Մամուլի տեսություն 03-10-2021
Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակաիրանական հայտարարություններին, համացանցի իրանցի օգտատերերը նրան բնութագրել են որպես Սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի խամաճիկ:
Քեյհան օրաթերթ
Ամերիկայում ճեղքը խորացել է և դա աննախադեպ է. մարդկանց կեսը ցանկանում է, որ երկիրը մասնատվի
ԱՄՆ-ը ներսից ենթարկվում է տարբեր սպառնալիքների: ՀԴԲ-ն վերջերս հայտնեց, որ ներքին ահաբեկչությունը, որին աջակցում են ռասիստները և ծայրահեղական աջ խմբերը, անվտանգության ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի համար: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը իր զեկույցում նշել է, որ մահապարտների ցունամին ամենամեծ սպառնալիքն է ամերիկյան բանակի համար: Ամերիկյան հասարակությունն այնքան երկբևեռ է դարձել, որ այս ճեղքվածքը ազդել է երկրի ամբողջ քաղաքական և հասարակական տեսարանի վրա: Անջրպետն այնքան մեծ է, որ թիրախավորում է ԱՄՆ -ի միասնությունը, և փորձագետները զգուշացնում են, որ եթե երկբևեռ ճեղքվածքը խորանա, ապա մասնատվելու հեռանկարը հեռու չի լինի: Վիրջինիայի ամերիկյան համալսարանի կողմից անցկացված վերջին սոցհարցումը ցույց է տվել, որ ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցությունների կողմնակից ամերիկացիների գրեթե կեսը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները բաժանվի կարմիր (հանրապետական) և կապույտ (դեմոկրատական) մասերի:
Շահրվանդ օրաթերթ
Իրանի արդյունաբերության նախարար. Արտահանման խոչընդոտները ամբողջությամբ կվերացվեն մինչև այս տարվա վերջ
Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարն ասել է․ «Մինչեւ տարեվերջ (մոտ վեց ամիս) բոլոր արտահանման խոչընդոտները կվերացվեն, իսկ իրանական 1401 թվականին արտահանողներն իրենց ապրանքներն արտահանելու խնդիր չեն ունենա»:
Expo 2020 Dubai ցուցահանդեսի իրանական վիրտուալ տաղավարի վերաբացման արարողության շրջանակում որին մասնակցում էին առևտրի պալատների ղեկավարները և մի խումբ արտահանողներ, Ռեզա Ֆաթեմի Ամինը լրագրողներին ասել է․«Կառավարությունը հետամուտ է 17 նախագծերի տեսքով արտահանման խոչընդոտների վերացմանը, այդ թվում ՝ թիրախ երկրների հետ առևտրային ուղիների ստեղծմանը և ավելացված արժեքի հարկի մեխանիզմների նախագծմանը և ներդրմանը»:
Ջավան օրաթերթ
Հնարավոր չէ վարձու հզորությամբ սպառնաել հզոր Իրանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին արտահայտությունները բազմաթիվ բողոքի ալիք են բարձրացրել սոցիալական ցանցերում: Օգտերերը պատմական պատասխաններ են տվել նրա խոսքերին եւ այս խոսքերը համարել են Սիոնիստական ռեժիմի ու Թուրքիայի ազդեցությունը, իսկ նրան բնութագրել են որպես խամաճիկ: Օգտատերերը նաեւ անհրաժեշտ ու կարեւոր են համարել Իրանի բանակի ուժերի շքերթը երկրի հյուսիս -արեւմուտքում եւ համապատասխան պատասխան Ալիեւի մանկական արտահայտություններին: Աբդալլահ Գանջին ասել է<< Արաքսի երկու կողմերում ապրող ժողովոիրդը հազարամյակներ շարունակ ունեցել են իրանական ինքնություն, որոնք կապված չեն Իրանի հետ: Մինչ այժմ մենք հարգել և ճանաչել ենք անջատված Ադրբեջանի ղեկավարներին, բայց նրանք պետք է գիտակցեն, որ չեն կարող, վարձու ուժով, որի հետ մեծ տերությունները պատերազմի գաղափարի վրա աչք են փակել, կորղ են Իրանին սպառնալ:
Արման մելի օրաթերթ
Խաղաղության ձայն Բաքվից
Վերջին օրերին Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է և իրանցի պաշտոնյաներից մինչև քաղաքական գործիչներ և խորհրդարանի պատգամավորներ արձագանքել են այդ իրավիճակին:
Ադրբեջանի քաղաքական-ռազմական տեղաշարժերից ից հետո, ուրբաթ օրն Իրանի Իսլամական Հանրապետության բանակը զորավարժություններ է սկսել երկրի հյւսիսարևմտյան շրջաններում:
Իրանի բանակի օպերատիվ գործողությունների տեղակալ բրիգադային գեներալ Ֆարհադ Արիանֆարը հայտարարել է.«Ֆաթեհանե Է Խեյբար» զորավարժության ուղերձը բարեկամ և հարևան երկրներին կլինի, խաղաղություն և բարեկամություն, իսկ համակարգի թշնամիներին՝ վճռական պատասխան»։ Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել էր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան իրանական բեռնատար մեքենաների անօրինական մուտք գործելու մասին և մեղադրանքներ էր հնչեցրել Իրանի դեմ:
armenpress.am
«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում բացվել է Հայաստանի տաղավարը
ԱՄԷ Դուբայ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է համաշխարհային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հայտնելով որ աշխարհի ավելի քան 190 երկրների ներկայացուցիչների հետ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։
Հոկտեմբերի 1-ին Էքսպո քաղաքն իր դռներն է բացել նաև միլիոնավոր այցելուների առջև։
Համաշխարհային էքսպոն անցկացվում է հինգ տարին մեկ։ Աշխարհի խոշոր քաղաքներից մեկը վեց ամիս շարունակ հյուրընկալում է բազմաթիվ երկրների։ Առաջին անգամ համաշխարհային ցուցահանդեսն անցկացվել է 1851 թվականին՝ Լոնդոնում, այս տարի, համաշխարհային էքսպոյի պատմության ընթացքում առաջին անգամ, այն կազմակերպվում է արաբական երկրում։
araratnews.am
Ռազմագերիների հայրենիք վերադարձը ամենակարևոր հանգամանքներից է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին. այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:«Հանդիպման սկզբում փոխվարչապետը, կարևորելով հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի անհրաժեշտության առնչությամբ միջազգային հանրության դերը, ընդգծել է, որ դա ամենակարևոր հանգամանքներից մեկն է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար:Մհեր Գրիգորյանն ու և Չեխիայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև Կառավարության հաստատված ծրագրով սահմանված հիմնական նպատակների, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների, ինչպես նաև՝ վերջերս համաձայնեցված ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո սահմանված ուղենիշների փոխկապակցվածության և փոխլրացման մասին:
ՀՀ փոխվարչապետը և Չեխիայի արտգործնախարարը քննարկել են նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը և երկուստեք շեշտել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում կողմերը կարևորել են նախարարի հետ չեխական բիզնես համայնքի ներկայացուցիչների այցը Հայաստան և բիզնես ֆորումի կազմակերպումը, ինչպես նաև առաջիկայում հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին»,- ասված է հաղորդագրությունում:
armenpress.am
Կարևորում եմ ՀՀ-ԳԴՀ փոխշահավետ համագործակցության ամրապնդման ջանքերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Գերմանիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Գերմանիան կարևոր ավանդ ունի ժողովրդավարության և համամարդկային արժեքների պահպանման, ինչպես նաև մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Այս առումով բարձր եմ գնահատում մեր երկրի հետագա զարգացման և ժողովրդավարացման ճանապարհին Գերմանիայի ցուցաբերած աջակցությունը: Առանձնակի կարևորում եմ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը»:
yerevanlur.am
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 5-ին կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Ավելի վաղ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, որ Բլինկենը Փարիզում լինելու է հոկտեմբերի 4-6-ը և հանդիպելու է Ֆրանսիայի ղեկավարության հետ:
Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»: