Մամուլի տեսություն 25-10-2021
Կիրակի օրը, իսլամի մարգարեի և իմամ Սադեղի ծննդյան օրը, Իսլամական միասնության համաժողովի հյուրերի և երկրի մի խումբ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով, որ այսօր մեզ ամեն ինչից շատ է պետք կայունությունը հավելեց.«Կայունությամբ ու դիմադրությամբ, պետք է դիմանալ ճնշումներին և շարունակել ճանապարհը առանց կանգ առնելու»:
Էթեմադ օրաթերթ
Իրանի գերագույն առաջնորդ. Այսօր մեզ ամեն ինչից առավել կայունություն է պետք
Իսլամի մարգարեի և իմամ Սադեղի ծննդյան օրըն իսլամական միասնության համաժողովի հյուրերի և երկրի մի խումբ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Համբերություն նշանակում է տոկունություն և դիմադրություն մեղքի և թուլության դեմ, ինչպես նաև դիմադրություն թշնամու և տարբեր տառապանքների դեմ»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ընդգծելով, որ այսօր մեզ ամեն ինչից շատ պետք է կայունությունը, հավելել է.«Կայունությամբ ու դիմադրությամբ, պետք է դիմանալ ճնշումներին և շարունակել ճանապարհն առանց կանգ առնելու»:
Քեյհան օրաթերթ
Ալ-Թանիֆում գտնվող ամերիկյան բազայի վրա հարձակումը կարևոր էր , ամերիկացիները կոծկում են իրականությունը
Անցած չորեքշաբթի գիշեր հայտարարվեց, որ Սիրիայի օկուպացված Ալ-Թանիֆ շրջանում ամերիկյան օկուպանտների ռազմավարական հենակետը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակման և վնասվել է: Ամերիկյան պաշտոնյաները հաստատել են հարձակումը, սակայն մանրամասներ չեն հայտնել:
Փորձագետները հարձակումը համարում են մեծ հարված տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնություններին, քանի որ ամերիկացիները, բացի բազայի համար աշխարհագրական կարևոր դիրք ընտրելն այն հայտարարել; էին արգելել էին մուտքն այդ տարածք։ Այս հարձակման կարևորության մյուս պատճառն այն հարձակումն էր, որ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը մոտ մեկ շաբաթ առաջ իրականացրել էին Թադմորի օդանավակայանում դիմադրության ուժերի դե,: Դիմադրությունը հայտարարել էր, որ շատ շուտով վրեժ կլուծի այս հարձակման համար:
Խորասան օրաթերթ
Էրդողանը ճնշման տակ է
«Էրդողանը տարիներ առաջ ասել էր, որ քաղաքապետարանի ընտրություններում ձախողումը նշանակում է պարտություն խորհրդարանում և կառավարությունում։ Նա շատ լավ գիտի, թե ինչ ճակատագիր է իրեն սպասվում։ Մենք այս պահին հետևում ենք, մինչև գա ընտրություններում իրական մրցակցության ժամանակը»։
Սա Ստամբուլի նոր քաղաքապետ Աքրամ Իմամօղլուի վերջերս ունեցած ելույթի մի մասն է, ով 2023 -ին նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցն է: Նա հստակ խոսել է Թուրքիայի ճգնաժամի մասին, որը դրսևորվում է բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսություն, անվտանգություն և ներքին կայունություն։
Իրան օրաթեթ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները։
Անդրադառնալով երկու նախարարների վերջին կառուցողական շփումներին՝ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ադրբեջանում երկու իրանցի վարորդների ազատ արձակումը և այս քայլը որակել որպես կառուցողական քայլ, որը կարող է հնարավորություն ստեղծել թյուրիմացությունները հարթելու համար։
armenpress.am
Փաշինյանի գնահատմամբ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության կառուցվածքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատացած է, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
Վարչապետը անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևորեց ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, ՀՀ-ի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը: «Դա մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ դա լրացուցիչ խթան կարող է դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրողների համար:
yerevanlur.am
Էրդողանի հրահանգով Թուրքիայից վտարվում են արևմտյան երկրների 10 դեսպաններ
«Էրդողանի հրահանգով Թուրքիայից վտարվում են արևմտյան երկրների տասն դեսպաններ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա, Ֆինլանդիա, Դանիա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա և Շվեդիա: Դեսպանները հոկտեմբերի 18-ին միասնական հայտարարությամբ դիմել էին ԱԳՆ-ին՝ պահանջելով անմիջապես ազատ արձակել գործարար և քաղաքական գործիչ Օսման Քավալին: Վերջինիս մեղադրում են 2013 թ. Գեզի զբոսայգու ցույցերը կազմակերպելու, 2016 թ. անհաջող ռազմական հեղաշրջմանը մասնակցելու և Գյուլենի կազմակերպությանն անդամակցելու համար:
news.am
Գուտերիշը Չինաստանը միջազգային համագործակցության կարեւոր նեցուկ է համարել
Չինաստանը ՄԱԿ-ում աշխատանքի 50 տարում դարձել Է միջազգային համագործակցության կաեւոր նեցուկ, որը շարունակ աճող ներդրում Է կատարում համընդհանուր մարտահրավերների հաղթահարման բնագավառում: Հոկտեմբերի 24-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այն բանաձեւի ընդունման 50-ամյակի պատվին, որը տեղ տվեց ՉԺՀ-ին համաշխարհային կազմակերպությունում, այդ թվում Անվտանգության խորհրդում:
«ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, ներառյալ Չինաստանը՝ մուլտիլատերալիզմի հետեւողական ջատագովը, հանձնառու են ՄԱԿ-ի Կանոնադրության կատարմանը եւ խաղաղության ամրապնդման, կայուն աճի եւ զարգացման դուրս գալու՝ մեր ընդհանուր խնդիրների ձեռքբերմանը»,- ասել Է նա:
Գուտերիշն առանձնապես ողջունել Է ածխային Էլեկտրակայաններից հրաժարվելուց ՉԺՀ-ի պարտավորությոնները եւ Պեկինին կոչ Է արել ստանձնելու Գլազգոյի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գագաթանաժողովի բարձր պարտավորություններ: Բացի դրանից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել Է այն կարեւոր դերը, որը երկիրը կարող Է խաղալ կորոնավիրուսի դեմ գլոբալ պատվաստման գործում՝ СOVAX նախաձեռնության շրջանակներում:
lragir.am
Պեսկով․ Ռուսաստանը չի կարող Ուկրաինային խանգարել մտնել ՆԱՏՕ
Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի խանգարել մտնել ՆԱՏՕ, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Россия 1»-ի եթերում։
«Մենք չենք կարող խանգարել դրան։ Դա անհնարին է։ Բայց կարող ենք նվազեցնել դրա հետեւանքները մեր երկրի համար։ Չեմ կասկածում՝ եթե Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի մերձեցումը շարունակվի, Ռուսաստանը կանի այն, ինչ անհրաժեշտ է», ասել է Պեսկովը։
armenpress.am
Չինաստանը պլանավորում է Երկրի հեռավար զոնդման արբանյակ արձակել հոկտեմբերի 25-ին
Չինաստանը հոկտեմբերի 25-ին պատրաստվում Է ուղեծիր դուրս բերել Երկրի հեռավար զոնդման «Ցզիլին-1 Գաոֆեն-02Ֆ» առեւտրային մինի-արբայակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Spaceflight Now ամերիկյան մասնագիտացված կայքը:
Արձակումը ենթադրվում Է իրականացնել «Կուայչժոու-1Ա» քառաստիճանավոր կրող հրթիռի օգնությամբ՝ Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում գտնվող «Ցզյուցյուան» տիեզերակայանից Պեկինի ժամանակով 04:02-ին (Երեւանի ժամանակով 10:20-ին):
Արբանյակը նախատեսված Է երկրի մակերեւույթի՝ բարձր լուծաչափով նկարահանումների համար:
Նա իրականացնելու Է շրջակա միջավայրի զննում եւ անցկացնելու Է բնական ռեսուրսների հետախուզում: Արբանյակի օպերատորը՝ չինական Changuag Satellite ընկերությունը, հեռանկարում պլանավորում Է նման առնվազն 138 ապարատներից բաղկացած ուղեծարային խմբավորում ստեղծել երկրի մակերեույթի մշտական մոնիթորինգի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
lragir.am
Սուդանում զինվորականները տնային կալանքի են վերցրել երկրի վարչապետին
Սուդանի զինված ուժերը երկրի վարչապետ Աբդալա Համդոկին տնային կալանքի են ենթարկել, ապա տարել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ալ Ջազիրան։
Սուդանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Համդոկին կալանքի տակ են վերցրել, որովհետև հրաժարվել է մասնակցել հեղաշրջմանը։ Վարչապետից բացի ազատազրկվել են մի շարք նախարարներ։
Զինվորականները փակել են մայրաքաղաք Խարտում տանող ճանապարհները։