Մեկնաբանություն- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի խնդիրները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151728-Մեկնաբանություն_ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեան_և_Արևմտյան_Ասիայի_տարածաշրջանի_խնդիրները
ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանում անդրադարձ է եղել համաշխարհային համակարգին ուղղված հիմնական սպառնալիքներին, որոնցից շատերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում են, սակայն գործնական լուծում չի ներկայացվել այդ սպառնալիքների կառավարման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2021 15:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի խնդիրները

ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանում անդրադարձ է եղել համաշխարհային համակարգին ուղղված հիմնական սպառնալիքներին, որոնցից շատերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում են, սակայն գործնական լուծում չի ներկայացվել այդ սպառնալիքների կառավարման համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանը կայանում է Նյու-Յորքում: Նստաշրջանի գլխավոր բանախոսներն են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և երկրների պետայրերը: Այս նստաշրջանը սովորաբար երկրների պաշտոնյաների համար առիթ է լինում պարզաբանելու իրենց արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև արտահայտելու աշխարհի հիմնական խնդիրներն ու սպառնալիքները:

ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի բացման հանդիսությանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշն անդրադարձել է համաշխարհային համակարգին ուղղված գլխավոր սպառնալիքներին: Իր ելույթում անարդարությունը, անապահովությունը և բախումներն համաշխարհային համակարգին ուղղված գլխավոր սպառնալիքները բնութագրելով, Գուտերեշն ասել է.«Մարդկային արժեքներն աշխարհում երբեք այսքան վտանգված չեն եղել, որքան այսօր»:

Գուտերեշն ասել է.«Այս իրավիճակի արդյունքն այն է, որ մարդիկ կորցնում են ոչ միայն կառավարությունների և կառույցների նկատմամբ հավատը, այլև իմաստազրկվում են այն արժեքները, որոնց համար մենք աշխատել ենք 75 տարի ՄԱԿ-ում, ինչպիսիք են խաղաղությունը, մարդու իրավունքները, արժանապատվությունը բոլորի համար, հավասարությունը, արդարությունը և համերաշխությունը»:

Արևմտյան Ասիան այնտարածքներից է, որտեղ առկա են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նշած սպառնալիքները: Անարդարությունն ակնհայտ է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ երկրների միջև: Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի շիաները հստակորեն ներգրավված են համակարգված և կազմակերպված անարդարության մեջ: Իրանի Իսլամական Հանրապետությունը չորս տասնամյակ ականատես է եղել ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներին, և նույնիսկ վերջին տարիներին այդ պատժամիջոցներն անարդարացիորեն աճել են, և կորոնավիրուսի պանդեմիան սկսվելով այդ պատժամիջոցները ոչ միայն չեն նվազել, այլ ԱՄՆ-ի կառավարությունն արգելք է հանդիսացել  բժշկական օգնություններ Իրան առաքելու ճանապարհին:

Սաուդյան Արաբիան Եմենի դեմ պատերազմ է մղում 2015 թվականից, պատերազմ, որը թեև Եմենում համատարած անապահովություն ստեղծեց, բայց հանգեցրեց վերջին տասնամյակներում համաշխարհային համակարգի հումանիտար ամենամեծ ճգնաժամի ձևավորմանը: Բացի այդ, Սիրիայի ճգնաժամի արաբական,եբրայական, արևմտյան և թուրքական առանցքը, ահաբեկչական խմբերին աջակցելիս, պատժամիջոցներով ճնշում գործադրեց Դամասկոսի վրա և ճանապարհ հարթեց երկրում ճգնաժամի տարածման համար, որպեսզի Սիրիան բախվի համատարած անապահովության: Սիոնիստական ​​ռեժիմը շարունակում է աշխարհի ամենամեծ բաց բանտը համարվող Գազայի բազմակողմանի շրջափակումը և ամեն օր բախման մեջ է Պաղեստինի ժողովրդի հետ, նահատակելով կամ վիրավորելով խաղաղ բնակիչներին:

Միայն Սիրիայում և Եմենում տեղի ունեցած երկու ճգնաժամերի հետևանքով, բացի հարյուր հազարավոր սպանվածներից և վիրավորներից, մոտ 15 միլիոն մարդ գաղթականի կարգավիճակում է հայտնվել այդ երկրի ներսում և դրսում:

Այն  ինչ տեղի է ունենում ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում, և որը կրկնվել է այս տարի, դա այն է, որ չկա իրավիճակի բարելավման և հումանիտար ճգնաժամի նվազեցման գործնական միջոց, հատկապես Արևմտյան Ասիայում: ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին ուղղված կարևոր քննադատությունն այն է, որ գործնական ծրագիր չի մշակվում հիմնական գլոբալ սպառնալիքների համար, որոնք ուղղված են տարբեր տարածաշրջանների, հատկապես Արևմտյան Ասիայի դեմ:

Այս կազմակերպությունը և այնտեղ անցկացվող հանդիպումները նույնպես գտնվում են արևմտյան տերությունների և սիոնիստական ​​լոբբիի կամքի ներքո: Այդ պատճառով այդ հանդիպումները ոչ մի ազդեցություն չեն ունենում Արևմտյան Ասիայում և այլուր սպառնալիքներին հակադարձելու վրա, և շատ քիչ են հանգեցրել երկրների դիրքորոշումների մերձեցման: