Մամուլի տեսություն 30.10.2021
Էբթեքար թերթն անդրադառնալով իր հյուսիսարևմտյան սահմանին իրանական զորավարժություններին, գրել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի հետ կապված ծրագիր է իրականացնում։ Թերևս այս ծրագրի մի մասն իրանական սահմանի այս հատվածի անվտանգությունն է:
Խորասան օրաթերթ
Արդյոք Չինաստանն ու ԱՄՆ-ն ռազմական բախման ուղու վրա են
Մի հարցազրույցում Թայվանի նախագահը բացահայտորեն հաստատել է անցյալ ամսվա Wall Street Journal-ի զեկույցը՝ կղզում ամերիկյան զորքերի ներկայության մասին, որն ուղղված է թայվանական ուժերին մարզելուն: Այն փաստը, որ Թայբեյը չի թաքցնում իր պաշտոնական հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ չնայած ԱՄՆ-ի հավատարմությանը «Միասնական Չինաստան» քաղաքականությանը, նոր երևույթ է երկու կառավարությունների քաղաքական հարաբերություններում։ Այս դիրքորոշման պատճառներից մեկը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարություններն են, որ Վաշինգտոնը հավատարիմ է Թայվանի կղզու պաշտպանությանը՝ չինական ռազմական ներխուժման դեպքում: Սա հակասում է վերջին չորս տասնամյակների ընթացքում Չինաստանի և Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը: Քաղաքականություն, որը հայտնի է որպես «ռազմավարական անորոշություն», որտեղ չնայած լարվածությանը ԱՄՆ-ն աջակցում էր Թայվանի պաշտպանական համակարգին, սակայն հրապարակավ չէր խոստացնում այս երկրին պաշտպանել Չինաստանից: Վաշինգտոնի մոտեցման այս փոփոխությունը ԱՄՆ-ի վերջին քայլն է Չինաստանի զսպման նախագիծն առաջ մղելու հարցում:
Էբթեքար
Էրդողանի հոխորտանքերը և Ալիևի պատրանքները
Ադրբեջանի և Հայաստանի միջև ԼՂ-ի շուրջ պատերազմից և Ադրբեջանի կողմից նրա օկուպացիայից հետո անվտանգության մթնոլորտի ստվերն ընկել է այս տարածաշրջանի վրա։ Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական և համատեղ զորավարժությունները թույլ չտվեցին, անվտանգության մթնոլորտը վերջ գտնի։ Էրդողանի չարակամ քայլերը, այդ թվում՝ Արաս գետի հետ կապվածԱրազ-Արազ բանաստեղծության արտասանումը, հեգնական էին Իրանի համար: Թուրքիայի մշտական ներկայությամբ և հրավիրելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Պակիստանը, Քաթարը և այլն, և իհարկե Իրանին չհրավիրելով անցկացված այս զորավարժությունները Իրանի համար ուղերձներ էին պարունակում։
Ակնհայտ է, որ Իրանի մշտական բացակայությունը իր իսկ սահմաններին մոտ զորավարժություններից, բնականաբար Իրանի քայլերն ուղղում է դեպի այս տարածաշրջան: Ուստի Իրանը նույնպես խելամտորեն որոշեց զորավարժություններ անցկացնել իր հյուսիսարևմտյան սահմանին: Իրանի այս օրինական և տրամաբանական քայլը արժանացավ Ալիևի և Թուրքիայի սուր արձագանքին։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ որ Ադրբեջանը Իրանի հետ կապված ծրագիր է իրականացնում։ Թերևս այս ծրագրի մի մասն իրանական սահմանի այս հատվածի անվտանգությունն է:
Իրան
Վերջին գեղանկարը՝ Իրանի գեղնկարների մոր հրաժեշտն էր
«Հայրս մանկուց ինձ սովորեցրեց, որ իրանական ինքնությունս ամենակարևոր խնդիրն է և առահավետ պետք է պահպանեմ իմ ինքնությունը: Նա ինձ կոչեց Իրան և ինձ ասաց, որ այս անվան իմաստը ազատություն ու ազատատենչություն է և մինչ կյանքիս վերջին շունչը վրձնելու եմ Իրանի ու իրանցիների սիրուց դրդված»:
Այս խոսքերը իր թանգարանի հիմնարկեքի արարողության ընթացքում «Իրան Դորուդիի» արտահայտությունների մի մասն էին: Մի արարողությունը, որ 5 տարի առաջ Համընկնում էր այս գեղանկարչուհու ծննդյան օրվան, սակայն ափսոս, որ «Իրան Դորուդի թանգարանի» բացման երազանքը նրա համար երբեք չիրականացավ և իվերջո անցած օրը առավոտյան քանի ամիս տևած հիվանդությունից հետո նա հրաժեշտ տվեց կյանքին:
Նրա բարձրարժեք գործերից ութը պահվում են Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի և Իրանի այլ թանգարանների գանձարանում, իսկ որոշ գործեր աշխարհի այլ թանգարաններում։
armenpress.am
Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներգրավված կլինեն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և նշել. «Սա մեր այս ձևաչափի չորրորդ հանդիպումն է, և կարծում եմ, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այն՝ որպես խոսակցության հարթակ, կարևորում ենք: Եվ այն, որ այսօր այստեղ ներկա ենք, թերևս դրա վկայությունն է, և մեր առաջիկա անելիքը թերևս պետք է լինի այս հարթակն ավելի արդյունավետ դարձնելը և իր գործունեությունը կոնկրետ արդյունքներով պսակելը: Ինչքանով դա կհաջողվի՝ մեզնից է կախված: Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, բայց մեր նպատակադրումը հենց դա է:
Այս պահի դրությամբ մենք ունենք մի շատ կոնկրետ որոշում, որ այս ֆորմատի երեք ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում»,- նշել է վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, որ ներկայումս լուծումներ են փնտրվում՝ դե յուրե այդ հարցը կազմակերպելու համար։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատաքները կմեկնարկեն միայն նախապատրաստական աշխատանքների իրականացումից հետո:
Այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:
aravot.am
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի նախավերջին հանդիպումը բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հետ էր
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի նախավերջին հանդիպումը մեր ժամանակների առաջատար երաժիշտներից մեկի` բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հետ էր։ Երեւանյան այցի ընթացքում թավջութակահարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Ալեքսեյ Շորի «Երաժշտական ուխտագնացություն» թավջութակի կոնցերտը, ինչպես նաեւ Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Իսերլիսի երաժշտությունը հնչել է բազում երկրներում, ամենահեղինակավոր դահլիճներում։ Նա ունկնդրին գերում է իր կատարողական տեմպերամենտով, վառ զգացմունքայնությամբ ու քնարականությամբ։ Երաժշտի հմայքն անմիջապես տարածվում է համերգասրահում՝ ներկաներին պարուրելով ստեղծագործությունների ամենախորունկ մեկնաբանություններով։ Սթիվեն Իսերլիսը նվագում է Ստրադիվարիուսի 1726թ. պատրաստած «Մարքիզ դը Կորբերոն» թավջութակ, որը նրան տրամադրվել է Թագավորական երաժշտական ակադեմիայի կողմից։ Նա նշում է, որ այս գործիքի հետ շուրջ տասներկու տարի է ներկայանում երաժշտասերներին։ Յուրաքանչյուր երաժիշտ ունի յուրահատուկ կապ իր գործիք հետ։ Իսերլիսը խոստովանում է, որ սիրում է շատ գեղեցիկ հնչողություն ունեցող իր թավջութակը։
