Մամուլի տեսություն 31-10-2021
Զեկույցները ցույց են տալիս, որ ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցություններում փակուղու պատճառն այն է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում երաշխավորել, որ դուրս չի գա ձեռք բերված համաձայնագրից, իսկ Իրանը այդ երաշխիքը պայման է դրել համաձայնության համար։
Քեյհան օրաթերթ
Բաղերի. Ոչ մի երկիր իրավունք չունի մեկնաբանել Իրանի պաշտպանունակությունը
ԻԻՀ ԱԳ փոխնախարար Ալի Բաղերին, Russia Today-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, որ ԱՄՆ-ը Իրանի հետ պանակցությունները պայմանավորում է Իրանի դերը տարածաշրջանում և բալիստիկական հրթիռների ծրագրի հետ, ասել է. «Յուրաքանչյուր երկրի պաշտպանունակությունը կապված է այդ երկրի հետ, և յուրաքանչյուր երկիր իր ազգային շահերին համապատասխան և հնարավորությունների շրջանակներում ունի կարողություններ, որպեսզի պաշտպանի իր անվտանգությունը և ստեղծի համապատասխան զսպող ուժ։ Եվ այդ երկիրը կարող է և պետք է ձեռք բերի դրա համար անհրաժեշտ սարքավորումները։ Այս քաղաքականությանը համահունչ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը զինվում է՝ իր ազգային անվտանգությունը, ինչպես նաև ազգային շահերը պաշտպանելու նպատակով: Ոչ մի այլ երկիր իրավունք չունի խոսելու այն հնարավորությունների մասին, որոնք մեկ այլ երկիրկիրառում է իր ազգային շահերը պաշտպանելու համար»։
Խորասան օրաթերթ
Իրանական էլեկտրոմոբիլը կկոչվի «Չետա»
Էլեկտրական մեքենաներ օգտագործելու տենդը տարածվել է ամբողջ աշխարհում, և այսօր արտադրվում և շահագործվում են էլեկտրական շարժիչով հագեցած տարբեր տեսակի մեքենաներ։ Ու չնայած Իրանում այս տեխնոլոգիան նոր է, համեմատաբար լավ քայլեր են ձեռնարկվել հետազոտողների և գիտելիքահեն ընկերությունների կողմից՝ ավտոմեքենաների և էլեկտրական մոտոցիկլետների նախագծման և արտադրության ուղղությամբ։ Վերջերս Իրանի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սաթարին հայտարարեց իրանական առաջին էլեկտրական մեքենայի համարանիշի վկայականի տրամադրման մասին: Նա նշել է «Նոր գրանցված իրանական էլեկտրամեքենան հինգ տարի պահանջեց իր չափանիշներին համապատասխանելու համար, մինչդեռ արտասահմանյան մեքենաները հեշտությամբ լիցենզավորվում են՝ շուկա մուտք գործելու համար»:
Ջավան օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչը պատռել է մարդու իրավունքների զեկույցը
ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչն աշխարհի աչքի առաջ պատռել է Մարդու իրավունքների խորհրդի զեկույցը: Այդպես վարվել էր նաև Մուամար Քադաֆին՝ պատռելով ՄԱԿ-ի 2009 թ.-ի հռչակագիրը։ Իհարկե, Մուամար Քադաֆիի արարքն արժանացավ միջազգային լայն արձագանքների։ Սակայն արևմտյան ոչ մի պաշտոնյա չարձագանքեց Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչի արարքին. Ռեժիմ, որը հեշտությամբ խախտում է միջազգային իրավունքի կանոնները։
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Որն է Վիեննայի բանակցությունների ճանապարհին առկա արգելքը
Wall Street Journal-ի թղթակիցը գրել է, որ Վիեննայի բանակցությունների մասին արևմտյան աղբյուրների հետ խոսելուց հետո պարզել է, որ ԱՄՆ-ը չի երաշխավորում ՀԳՀԾ-ից դուրս չգալու Իրանի պահանջը։ The Wall Street Journal-ի թղթակից Լոուրենս Նորմանը Թվիթերում գրել է, որ վերջերս արևմտյան աղբյուրների հետ քննարկել է Իրանի և 5 + 1-ի միջև Վիեննայի բանակցությունների ընդհատման հարցը: Նա գրել է, որ Իրանի պահանջն այն կապակցությամբ , որ ԱՄՆ-ն պետք է երաշխավորի որ դուրս չի գա միջուկային գործարքից, ճիշտ է, և պնդել է, որ դա է բանակցությունները փակուղի մտնելու պատճառը:
armenpress.am
Արվեստի նմուշներ, ձեռագործ իրեր. Գլենդելում կանցկացվի Հայկական փառատոն
Գլենդել քաղաքում՝ Արցախ-Բրոդվեյ փողոցների խաչմերուկում, կանցկացվի Հայկական փառատոն, որի ընթացքում կներկայացվի հայկական մշակույթն ու արտադրանքը: Փառատոնը կազմակերպում է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի հյուպատոսությունը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին կայանալիք Հայկական փառատոնին ներկայացվելու է Հայաստանից ԱՄՆ ներմուծվող, ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների կողմից արտադրվող ապրանքները, ԱՄՆ-ում գործող հայկական ընկերությունների ծառայությունները, հայկական կազմակերպությունների գործունեությունը: Ներկայացված կլինեն Հայաստանում, Արցախում, Կալիֆոռնիայում հայկական կազմակերպությունների բարձր տեխնոլոգիական ապրանքներ, տնտեսական արտադրանք, արվեստի նմուշներ, ձեռագործ իրեր, սնունդ և խմիչք: Հայկական փառատոնի նպատակն է ամերիկյան հանրությանը լայնորեն ներկայացնել հայկական արվեստն ու մշակույթը՝ ընդգծելով հայ ժողովրդի ստեղծագործ կերպարը։
lragir.am
Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են համակարգել ջանքերը 3+3 ձեւաչափը գործարկելու հարցում
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն Հռոմում G 20 գագաթաժողովի շրջանակում քննարկել են Հարավային Կովկասում 3+3 ձեւաչափով տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է Բալկաններում եւ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։ Քննարկվել է բոսնիական կարգավորմանը խթանելու համատեղ քայլերի հնարավորությունը, այդ թվում՝ բազմակողմ ձեւաչափերի կիրառմամբ։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի խթանման նպատակով 3+3 տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ։
Araratnews.am
DigiTec Summit միջազգային համաժողովում ելույթ է ունեցել նախարար Վահագն Խաչատուրյանը
DigiTec Summit միջազգային համաժողովում ելույթ է ունեցել նախարար Վահագն Խաչատուրյանը
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում, այս տարի առաջին անգամ DigiTec21Expo-ին զուգահեռ հոկտեմբերի 29-ին և 30-ին կայացել է Digitec Summit միջազգային համաժողովը:
Երկօրյա համաժողովի ընթացքում հնչեցված բոլոր գաղափարները, տեսակետներն ու հարցերն ամփոփելու նպատակով կայացած պանելային քննարկմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Իր ելույթում անդրադառնալով Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ներկայում հարաբերական առավելություն ունենք տարածաշրջանի երկրների նկատմամբ, և հետագա զարգացումը կախված է նրանից, թե ինչքանով ենք պատրաստ օգտագործել այդ առավելությունը:
«Մենք պետք է իրապես հասկանանք, թե ինչ ունենք, ինչի ենք ընդունակ և դրանով առաջնորդվենք՝ չթերագնահատելով և չգերագնահատելով մեր ուժերը: Մեր գերխնդիրը էկոմահակարգի, տնտեսական գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է», - նշել է Վահագն Խաչատուրյանը:
Նախարար Խաչատուրյանն ընդգծել է նաև թվայնացման ռազմավարության կարևորությունը, որի իրականացման գործում կարևորել է պետություն- մասնավոր հատված փոխգործակցությունը:
lragir.am
Նոր վտանգավոր վիրուս կարող է հայտնվել, որը հնարավոր չի լինի զսպել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը զգուշացրել է նոր վիրուսի հայտնվելու հավանականության մասին, որը հնարավոր չի լինի զսպել։ Նա ասել է, որ պետք է դասեր քաղել ներկայիս համավարակից՝ հաջորդին պատրաստվելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ այդմ, Գեբրեյեսուսի խոսքով՝ անհրաժեշտ է նոր ԱՀԿ նոր ֆինանսական մեխանիզմով, համավարակների դեմ արդյունավետ պայքարի համար։
armenpress.am
Վրաստանի փոստը Դանթեի պատկերով նամականիշ է թողարկել
Վրաստանի փոստը նամականիշ Է թողարկել իտալացի բանաստեղծ եւ մտածող Դանթե Ալիգիերիի պատկերով. աշխատանքը պատկանում Է վրացի նշանավոր նկարիչ Սերգո Քոբուլաձեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նամականիշը, որը թողարկվել Է մշակույթի հարցերի խորհրդարանական կոմիտեի նախաձեռնությամբ եւ Վրաստանի փոստի աջակցությամբ, վաճառվելու Է ամբողջ երկրում «Վրաստանի փոստի» 81 սպասարկման կենտրոններում:
Այդ իրադարձության մասին Վրաստանում Իտալիայի դեսպանությունը գրել Է Twitter-ի իր Էջում: Նամականիշը թողարկվել Է իտալացի բանաստեղծի ծննդյան 700-ամյակի առթիվ:
Ուշագրավ Է, որ Դանթե Ալիգիերիի դիմանկարը, որն ստեղծել Է Պետական մրցանակի դափնեկիր Սերգո Քոբուլաձեն, 1956 թվականին մեծ հաջողություն Է ունեցել Վենետիկի բիենալեում եւ լավագույններից մեկն Է ճանաչվել:
Վրաստանի փոստը նշում Է, որ նամականիշը կհամարվի վրացի եւ իտալացի ժողովուրդների միջեւ բարեկամության եւս մեկ խորհրդանիշ:
Դանթե Ալիգիերին (1265-1321 թթ.) իտալացի բանաստեղծ Է, մտածող, աստվածաբան, գրական իտալերենի հիմնադիրներից մեկն Է, քաղաքական գործիչ, ինչպես նաեւ «Աստվածային կատակերգության» ստեղծողը, որտեղ արտահայտված Է ուշ միջնադարյան մշակույթի համադրությունը, հաղորդել Է Sputnik-ը: