Մամուլի տեսություն 01-11-2021
Իրանը խստորեն դատապարտել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողի լռությունը Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերաբերյալ։
Ջավան օրաթերթ
Վիեննայի բանակցություններում Արևմուտքի նպատակը
Շատ քաղաքական ակտիվիստներ, հատկապես արտասահմանում, թերահավատորեն են վերաբերվում արտաքին քաղաքականության ևՀԳՀԾ-ի հարցով Իրանի կառավարության դիրքորոշումներին և հստակ չգիտեն, թե որն է Իրանի կառավարության նպատակը Վիեննայի բանակցություններում: Այս կարճ ժամանակահատվածում Իրանի նախագահ Ռայիսին հստակ ցույց տվեց, որ երկրի խնդիրները չի կապելու ՀԳՀԾ-ի և Վիեննայի բանակցությունների հետ։ Վիեննայի բանակցությունների շարունակման վերաբերյալ տասներեքերորդ կառավարության մոտեցումը հիմնված է Ռոհանիի վարչակազմի ութամյա բանակցային գործընթացի արդյունքների ուսումնասիրության վրա՝ փորձելով օգտվել նախորդ բանակցությունների փորձից՝ Արևմուտքի դեմ Իրանի համակարգի նպատակներն առաջ մղելու համար:
Իրան օրաթերթ
Միջուկային գործարքը պետք է վերականգնվի միայն նախկին տեսքով
Միջուկային բանակցությունների մեկնարկի նախօրեին և Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ ՀԳՀԾ-ի երեք եվրոպական երկրների և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունից մեկ օր անց, Ռուսաստանը հստակ հայտարարել է միջուկային գործարքում Թեհրանի դիրքորոշմանն աջակցելու մասին:
G20-ի գագաթնաժողովում ուենցած ելույթում, Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ միջուկային համաձայնագրի սկզբնական ձևի ցանկացած փոփոխություն անընդունելի է Իրանի համար, և որ Մոսկվան հավանություն է տալիս այդ դիրքորոշմանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքն իր սկզբնական տեսքով վերականգնելն առանց որևէ փոփոխության այն վերակենդանացնելու միակ միջոցն է։
Էբթեքար օրաթերթ
Գեներալ Ջալալի. Իրանի վառելիքի լիցքվորման ավտոմատ համակարգերի վրա հարձակումը Միացյալ Նահանգների և Իսրայելի գործն էր
Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավար Սարդար Ղոլամռեզա Ջալալին հայտարարել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ վառելիքի լիցքավորման ավտոմատ համակարգերի վրա կիբերհարձակում է իրականացվել ամերիկացիների ու սիոնիստների կողմից՝ երրորդ երկրի միջոցով։
Նա ասել է. «Մենք քննարկում ենք տեխնիկական տեղեկատվությունը և դեռևս չենք կարող վերջնական մեկնաբանություն տալ»:
Իրան օրաթերթ
Իրանը քննադատել է ՄԱԿ ՓԳՀ-ի լռությունը ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ
Իրանի Մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր քարտուղարը քննադատել է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի գծով հատուկ զեկուցող Ջավիդ Ռահմանի կանխամտածված լռությունը ՄԱԿ-ի մի խումբ անկախ փորձագետների՝ ԱՄՆ պատժամիջոցների պահպանման և Իրանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ հայտարարության առնչությամբ:
Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Սա ՄԱԿ-ի զեկուցողի կանխամտածված անփութությունն է իրանցի հիվանդների իրավունքների իրավիճակի նկատմամբ, որի վրա ազդում են ԱՄՆ պատժամիջոցները և որոշ այլ երկրների հավատարմությունը նրանց, անընդհատ խախտվում է, ոչ մի կասկած չի թողնում նրա կախվածության մասին և ինչ-որ կերպ նրան դասում է Իրանի ժողովրդի իրավունքների ոտնահարման, այլ ոչ թե Իրանում մարդու իրավունքների պաշտպանների շարքում»:
Համշահրի օրաթերթ
Թուրքիայում կառուցվող ատոմակայանում հրդեհ է բռնկվել
Մերսին նավահանգստում Թուրքիայի կառուցած ատոմակայանում հրդեհ է բռնկվել։ Ժողովրդահանրապետական կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի անդամ Ալի Մահեր Բաշաերը Մերսինում կառուցվող ատոմակայանում բռնկված հրդեհի մասին ասել է. <<Մերսինում թուրքական ատոմակայանի կառուցումը խատուհաս է դարձել Թուրքիային ու Մերսինին>>:
Նա հավելել է․<<Հրդեհը բռնկվել է էլեկտրական տրանսֆորմատորի պայթյունով և խուճապ է առաջացրել աշխատողների և մարդկանց շրջանում։ Էլեկտրակայանի շինհրապարակում մինչ այժմ մի քանի ճեղքեր են ստեղծվել գետնում; Դինամիտները, որոնք պայթում են կառուցելու համար, վնասել են մարդկանց տները>>։
armenpress.am
ԱԱԾ-ի բյուջեն կավելանա ավելի քան 22 տոկոսով
Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2021-ի նկատմամբ ավելացնել 22.85 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում՝ ներկայացնելով ԱԱԾ-ի 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերի հարցը:
«ԱԺ-ին առաջարկվել է պետբյուջեի նախագծով ԱԱԾ-ին 2022 թվականի համար հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 22.85 տոկոսով, հաստատված բյուջեով ֆինանսավորումը 2021 թվականին կազմել է 34 մլրդ 733 մլն դրամ»,-ասաց Խաչատրյանը:
ԱԱԾ-ն 2022-ին պետք է իրականացնի 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովումը և ազգային անվտանգությունը, և 11 միջոցառում:
lragir.am
Լավրովը կրկին անդրադարձել է ահաբեկության ու նարկոսպառնալիքի հոսքին
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի համար կարեւոր է թույլ չտալ Աֆղանստանի հարեւան երկրներում ապակայունացումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Անհրաժեշտ է թույլ չտալ Աֆղանստանից ահաբեկության եւ նարկոթրաֆիկի «հոսքը», ասել է նա։
Կենտրոնասիական երկրներում կայունությունը հատկապես կարեւոր է Մոսկվայի համար, քանի որ նրանց հետ Ռուսաստանը չունի ոչ մի սահման, գործում է առանց վիզայի ռեժիմ, ասել է Լավրովը։
Ահաբեկության ու նարկոթրաֆիկի սպառնալիքների վերաբերյալ Մոսկվայի պարբերաբար «հիշեցումները» իրավիճակի ընթացիկ արձանագրում չեն։ Կենտրոնասիական երկրներից «ահաբեկության ու նարկոթրաֆիկի» հարցերում միայն Տաջիկստանի հանդեպ Մոսկվայի «հատուկ ուշադրությունն» ու Դուշանբեի հետ ներկայիս լարված հարաբերությունը կապված են այդ հանգամանքի հետ։
araratnews.am
Էրդողանը խոսել է Հարավային Կովկասում «3+3» հարթակի ձևավորման մասին
Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման խնդրին։ Այս մասին հոկտեմբերի 31-ի երեկոյան հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, ներկայումս շարունակվում են բանակցություններ Հարավային Կովկասում «վեցյակի» («3 + 3», Ռուսաստան, Թուրքիա, Իրան + Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) հարթակի ձեւավորման շուրջ։
Նա կոչ է արել վեց երկրներին համատեղ քայլ անել և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։«Այդ կապակցությամբ պարոն Իլհամ Ալիևն արդեն առաջարկ է արել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ։ Վրաստանի կողմից կա որոշակի բացասական վերաբերմունք, բայց եթե այս բոլոր երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- վստահություն է հայտնել Էրդողանը։Թուրքիայի նախագահը կարծում է, որ նման հարթակի ձեւավորումը կնպաստի Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների զարգացմանը դրական ուղղությամբ։
yerevanlur.am
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «3+3»տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ
Հռոմում «Քսանի խմբի» գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային օրակարգի մի շարք հարցերի և երկկողմ կապերի առանցքային ասպեկտներին: