Մամուլի տեսություն 28.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154272-Մամուլի_տեսություն_28.10.2021
Հաղորդումները վկայում են, որ Իրանը և «4+1» խումբը պայմանավորվել են վերսկսել ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 28, 2021 05:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.10.2021

Հաղորդումները վկայում են, որ Իրանը և «4+1» խումբը պայմանավորվել են վերսկսել ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները:

Քեկյհան օրաթերթ

Ամերիկացի զինվորների 86 տոկոսը պատրաստ չէ պատերազմի

Միացյալ Նահանգները տարբեր ժամանակներում սպառնացել և վախեցրել է այլ երկրներին՝ մեծացնելով իր ռազմական ուժը: Վիետնամի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի բանակի անպարտելի լինելու գաղափարը հիմնականում վերացավ: Այդ ժամանակից ի վեր Միացյալ Նահանգները պարտվել է բոլոր պատերազմներում:  Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Եմենում և այլն, այս երկիրը չի կարողացել հասնել իր   նպատակներին և միայն իր ուժերի կամ անմեղ մարդկանց, կանանց ու երեխաների մահվան, վիրավորվելու և հաշմանդամ դառնալու պատճառ է դարձել:

Պատճառներց մեկն այն է, որ Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական հզորությունը՝ անտեսելով այլ ազգերի հզորությունը: «Բոլոր տարբերակները սեղանին են» արտահայտությունը հաճախ օգտագործվում է ամերիկացիների կողմից՝ ստիպելու մրցակիցներին հանձնվել: «Ռազմական տարբերակը» բազմիցս կիրառվել է Իրանի դեմ, որի շշուկները լսելի են նաև այս օրերին։ Սակայն վերջերս հրապարակված  հարցման արդյունքները ցուցյ են տալիս, որ այդ տարբերակը բացառվում է, և երկիրը պատրաստ չէ պատերազմի:

 

Իրան օրաթերթ

Իրանի ու «4+1» խմբի միջև բանակցությունները  վերսկսելու համաձայնություն է կայացել

Միջուկային բանակցությունների վերսկսմանը շաբաթներ սպասելուց հետո Իրանի փոխարտգործնախարարի այցը Բրյուսել և նրա հանդիպումը ՄԱԳԱՏԷ-ի կոլեգիայի համատեղ հանձնաժողովի համակարգողի հետ, կարող  է Իրանի 13-րդ կառավարության համար դառնալ նոր դիվանագիտական ​​գործընթացի սկիզբ։  Հանդիպումը տեղիօ է ունեցել երեկ՝ ԵՄ կենտրոնակայանում:  Ալի Բաղերիի բրյուսելյան բանակցությունների արդյունքն  էական ազդեցություն կունենա միջուկային բանակցությունների շարունակման վրա։

 

Արման Մելլի օրաթերթ

Այս անգամ հարևանները «ձեռք են մեկնել»  Կասպից ծովի ջրերի ուղղությամբ

Կլիմայի փոփոխությունը, շոգն ու երաշտը Իրանում այս անգամ հարվածել են աշխարհի ամենամեծ լիճին, և ըստ օդերևութաբանական կազմակերպության՝ «Քսանվեց տարում Կասպից ծովի ջրի մակարդակը նվազել է 1,5 մետրով»։ Այս լիճը անտեսվել է տարիներ շարունակ: Մերձկասպյան երկու երկրներ Թուրքմենստանն ու Ղազախստանը սպառում են Կասպից ծովի ջուրը՝ տեղադրելով աղազերծման կայաններ և ջուրը  տեղափոխելով առափնյա քաղաքներ։ Բայց երբ Իրանում որոշվեց  Կասպից ծովի ջուրը տեղափոոխել Կենտրոնական սարահարթ հյուսիսային նահանգների փորձագետները և ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին այս լճում ջրի նվազման կապակցությամբ։

 

Ջավան օրաթերթ

Համապարփակ կառավարությունը թալիբներին ճանաչելու պայմանն է 

Աֆղանստանի հարևանների երկրորդ հանդիպման ժամանակ, մասնակից կողմերն ընդգծել են աֆղան  ժողովրդի ճգնաժամային իրավիճակին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ այս երկրում հումանիտար աղետը կանխելու համար: Նիստին ներկաներն ընդգծել Աֆղանստանում ներառական կառավարության ձևավորման կարևորությունը։

Աֆղանստանի հարևանների երկրորդ հանդիպման ներկա էին Պակիստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի,  Չինաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները: Վերջին երկուսը նիստին մասնակցում էին առցանց: 

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, բացման արարողության ժամանակ անդրադառնալով Աֆղանստանի զարգացումներին  և օտարերկրյա օկուպացիայի պատճառով այս երկրի ժողովրդի խնդիրներին, ասել է.«Աֆղանստանի ժողովուրդն ակնկալում է ապահով, անկախ և զարգացող երկիր»:

 

armenpress.am

Թուրքական մեջլիսը կողմ է քվեարկել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու բանաձևին

  Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին վավերացրել է բանաձևը՝ երկու տարով երկարաձգելու հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Որոշմանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունները, իսկ հիմնական ընդդիմությունը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, դեմ է քվեարկել:

Բանաձևը խորհրդարան էր ներկայացվել կառավարության կողմից: Բանաձևում մասնավորապես նշվել է, որ Թուրքիայի հարավային սահմաններին ռիսկերն ու շարունակվող հակամարտություններից բխող սպառնալիքները շարունակում են աճել:Այդպիսով, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական զինուժը ռազմական զինուժը կկարողանա գործողություններ իրականացնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը:

 

armenpress.am

Փորձել են Թուրքիայից Վրաստան ներկրել 25 տոննա վնասակար կարտոֆիլ

 Վրացի սահմանապահները «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման) չեն թողել երկիր մտնի 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված բեռնատարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Ֆիտոսանիտարական ստուգում անցկացնելիս մասնագետները կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ:

Դրանից հետո ամբողջ կարտոֆիլը հետ Է ուղարկվել Թուրքիա, հաղորդել Է Sputnik-ը:

 

armenpress.am

Վիետնամում սկսել են դեռահասներին պատվաստել COVID-ի դեմ դպրոցներում աշխատանքը վերսկսելու նպատակով

  Վիետնամի իշխանությունները հոկտեմբերի 27-ին դեռահասներին COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստելու արշավ են սկսել, որպեսզի վերստին բացեն դպրոցները, որոնց աշխատանքն ավելի քան վեց ամիս առաջ դադարեցվել Էր կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:

AP-ն նշում Է, որ Վիետնամի առողջապահության նախարարությունն անցած շաբաթ թույլատրել Է պատվաստել 12-17 տարեկան երեխաներին՝ մոտավորպես 14 միլիոն վիետնամցիների: Այս խմբի քաղաքացիների համար թույլատրվել Է միայն Pfizer/BioNTech պատվաստանյութը: Առաջին պատվաստանյութն ստացել Է Հոշիմին քաղաքի մոտավորապես 1,5 հազար դեռահաս: Բնակչության տարիքային այդ կատեգորիայի լիամասշտաբ պատվաստումը կմեկնարկի նոյեմբերին: AP-ն հիշեցնում Է, որ Վիետնամի իշխանությունները դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները փակել են մայիսին, երբ երկիրը բախվում Էր կորոնավիրուսի «դելտա» շտամի հետ:

Դպրոցներում աշխատանքը վերսկսելու ամսաթիվը չեն հայտարարել, բայց AP-ի տվյալներով, կառավարությունը հույս ունի դա իրականացնել 2022 թվականի սկզբին: Շուրջ 98 միլիոն բնակչություն ունեցող Վիետնամում COVID-19-ի դեմ ներակում Է ստացել բնակչության մոտավորապես 55 տոկոսը, բայց միայն նրանց կեսն Է ստացել երկու չափաբաժինները: Worldometers վիճակագրական կայքի տվյալների համաձայն, ընդամենը համավարակի սկզբից ի վեր Վիետնամում COVID-19-ով վարակվել Է 892 հազարից ավելի մարդ, ավելի քան 21,7 հազար ախտահարվածներ մահացել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից մեկնել է ԱՄԷ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայից աշխատանքային այցով ուղևորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի պետական դրոշը: ՀՀ նախագահին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Արմեն Սարգսյանը, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցով 18 գտնվում Սաուդյան Արաբիայում, այդ երկրի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) 5-րդ համաժողովի բացմանը։

Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովրդի միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:

 

 

panarmenian.net

Պակիստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անում

 Պակիստանն ու Թուրքիան համատեղ ACES Meet 2021-22 զորավարժություններ են անցկացնում՝ երկու երկրի ՌՕՈւ մասնակցությամբ։ Դրանք անցնում են Պակիստանի օպերատիվ ավիաբազայում։

Որպես դիտորդներ հրավիրված են Մեծ Բրիտանիայի և Ուզբեկստանի ՌՕՈւ ներկայացուցիչները, գրում է Haqqin.az-ը։

Զորավարժությունների նպատակն է ՌՕՈւ մարտավարության հղկումը, մարտական ներուժի բարձրացումը և օպերատիվ համատեղելիության հզորացումը։

Զորավարժություններ է այցելել Պակիստանի ՌՕՈւ շտաբի պետ, ավիացիայի մարշալ Զախիր Ահմեդ Բաբար Սինդխուն։ Նա նշել է, որ զորավարժությունները եզակի են, քանի որ մասնակից օդուժն ունի մարտական գործողությունների հարուստ փորձ։

2021-ի սեպտեմբերին Բաքվում անցկացվեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» առաջին համատեղ զորավարժությունները։