Մամուլի տեսություն. 24.09.2021
Իրանի արտգործնախարարը շարունակում է ՄԱԿ -ի գագաթնաժողովի շրջանակներում խորհրդակցություններն իր գործընկերների հետ՝ պատժամիջոցների, պատվաստանյութերի և երկկողմ հարաբերությունների շուրջ:
Իրան օրաթերթ
Իրանի արտգործնախարարը շարունակում է ՄԱԿ -ի գագաթնաժողովի շրջանակներում խորհրդակցություններն իր գործընկերների հետ՝ պատժամիջոցների, պատվաստանյութերի և երկկողմ հարաբերությունների շուրջ:
Նյու Յորք կատարած այցի ընթացքում որոշ երկրների իր գործընկերների հետ հանդիպումներում, Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է պատժամիջոցների խնդրին, նշելով, որ ԱՄՆ ներկա վարչակազմը շարունակում է նախորդի ճանապարհն Իրանի ժողովրդի դեմ անօրինական և ճնշող պատժամիջոցներ կիրառելու հարցում, ինչը հակասում է այն պնդումներին, որոնք ամեն օր հնչում են Վաշինգտոնից այն մասին, թե նրանք ցանկանում են վերադառնալ ՀԳՀԾ:
Համշահրի օրաթերթ
Ամերիկացի օրենսդիրները մշակել են մի քանի հակաիրանական օրինագիծ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն առաջարկել են մի քանի հակաիրանական օրինագծեր, որոնք պետք է ավելացվեն ԱՄՆ պաշտպանական բյուջեի օրինագծի տեքստին: Ներկայացված նախագծերը Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատվել են ուրբաթ օրը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական օրենսդիրները ծրագրում են օգտագործել Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքը (պաշտպանական բյուջեի օրինագիծը) ՝ Իրանի դեմ առճակատման համար, հայտնում էամերիկյան նոր պահպանողականներին մոտ կանգնած Washington Free Beacon- ը:
Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ կառավարությունը չի կատարել ՀԳՀԾ վերադառնալու վերաբերյալ խոստումները, և փաստացի օրակարգում ներառել է հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության շարունակությունը:
Էթեմադ օրաթերթ
Իրանի ռազմածովային ուժեր. Ծովում երկու անգամա նցել ենք Սիոնիստական ռեժիմի աչքերի առջևով
Իրանի ռազմածովային ուժերի նոր հրամանատարը զգուշացրել է սիոնիստներին, որ ծովում ցանկացած դավադրության կոշտ պատասխան կստանա:
Ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Մենք երկու անգամ ներկա ենք եղել Միջերկրական ծովում և անցել ենք Սիոնիստական ռեժիմի աչքերի առջևով: Մեր կարծիքով, նրանք քարտեզի վրա տեսանելի չեն, և դա ընդհամենը մի անուն է, այն էլ՝ տգեղ»:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ -ն Իրաքի նավթից ստացված եկամուտների շուրջ 350 միլիարդ դոլարը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է արտասահման
Ինչպես նշում է «Ալ Մենար» հեռուստաընկերությունը, ԱՄՆ-ն իր օկուպացիայի ընթացքում Իրաքի նավթից ստացված եկամուտների շուրջ 350 միլիարդ դոլար մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է արտասահման:
Հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրաքի օկուպացիայի ընթացքում իր նավթից ստացված եկամուտների շուրջ 350 միլիարդ դոլարը դուրս է բերվել Իրաքից և բառացիորեն ոչնչացվել, և հիմա, Բաղդադը փորձում է վերադարձնել այդ եկամուտները:
Խաղաղության և կայունության վերադարձից հետո Իրաքը մտածում է վերադարձնել 18 արի շարունակ երկրից դուսր բերված նավթային եկամուտները: Տարիների ընթացքում այդ երկրցի դուսր է բերվել ավելի քան 350 միլիարդ դոլար, որի զգալի մասը դուսր է բերվել ԱՄՆ -ի կողմից Իրաքի օկուպացիայի ժամանակ:
armenpress.am
ԿԺԴՀ-ում հայտնել են Սեուլի հետ երկխոսության պայմանը
ԿԺԴՀ-ն պատրաստ Է Սեուլի հետ երկխոսության, եթե Հարավային Կորեան թշնամություն չդրսեւորի: Այդ մասին ասվում Է Կորեայի աշխատանքիային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնի եւ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի քրոջ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալության (ԿՀԳ) կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք որքան պետք Է պատրաստ ենք կառուցողականորեն քննարկել միջկորեական հարաբերությունների վերականգնման ու զարգացման հեռանկարները մշտական սերտ շփման դեպքում, եթե միայն Հարավային Կորեան չդրսեւորի թշնամություն եւ հրաժարվի երկակի ստանդարտներից, թողնի անցյալը, որտեղ նա բծախնդրություն Է ցուցաբերել ամեն ինչի եւ բոլորի նկատմամբ, եւ այսուհետեւ լավ կշռադատի իր յուրաքանչյուր խոսքն ու գործը»,-հայտարարել Է Կիմ Յո Չժոնը:
Կիմ Յո Չժոն-ի խոսքով՝ երկու կողմերի միջեւ պատերազմն ավարտվելու մասին հայտարարելու համար պետք Է «երաշխավորվի փոխադարձ հարգանքը», եւ սկզբի համար անհրաժեշտ Է հրաժարվել նախատրամադրվածությունից, մյուս կողմի նկատմամբ «թշնամական քաղաքականությունից, անարդարացի երկակի ստանդարտներից», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
17-րդ դարի hայ նկարչի կտավները Վինձորի ամրոց են վերադառնում 150 տարի անց
Անգլիայի Վինձորի ամրոցի այցելուներն այսուհետև այնտեղ կկարողանան տեսնել 17-րդ դարի հայ նկարիչ Մարկոսի` վերջերս վերականգնված երկու կտավը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կտավները տեղադրվել են Վինձորի ամրոցի թագավորական ճաշասենյակում՝ 150 տարի անց առաջին անգամ։ Վերջին անգամ դրանք ամրոցում են եղել 1870-ականներին։
Մարկոսն անհայտ նկարիչ է, և պարզ չէ, թե ինչպե՞ս և ե՞րբ են նկարները հայտնվել Անգլիայում։ Առաջին անգամ դրանք արձանագրվել են 1688 թվականին՝ Վինձորի ամրոցում, և կախված են եղել Ջեյմս երկրորդի պահոցում:
Արվեստի գործերի վրա պատկերված են զինվորական ազնվականության ներկայացուցիչ և Սպահանի հայկական շրջանի Նոր Ջուղայից չամուսնացած կին:
Նկարներում պատկերված անձինք պարսկական մետաքսից շքեղ գործվածքներով հագուստներով են։ Նմանատիպ հագուստով Սպահանի հայերն առևտուր էին անում ամբողջ աշխարհում։ Երկու դիմանկարներում կան նաև եվրոպական դրվագներ, ինչպիսիք են Վենետիկի գինու գավաթը, գերմանական ժամացույցները և հոլանդական ծաղիկները, որոնք խորհրդանշում են բարգավաճում։
armenpress.am
Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
«Նախարարներ անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկվել են նաև երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության դրսևորման համար։
Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:
panarmenian.net
Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում Փաշինյանից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե դրական ազդակներ է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
«Այժմ, այդ դրական ազդակների համատեքստում, մենք որոշ քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա՝ խոսելով 5-ի կամ 6-ի հարթակ ստեղծելու գաղափարի մասին, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
«Հուսով եմ՝ կկարողանանք տարածաշրջանում փոխել իրավիճակը դեպի լավը խաղաղության տեսակետից։ Ամսվա վերջին մենք այդ մասին կխոսենք նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ հանդիպում է նախատեսված։ Այսպիսով ռուս-թուրքական հարաբերությունները նոր հզոր խթան կստանան»»,- ասել է Էրդողանը։
Նա նաև խոսել է Իգդիրից դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու մասին։
«Հուսով եմ, ճանապահ կբացենք Իգդիրից դեպի Ադրբեջան։ Դա նաև երկաթուղային ճանապարհ կլինի։ Այդ ճանապաչհի կառուցումը շատ,շատ կարևոր քայլ է»,-ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր 6-ի հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին, որին, ըստ նրա, կարող են միանալ կարող են միանալ Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և, «ցանկության դեպքում», նաև Հայաստանը։
Ավելի վաղ Էրդողանը նաև հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել։ Նա հավելել էր, որ դա կախված կլինի Երևանի դիրքորոշումից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
panarmenian.net
Հրաձգության վարժանքներ են անցկացվել
Սեպտեմբերի 22-23-ն անցկացվել են հրաձգության վարժանքներ։ Դրանք անցկացվել են զորամիավորման հրետանային դիվիզիոնի անձնակազմի մարտավարա-մասնագիտական գիտելիքները և կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով։
Պարապմունքի ընթացքում հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հենակետերը` գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։
ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում սեպտեմբերի 23-ին ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն իրականացրել են հարձակողական գործողություններ։
Պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտները հայտնաբերելուց հետո, կիրառելով դարանակալման և այլ հնարքներ, անձնակազմը հարձակվել է հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ներխուժել հրամանատարական կետ և առգրավել կարևորագույն փաստաթղթեր, ապա տեղանքի կրակակետերը ոչնչացնելով՝ վերադարձել է ելման դիրքեր։
panarmenian.net
ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ գլխավոր դատախազները հանդիպել են Նուր Սուլթանում
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը:
Կողմերն ընդգծել են հանդիպման ձևաչափի կարևորությունը հատկապես Արցախում և տարածաշրջանում կայունության և օրինականության, ԱՀ բնակչության բնականոն կենսագործունեության, անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին նպաստելու առումով, տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Կողմերը նաև օգտակար են գնահատել պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց, զինծառայողների փնտրման, այդ նպատակով կողմերի միջև միջնորդավորված տեղեկատվության փոխանակման գործընթացի ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը և կարևորել այդ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը:
Ընդհանուր պատրաստակամություն է արտահայտվել նաև հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, հաղորդակցության ուղիներում տարաբնույթ օրինախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և գործընթացի շարունակման մասով՝ որպես կապող օղակ՝ հիմնական դերակատարում վերապահելով Արցախում տեղակայված և գործունեություն ծավալող ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, որոնց գործունեության արդյունավետությունը բարձր է գնահատվել:
Դավթյանը հանդիպման ընթացքում շեշտել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը:
Գլխավոր դատախազը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման, էսկալացիայից խուսափելու նպատակով արձանագրվող և հնարավոր օրինախախտման միջադեպերի, դրանց հանգամանքների պարզմանն ուղղված երկկողմ տեղեկատվության փոխանակման ձևաչափերի ներդման շուրջ քննարկումների կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում լարվածության թուլացման, հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև երկխոսության հաստատման ուղղությամբ ռուսական կողմի և անձնապես ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անհատական ջանքերը և ցուցաբերած հետևողականությունը: