Մամուլի տեսություն 27-09-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151768-Մամուլի_տեսություն_27_09_2021
Իրանի նոր կառավարությունն ընդգծում է, որ ՀԳՀԾ-ն այլեւս երկրի առաջնահերթությունը չէ, և արտաքին քաղաքականության օրակարգում ներառվել է տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդումը, հատկապես հարևանների հետ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Սեպտեմբեր 27, 2021 07:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-09-2021

Իրանի նոր կառավարությունն ընդգծում է, որ ՀԳՀԾ-ն այլեւս երկրի առաջնահերթությունը չէ, և արտաքին քաղաքականության օրակարգում ներառվել է տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդումը, հատկապես հարևանների հետ:

Իրան  օրաթերթ

Իրանի նախագահ. Պատժամիջոցները չեն կարող խոչընդոտել այլ երկրների հետ Իրանի համագործակցությանը

Կիրակի օրը, ստանալով Թեհրանում Ավստրիայի նոր դեսպան Վոլֆ Դիտրիխհեմի հավատարմագիրը ստանալու արարողության ժամանակ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, նշելով որ Իրանի  նկատմամբ կիրառված պատժամիջոցները դաժան և անօրինական են ասել է . «Թեեւ պատժամիջոցներն անհանգստություն են պատճառում, սակայն դրանք չեն կարող խոչընդոտել այլ երկրների հետ Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների ու համագործակցության զարգացմանը»։ 

Ռայիսին հավելել է. «Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բազմաթիվ զեկույցների Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ բնույթ է կրում,  և պատժամիջոցների կիրառումն անհիմն է: Թեհրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները, սակայն ԱՄՆ դուրս եկավ ՀԳՀԾ-ից, իսկ  Եվրոպան հավատարիմ չմնաց  համաձայնագրով ստանձնած պարտավորություններին»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

ՀԳՀԾ-ն այլևս Իրանի առաջնահերթությունը չէ

Այն, ինչ տեղի ունեցավ Իրանի ԱԳ նախարարի Նյու Յորք կատարած  այցի ժամանակ, վկայում է Իրանի արտաքին քաղաքականության նոր սկզբունքի մասին և եթե այս ընթացքը  շարունակվի, և արտաքին ոլորտին առնչվող ներքին կառույցները կարողանան ճիշտ օգտագործել 13-րդ կառավարությունում ստեղծված կարողությունները, Թեհրանը  լուրջ առաջընթաց  կգրանցվի տարբեր երկրների, հատկապես հարևանների հետ Իրանի հարաբերությունների զարգացման գործում: Նյու Յորքում Իրանի արտգործնախարարի հանդիպումները ցույց են տալիս, որ Իսլամական Հանրապետությունը նոր հեռանկար է վարում արտաքին քաղաքականության ոլորտում, որը հիմնված է աշխարհի բոլոր երկրների և ոչ միայն արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա: ՄԱԿ -ի նիստերի ընթացքում ՀԳՀԾ-ի թեմայով  հանդիպումների բացակայությունը  վկայում է Իրանի նախագահ Ռայիսիի արտաքին քաղաքականության նոր մոտեցման մասին:

 

Համշահրի օրաթերթ

Իրաքը կտրականապես դեմ է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը

Իրաքի նախագահությունը վերահաստատել է իր հաստատակամ դիրքորոշումը ՝ ի պաշտպանություն Պաղեստինի գործի և կտրականապես դեմ է Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իրաքի նախագահը  կրկնել է Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը Բաղդադի խիստ հակազդեցությունը և կոչ արել հարգել  Իրաքի ժողովրդի կամքը և   անկախ ազգային որոշումը:

 

Էթեմադ օրաթերթ 

Ռուսաստանը 15 նոր ատոմակայան է կառուցում

«Ռոսատոմ»  պետական ​​ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ երկրի բոլոր էլեկտրակայաններում կավելանա միջուկային ռեակտորների թիվը:

 Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Ռուսաստանի էլեկտրակայանների մեծ մասում միջուկային բլոկների թիվը կավելանա:

Նա ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է աստիճանաբար շարքից հանել 1970 -ականներին Խորհրդային տարիներին կառուցված ռեակտորները և դրանք փոխարինել 15 նոր բլոկներով մինչև 2035 թվականը:

 

lragir.am

Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում հաղթել է սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը

Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում հաղթել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 25,7 տոկոս ձայներով։ Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ստացել է 24,1, Կանաչները՝ 14,8 տոկոս։ Ազատ դեմոկրատական կուսակցությունը չորրորդն է՝ 11,5, Այլընտրանք Գերմանյաի համար կուսակցությունը՝ հինգերորդը՝ 10,3 տոկոսով։

 

news.am

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար. համաճարակի ժամանակ ԵՏՄ բոլոր երկրներում ավելացել է պետական ​​պարտքը

Համաճարակի ժամանակ ԵՏՄ բոլոր երկրներում ավելացել է պետական ​​պարտքը։ Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հարցերի կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաեւը:

Նրա խոսքով ՝ սա բնական գործընթաց է, դրանում ոչ մի վատ բան չկա:

Ռուսլան Բեկետաեւը վստահություն հայտնեց, որ ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին:

«Այժմ մեր երկրների տնտեսություններում որոշակի տեղաշարժեր կան դեպի բարելավում», - ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է այն խոչընդոտներին, որոնք նախատեսվում է վերացնել մինչեւ 2025 թվականը, ապա, ըստ նրա, անհրաժեշտ է աշխատել դրա վրա եւ հասնել նախատեսված նպատակներին:

 

araratnews.am

ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ 

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցնողներին, իսկ պատերազմում վիրավորված բոլոր անձանց մաղթում է լիարժեք ապաքինում։

Մենք վերահաստատում ենք մեր ցավակցությունը բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորների։ ԵՄ-ն մշտապես հետամտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը։

ԵՄ-ն պատրաստ է խթանել շփումներ, ապահովել մարդասիրական օգնություն և շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ»։

ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի վերականգնման, դիմակայունության և բարեփոխումների ուղղությամբ

 

armlur.am

Ստոլտենբերգը և Բորելը բանակցություններ են վարել Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսային բանակցություններ է վարել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտիի հետ՝ Սերբիայի և Կոսովոյի իշխանությունների միջև լարվածության աճի ֆոնին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բելգրադի և Պրիշտինայի համար կենսականորեն կարևոր է զսպվածություն դրսևորելը և երկխոսության վերադառնալը», – բանակցությունների արդյունքներով Twitter-ում գրել է Ստոլտենբերգը:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ KFOR միջազգային զորախմբի խնդիրը նախկինի պես անվտանգ և հանգիստ իրադրության ապահովումն է, ինչպես նաև բոլորի համար ազատ տեղաշարժի ապահովումը:

Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի և Կոսովոյի առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում մատնանշել է նրանց պատասխանատվությունը տեղի բնակչության անվտանգության և բարեկեցության համար: «Կոսովոն և Սերբիան պետք է լուծումներ գտնեն իրավիճակը լիցքաթափելու համար, պայմանավորվեն հետագա գործողությունների մասին։ ԵՄ-ն ակտիվորեն կաջակցի նման ջանքերին», – ասվում է Բորելի գրավոր հայտարարության մեջ։