Մամուլի տեսություն 29.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154350-Մամուլի_տեսություն_29.10.2021
Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Հիբրիդային պատերազմի դեմ Իրանի կանխարգելիչ ուժը կամրապնդվի՝ բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 29, 2021 06:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.10.2021

Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Հիբրիդային պատերազմի դեմ Իրանի կանխարգելիչ ուժը կամրապնդվի՝ բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։

Իրան օրաթերթ

Գեներալ  Ջալալի. Հիբրիդային պատերազմի դեմ Իրանի կանխարգելիչ ուժը կամրապնդվի

Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Հիբրիդային պատերազմի դեմ Իրանի կանխարգելիչ ուժը կամրապնդվի՝  բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։

Ղոլամռեզա Ջալալին հինգշաբթի օրը  այաթոլլահ Հոսեյն Նուրի Համեդանիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով թշնամու ծրագրերին ու ռազմավարություններին, ասել է. «Հեղափոխության գերագույն առաջնորդի  ուղղորդումների և պաշտպանության ոլորտում  ձեռքբերումների շնորհիվ, ԱՄՆ-ն այսօր ցանկացած իրավիճակում խուսափում է  Իրանի հետ ռազմական առճակատումից, և իր հակաիրանական քաղքականությունն առաջ է տանում հիբրիդային պատերազմի միջոցով»:  

Նա հավելել է, որ հիբրիդային պատերազմի ընթացքում, հակառակորդը թիրախավորում է պաշտպանության, անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, լրատվական դաշտերը: Ջալկալին հավելել է. «Թշնամու նպատակն է թուլացնել համակարգի սոցիալական կապիտալն ու ժողովրդական աջակցությունը»։

 

Համշահրի օրաթերթ

Իրանում կայացավ Աֆղանստանի հարևան երկրների երկրորդ նիստը

Իրանի պաշտոնական դիրքորոշումը Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորումն է: Նախքան Աֆղանստանից ԱՄՆ-ի գլխավորած օտարերկրյա զորքերի դուրսբերումը, Թեհրանում անցկացվել են թալիբների միջաֆղանական բանակցություններ:

Աֆղանստանի  առևտրի ոլորտի մի պաշտոնյան վերջերս հայտարարել էր, որ թաալիբները  ցանկանում են  նավթ գնել Իրանից և հույս ունեն, որ Թեհրանը կբավարարի կկատարի Աֆղանստանում վառելիքի պակասը մեղմելու խնդրանքը:

Իրանը հայտարարել է, որ մշտական ​​կապի մեջ է Աֆղանստանի բոլոր կողմերի, այդ թվում՝ թալիբների հետ:

 

Էթեմադ օրաթերթ

Թուրքիան ԱՄՆ-ին սպառնացել է Ռուսաստանից կործանիչներ գնել

Թուրքիայի արտգործնախարարն հայտարարել է, որ եթե ամերիկացիները չմատակարարեն Անկարայի պատվիրած F-35 կործանիչները, Անկարան կարող է գնել ռուսական «Սուխոյ-35» կամ «Սուխոյ-57» կործանիչներ։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Սորենա Սաթթարին հայտարարել է, որ Իրանը կարտադրի էլեկտրոմոբիլ

Իրանի գիտության և տեխնոլոգիայի փոխնախագահն ասել է. «Վերջերս գրանցված իրանական էլեկտրոմոբիլին  5 տարի էր անհրաժեշտ ստանդարտներին համապատասխանելու համար։

Anakinra դեղամիջոցի շնորհանդեսի ժամանակ, Սորենա Սաթթարին հայտարարել է «Իրանն ունի կենսատեխնոլոգիայի ոլորտում տարածաշրջանում ամենամեծ էկոհամակարգը: Մենք նաև ունենք երկրորդ ամենամեծ կենսատեխնոլոգիական նորարարական էկոհամակարգը Ասիայում՝ Ճապոնիայից հետո»:

Նշելով, որ Իրանն արտադրում է 27 անուն կենսատեխնոլոգիական դեղամիջոց, Սաթթարին հավելել է. «Թուրքիան, որը գտնվում է մեր հարևանությամբ, այդքան կենսատեխնոլոգիական դեղամիջոց չի արտադրել»։

 

armenpress.am

Բայդենը ժամանել է Հռոմ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը, որը մեկնել Էր Իտալիա Քսանի խմբի (G20) երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար, հոկտեմբերի լույս 29-ի գիշերը վայրԷջք Է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում: Այդ մասին հաղորդում Է Սպիտակ տան մամուլի միավորումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թիվ մեկ ինքնաթիռը վայրԷջք Է կատարել տեղական ժամանակով 2:24-ին (Երեւանի ժամանակով (4:24-ին), իսկ 2:36-ին (Երեւանի ժամանակով 4:36-ին) առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ նախագահն իջել Է օդանավակայանում իրենց դիմավորող իտալացի եւ ամերիկացի պաշտոնատար անձանց մոտ:

Այնուհետեւ նրանք նստել են ավտոմեքենաները եւ հեռացել օդանավակայանի տարածքից: Եվրոպա Բայդենի ուղեւորության առաջին կանգառը կդառնա Վատիկանը: Հոկտեմբերի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Միացյալ Նահանգների ղեկավարին կընդունի ունկնդրության:

Հռոմում Բայդենի հանգուցային հանդիպումներից մեկը կդառնան բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որոնք նույնպես կկայանան հոկտեմբերի 29-ին: Բացի դրանից, Սպիտակ տան ղեկավարը հանդիպումներ կանցկացնի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի եւ երկրի վարչապետ Մարիո Դրագիի հետ:

Հոկտեմբերի 30-ին եւ 31-ին Բայդենը կմասնակցի G20-ի միջոցառումներին եւ նիստերին՝ նվիրված տնտեսությանը եւ միջազգային այլ կարեւոր հարցերի: Այնուհետեւ ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Գլազգո՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով բարձր մակարդակի խորհրդաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին և սպասում է դրական ազդակի. Արմեն Գրիգորյան

  Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դրա կարևոր մոտեցումներից է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում երկու երկրների սահմանապահ զորքերի տեղակայումն ու դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը։

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, այդ մասով սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից», - ասաց Գրիգորյանը՝ նկատելով, որ Ադրբեջանն այդ մասին ՄԱԿ-ում է հայտարարել, սակայն գործընթացն առաջ չի շարժվում։

«Կարծես սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ։ Ինչ վերաբերվում է նախապայմանին կամ ինչ-որ բանին, ես կդժվարանամ ասել, թե Ադրբեջանն ինչու չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը», - ասաց Գրիգորյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ Խորհրդային միության տարիների առաջին դեմարկացիան 1920-ականներին է սկսվել՝ 1926-27 թթ, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։ Ըստ ԱԽ քարտուղարի, քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում:

 

 

armenpress.am

Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

 Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից, նշելով, որ Հակոբ Արշակյանն ընտրվել է Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Քննարկվել են հանձնաժողովների կողմից մշակվող մի շարք մոդելային իրավական փաստաթղթերի նախագծեր:

Հայկական կողմի ներկայացրած առաջարկների հիմնական մասն արտացոլվել է հավանության արժանացած նախագծերում:

Որոշում է ընդունվել դիտողություններն ու առաջարկները փոխանցել նախագծերը մշակողներին` հաջորդ նիստերում քննարկելու համար:

 

panarmenian.net

ԵՄ-ն ճանաչել է ՀՀ-ում տրվող Covid-19-ի սերտիֆիկատները

 Եվրամիությունը ճանաչել է Հայաստանում տրվող Covid-19-ի սերտիֆիկատները, որոնք համարժեք են ԵՄ Covid թվային հավաստագրին։

Հոկտեմբերի 29-ին ուժի մեջ մտնող որոշումը վերաբերում է նաև Մեծ Բրիտանիային, գրում է Eureporter.co-ն։

Եվրահանձնաժողովի որոշման արդյունքում Հայաստանը կմիանա ԵՄ համակարգին և Հայաստանում տրվող Covid-19-ի սերտիֆիկատները կընդունվեն ԵՄ-ում նույն պայմաններով, ինչ Եվրամիությունում տրվող հավաստագրերը։

 

 

panarmenian.net

Ադրբեջանական բուհում հայերեն են դասավանդելու․ Հետևելու են հայալեզու աղբյուրներին

  Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվել է հայոց լեզվի դասավանդում հետազոտողների համար։

«Դասընթացների նպատակն է հնարավորություն տալ հետազոտողներին հետևել հայկական մամուլին, ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ ՀՀ ընթացիկ և ապագա տնտեսական իրավիճակի մասին՝ հայալեզու աղբյուրներից, հետազոտություններ իրականացնել հայալեզու էլեկտրոնային ռեսուրսների կիրառմամբ»,-ասվում է Haqqin.az-ի հրապարակման մեջ։

Նախատեսվում է նաև վերլուծական նյութեր պատրաստել, հանդես գալ գիտական հոդվածներով։ Դասընթացները նախատեսված են 6 ամսյա ժամկետով։

Դասընթացների կազմակերպիչն է «Հայաստանի տնտեսության հետազոտությունների կենտրոնը»։