Երեկոյի ընթացքում հնչեց նաեւ Արվո Պյարտի հայտնի ստեղծագործություններից մեկը՝ Cantus-ը՝ նվիրված Բենջամեն Բրիտտենի հիշատակին։ «Արմենիա» 5-րդ միջազգային փառատոնը մեկ ամիս շարունակ գունավորեց երեւանյան երաժշտական աշունը՝ դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելով կամերային եւ սիմֆոնիկ համերգների անմոռանալի երեկոներ՝ աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ։ Երաժշտական այդ մեծ տոնը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնին աջակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի մամուլի հաղորդագրություն
news.am
«70 օր հետո առաջին լուրը ստացանք». փրկված զինվորի մոր շնորհավորական խոսքը փրկարարին
Փրկված զինվորի մայրը՝ Սոնա Ադամյանը, շնորհավորական խոսքը է ուղղել փրկարարին։
«Հարգարժան փրկարար, կոչմանդ իրական կրող:
Թույլ տուր խորին երախտագիտությամբ քեզ ասել՝ Շնորհակալ ենք:
Երբ մի պահ տեղափոխվում ենք անցյալ տարվա նույն օրերը, թվում է անվերջանալի տառապանքին ու ցավին վերջ չի լինելու:
2020թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաեւ մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդու Արթուր Հարությունյանից վերջին լուրը ստացել էինք հոկտեմբերի 16-ին՝ ամսի 10-ից արդեն թշնամու թիկունքում հայտնվելու, շրջափակման մեջ լինելու ընթացքում:
Դժոխք դարձած օրերը ամեն անգամ մեզ հեռացնում էին նրան գտնելու հույսից, բայց չէին կտրում: «Ում միջոցով Աստված կփրկեր ու տուն կբերեր մեր Արթուրին, երբ կբերեր, մտքով սպասում էինք: Ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում իսկ ահա մայրամուտին այդ հույսը կարծես մարում էր... ու այդպես մինչեւ դեկտեմբերի 17-ը: Այդ օրն էր, երբ 70 օրից հետո առաջին լուրը ստացանք:
Մշտապես անձամբ մասնակցելով որոնողական աշխատանքների նախապատրաստման եւ իրականացման հոգեբանական ծանր գործընթացներին, հաճախ ինքս ընդգրկվելով խմբերում, ականատեսն էի փրկարարների տքնաջան եւ անասելի անգամ գերմարդկային ուժին՝ անմնացորդ նվիրվածոթյանը:
Աննկարագրելի զգացողություններ ունեմ դեկտեմբերի 20-ի հետ կապված, երբ արդեն կազմ ու նախապատրաստված որոնողական խմբերը դուրս էին եկել առաջին անգամ հաստատ կյանքեր փրկելու, նրանց մեջ էր նաեւ որդիս:
Մեր հանդիպանը դժվար էր ողջ օրը սպասել, առավել եւս, որ վտանգներով դեռ լեցուն էր վերջնական տուն դարձի ճանապարհը: Սրտի թրթիռով րոպեներն էինք հաշվում, սպասում օպերացիայի իրականացմանը, որի կազմակերպման գործում հսկայական էր փրկարարական խմբի, ի դեմս գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ավանդը:
Մարդկային ու մասնագիտական բացառիկ ունակություններով օժտված, անհամեմատելի նրբազգացողությամբ, նվիրվածությամբ, հոգատարությամբ նա ողջ որոնողական ժամանակահատվածում շփվում էր անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներիս ու հարազատների հետ, գերհոգնած, գերհուզված: Այո, նրա կերպարում հենց ծնողներս հայրենասիրության, սրտացավության, օգնության ձեռք մեկնելու անսպառ պատրասատակամություն եւ հույս էինք տեսնում:
Հարգարժան Կարեն Գրիգորիի, թույլ տվեք հրաշքով փրկված 6 տղաների ու ծնողներիս անունից խորին երախտագիտությամբ պարզապես ասել՝ Շնորհակալ ենք: Շնորհակալ ենք Ձեր բացառիկ նվիրումի եւ հոգտարության համար:
Ի դեմս Ձեզ, շնորհավոր իսկական փրկարարի տոնը՝ բոլորիդ տոնը»,- ասել է զինվորի մայրը։
panarmenian.net
ՔՊ-ից Նազելի Բաղդասարյանը վայր է դնում մանդատը
Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություն է հրապարակել դիմումի վերաբերյալ։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: