը ներկայացրել  է ԱՄՆ -ի և Եվրոպայի համար իր պայմանները

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը վերջին օրերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում ինտենսիվ հանդիպումներ է ունեցել օտարերկրյա պաշտոնյաների հետ: Այս հանդիպումների ընթացքում Իրանի ԱԳ նախարարը ներկայացրել է երկրի դիրքորոշումը՝ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների վերաբերյալ:

Fararu լրատվական գործակալության հաղորդմամբ, Ամիր Աբդուլլահյանը ներկայացրել է ՀԳՀԾ վերադառնալու Իրանի պայմանները: Նա ասաց, որ բոլոր կողմերը պետք է կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց  պարտավորությունները, և համապատասխան ստուգումներից հետո Իրանը կկասեցնի փոխհատուցման գործողությունների իրականացումը:

 

armenpress.am

ՌԴ-ն Մինսկի խումբը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր գործիք է համարում

 Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համարել կարևոր գործիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու տեսանկյունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Տաշքենդում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Մինսկի խմբի ձևաչափը ռուսական կողմի համար պահպանում է արդիականությունը՝ Ռուդենկոն նշել է, որ այն անգործության մատնված չէ:

«Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, սակայն շարունակվում են: Մինսկի խմբի մեր համանախագահը այցելել է Բաքու և Երևան, այնտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում և բարձր մակարդակով: Ներկայում համանախագահների եռյակը ծրագրում է հանդիպել Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ընդ որում հանդիպել ինչպես իրար, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել»,- հայտարարել է Ռուդենկոն:

 

 

armenpress.am

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ

 ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը, այս առումով կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի աշխուժացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հավելելով, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը:

Զրուցակիցները կարևորել են նաև մշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի՝ լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։

Երկու նախարարները քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իրականացվող ջանքերը։

 

armenpress.am

Արշակ Կարապետյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը

 ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։ Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար:

Արշակ Կարապետյանը նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։

 

panarmenian.net

Ռուդենկո․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

 ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, խոսելով ԼՂ կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ դերակատարման մասին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ չի կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը «ոչինչ չի անում»։

Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ ԳՎ 76-րդ նստաշրջանը, հանդիպելու են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

«Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակավ, բայց, այնուամենայնիվ։ Եվ ՄԽ-ում մեր համանախագահն այցելել է Բաքու և Երևան, մի շարք հանդիպումներ է անցկացրել այնտեղ, այդ թվում՝ բարձր մակարդակի։

Այժմ համանախագահների եռյակը մտադիր է հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում՝ հանդիպումներ կլինեն և միմյանց հետ, և ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների։ Եթե դա տեղի ունենա, դա լավ նշան կլինի, որ կարգավորման գործընթացը երկու երկրի միջև գործնական ուրվագիծ է ստանում։ Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղ գործընթացի առաջմղման կարևոր գործիք»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԱԳՆ-ն հայտնել է, որ տեղի կունենա հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

 

 

panarmenian.net

Որքան տուգանք է նախատեսված չպատվաստված կամ չթեստավորված աշխատակիցների առկայության դեպքում

  Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջին, ասել է, որ պահանջների խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի։

Հարությունյանի խոսքով՝ տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ, տեղեկացնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին ,որ եթե աշխատակցիների մի մասը ոչ պատվաստված է, ոչ թեստավորված, ի՞նչ է նախատեսվում՝ Հարությունյանն ասել է․ «Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ հաճախել երկու անգամ, որևէ սահմանափակում չկա։ Եթե խախտումները շատ են ու տրվել է կարգադրություն, որ պետք է վերացնեն խախտումները, այնտեղ կրկնակի ստուգայցեր են կատարվում, որ ստուգենք՝ ինչքանով է կատարվել մեր կարգադրությունը»։

Նա հավելել է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշումն է, այլ՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելումը։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված, աճել է նաև վարակի վերարտադրողականության ցուցանիշը. 7 օրվա տվյալներով՝ 1.2 է։«Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտ 5930 նոր դեպք»,-ասել է նա։