Մեկնաբանություն - Չնայած միջազգային կոչերին, Բաքվի ու Երևանի միջև լարվածությունը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151760-Մեկնաբանություն_Չնայած_միջազգային_կոչերին_Բաքվի_ու_Երևանի_միջև_լարվածությունը_շարունակվում_է
Չնայած շուտով կլրանա Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կնքված խաղաղության համաձայնագրի մեկ տարին, երկու երկրների սահմանին, շփման գծում, իրավիճակը շարունակում է մնալ լարված և պարբերաբար գրանցվում են բախումներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2021 06:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Չնայած միջազգային  կոչերին, Բաքվի ու Երևանի միջև լարվածությունը շարունակվում է

Չնայած շուտով կլրանա Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կնքված խաղաղության համաձայնագրի մեկ տարին, երկու երկրների սահմանին, շփման գծում, իրավիճակը շարունակում է մնալ լարված և պարբերաբար գրանցվում են բախումներ:

Միջազգային միջնորդները գործադրում են բոլոր ջանքերըւ՝ լարվածությունթ ուլացնելու նպատակով: Այդ ջանքերի շրանակում, ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերջերս հանդիպել էԱդրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Ադրբեջանի արտգործնախարար  Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շարունակել տարածաշրջանային համագործակցության ընդլայնման և Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը: Փորձը, սակայն,  ցույց է տվել, որ Բաքվի և Երևանի իշխանությունների փոխադարձ պարտավորությունները հիմնականում մնում են «թղթի վրա»: Փորձագետների կարծիքով ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման և  իրավիճակի հակամարտության սրման հիմնական պատճառներից մեկն արտաքին միջամտությունն է: Որպես օրինակ կարելի է նշել Նախիջևանի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը: Նշվում է, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրում Զանգերզուրի միջանցքի նախագիծը կյանքի կոչելու և Թուրքիային միացնելու ծրագիրը: 

ԱՊՀ անդամ երկրների ինստիտուտի փոխնախագահ, ռազմական հարցերի փորձագետ Վլադիմիր Յուսն ասում է.«Նախիջևան-Հայաստան սահմանին տեղի ունեցող իրադարձությունները փորձ են ճնշում գործադրել հայկական զինված ուժերի վրա, որպեսզի երկրի ղեկավարներին հնարավորինս շուտ ստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Ադրբեջանի օրակարգով»:

Այս գործընթացի շարունակման և Կովկասյան տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման համար Բաքվի և Երևանի կողմից  միջազգային հանրության առջև ստանձնած  փոխադարձ պարտավորությունների ֆոնին, հայ և ազերի պաշտոնյաները վերջերս ցանկություն են հայտնել գնել մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա:  Որպես օրինակ, վերջերս Ադրբեջանը ցանկություն է հայտնել զենք գնել Ռուսաստանից, չնայած այն հանգամանքին,ո ր Բաքունզ ենք է գնում Սիոնիստական ​​ռեժիմից, Թուրքիայից և Պակիստանից: Այդ կապակցությամբ, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք դիմել ենք Մոսկվային՝ ռուսական զենք գնելու համար, ուստի Ռուսաստանի հետ համագործակցությունն այս ոլորտում ընդլայնվում է»

Ավելի վաղ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Արարատ Միրզոյանը հանդիպել էին ՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ հաշվի առնելով Կովկասյան տարածաշրջանի նոր պայմանները:

Բաքվի և Երևանի իշխանությունների հակասական դիրքորոշումները ցույց են տալիս, որ երկու երկրների պաշտոնյաների վրա մեծ ազդեցություն կա դրսից և վերջինենրսի որոշումները կայացվում են՝  ելնելով այլ երկրների շահերից: Հատկանշական է, որ վերջին շաբաթների ընթացքում, ամեն անգամ, երբ  հայ պաշտոնյաները հակաադրբեջանական կարևոր որոշում են կայացնում և այն հրապարակում, գործնականում, սակայն այլ կերպ են գործում: Իրականում, Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդունած նմանատիպ որոշումները նախատեսված են ներքին լսարանի համար, իսկ այն, ինչ տեղի է ունենում գործնականում, մեկ քայլ առաջ է ՝ Ադրբեջանի  հետ տարածքային և սահմանային վեճերին վերջ տալու ուղղությամբ: