Մամուլի տեսություն 03.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154806-Մամուլի_տեսություն_03.11.2021
«Իսրայելի» անկումն այն կարևորագույն խնդիրներից է, որին սիոնիստներն ու արևմտյան պաշտոնյաները բազմիցս անդրադարձել են վերջին տարիներին։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 08:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.11.2021

«Իսրայելի» անկումն այն կարևորագույն խնդիրներից է, որին սիոնիստներն ու արևմտյան պաշտոնյաները բազմիցս անդրադարձել են վերջին տարիներին։

Քեյհան օրաթերթ

Իսրայելը ստորագրել է իր մահվան փաստաթուղթը, պարզապես պետք է սպասել ժամանակին

«Իսրայելի» անկումն այն կարևորագույն խնդիրներից է, որին սիոնիստներն ու արևմտյան պաշտոնյաները բազմիցս անդրադարձել են վերջին տարիներին։

Ոչ վաղ անցյալում ամերիկացի պաշտոնաթող գնդապետը և Քոլին Փաուելի օրոք պետքարտուղարի ղեկավարը հայտարարեց, որ Սիոնիստական ​​ռեժիմը խնդիր ունի և կփլուզվի առաջիկա 20 տարիների ընթացքում:

«Շաբաք» լրտեսական կազմակերպության նախկին անդամը հետագայում խոստովանել է դա՝ ասելով. «Իսրայելի ապագան մռայլ է»:

«Հաարեց» թերթին տված հարցազրույցում, Մոշե Չարտի որդին՝ Յակուբ Շարթը, նույնպես ասել է, որ հակասիոնիստ է դարձել և  հրեաներին կոչ է անելու հեռանալ գրավյալ Պաղեստինից։

 

Ջավան օրաթերթ

Վիեննայի «բարդ բանակցությունների» տրամաբանությունը

Իրանի ԱԳ նախարարն իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ քննադատել է Իրանի նկատմամբ Սպիտակ տան հակասական քաղաքականությունն  ասելով, որ «բանակցությունների» նպատակը պարզապես ոխսելը չէ, այլ փոխադարձ շահերի հարգման հիմամբ շոշափելի արդյուքնի հասնելը:

Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է առաջիկա շաբաթներին վերադառնալ Վիեննա, սակայն դեռևս կան չլուծված կարևոր հարցեր, որոնք ինչպես նշվում է, ակզմումե ն տարաձայնությունների 10 տոկոսը: Եվ հիմա ԱՄՆ-ում նույնպես պահանջում են տրամ,ադրել երաշխքիներ, որ համաձայնագիրը նորից «չի պատռվի»:

 

Իրան օրաթերթ

Իրանցի բռնցքամարտիկները պատմական հաղթանակ են արձանագրել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Անցած երկուշաբթի Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ Իրանի բռնցքամարտի ազգային հավաքականը առաջնությանը ներկայացված է 10 քաշային կարգում:  60 կգ քաշային Դանիել Շահբախշը ,  Գամբիայի, Մեքսիկայի և Ղրղզստանի մարզիկին ահղթելուց հետո, հաղթանակ արձանագրեց նաւ լիտվացի Էդգարաս Սկորդիլիսի նկատմամբ, արժանանալով մարցությանո սկե մեդալին:

 

Համշահրի օրաթերթ

«Քովիդ-0». Կորոնավիրուսը վերահսկելու Չինաստանի հաջող քաղաքականությունը

Չինաստանը միակ երկիրն է աշխարհում, որը շարունակում է քաղաքներում ու  գյուղերում կարանտինային ռեժիմը և վերահսկողության խիստ քաղաքականությունը:

Մինչ աշխարհի շատ երկրներ հաշտվել են կորոնավիրուսի հետ զուգահեռ  կյանքի հետ և վերսկսել  բնականոն գործունեությունը, Չինաստանը, որպես վիրուսի ծննդավայր, դեռ չի հրաժարվել իր խիստ վերահսկողության քաղաքականությունից և  «Քովիդ-0» ռազմավարությունից։ 

Համաձայն այս քաղաքականության՝ ցանկացած թաղամասում կամ քաղաքում, որտեղ նոր դեպքեր են հայտնաբերվում, ամբողջ տարածքը փակվում է, որպեսզի բոլոր վարակվածներին կարողանան հայտնաբերել և տեղափոխել հիվանդանոց։

 

 

armenpress.am

Գրիպի դեմ պատվաստանյութը կպաշտպանի նաեւ կորոնավիրուսից. Չխեիձե

  Գրիպի դեմ պատվաստումն անհրաժեշտ Է նախեւառաջ ռիսկի խմբերի համար, քանի որ այն անուղղակիորեն պաշտպանում Է նաեւ կորոնավիրուսով վարակվելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է իմունացման հարցերով խորհրդականների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի Իաշվիլիի անվան Կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկության գծով տնօրեն Իվանե Չխեիձեն:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստմանը զուգահեռ սկսվել Է նաեւ գրիպի դեմ բնակչության պատվաստումը:

Երկիրը պահեստավորել Է ավելի քան 200 հազար չափաբաժին գրիպի դեմ պատվաստանյութ: «Գրիպի դեմ պատվաստումն անհրաժեշտ Է հատկապես ռիսկի խմբերի համար: Գրիպի դեմ պատվաստանյութն անուղղակիորեն պաշտպանում Է նաեւ կորոնավիրուսով ախտահարվելուց»,-Չխեիձեն ասել Է լրագրողներին:

Նա անհանգստանում Է, որ նոյեմբերից կարող Է ավելանալ այն հիվանդների թիվը, որոնք միաժամանակ վարակվել են սեզոնային գրիպով եւ կորոնավիրուսով: «Այն մարդը, որը միաժամանակ կվարակվի սեզոնային գրիպով եւ կորոնավիրուսով, ենթակա Է բարդությունների, հոսպիտալացման եւ ծանր ընթացքով հիվանդության մեծ ռիսկի:

Այդ ժամանակաշրջանը կարող Է սկսվել նոյեմբերի առաջին կեսին»,-նշել Է Չխեիձեն: Նրա խոսքով՝ նոյեմբեր-մարտը շնչուղիների վիրուսային հիվանդությունների ակտիվացման ժամանակաշրջան Է, հաղորդել Է Sputnik-ը:

 

armenpress.am

Բայդենը Չինաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները որակել է «մրցակցություն»

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, թե մտադիր Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ ապագա բանակցություններում պարզաբանել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ մրցակցում Է, այլ ոչ թե ցանկանում Է հակամարտություն բորբոքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրա (Սի Ծինպինի) հետ վիրտուալ ձեւաչափով ապագա բանակցությունների վերաբերմամբ, որոնց ստույգ ամսաթիվը դեռ չի որոշվել, ցանկանում եմ, որպեսզի թյուրըմբռնում չլինի, ասել, որ դա մրցակցություն Է, այլ ոչ թե հակամարտություն»,-Բայդենը հայտնել Է մամուլի ասուլիսում:

Նա նշել Է, որ արդեն երկար ժամանակ Է՝ շփում Է Սի Ծինպինի հետ, այդ թվում՝ երբ զբաղեցնում Էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը: Նախագահի խոսքով՝ ինքը Սի Ծինպինին հայտարարել Է Վաշինգտոնի ցանկության մասին, որպեսզի Պեկինը «խաղա ըստ կանոնների»:

Այդ համատեքստում Բայդենը հիշատակել Է գործելակերպի նորմերն օդային եւ ծովային տարածություններում, կիբեռտարածության անվտանգության վրա աշխատելու անհրաժեշտության մասին: Անհրաժեշտ Է, որպեսզի ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն խուսափեն «չկանխամտածված» հակամարտությունից, ամփոփել Է Բայդենը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 12 տոկոսը

 Հայաստանում կորոնավիրուսի դեմ  կատարվել է 817 290 պատվաստում. առաջին դեղաչափը  ստացել է 562 հազարից ավել քաղաքացի , երկրորդ դեղաչափը՝ 254 հազար քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել  է չափահաս բնակչության 28 տոկոսը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 12 տոկոսը:

«Վերջին մեկ ամսում պատվաստման տեմպերի կտրուկ աճ ունենք: Վերջին շաբաթներին մենք օրական ինտենսիվ պատվաստումային ընթացք ունենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի առողջապահական համակարգը պատրաստ է օրական մինչև 30 հազար պատվաստում իրականացնել:

 

panarmenian.net

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

 Նոյեմբերի 2-ին կայացել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի տասնյակից ավելի անդամների հետ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին մշտապես սատարելու, Կոնգրեսում հայանպաստ բանաձևերի ընդունման համար։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերի ընդունման, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտելու և համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։

Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանային ներկայիս անվտանգության հարցերը։ Այդ համատեքստում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:

Դեսպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմին հաջորդած մարտահրավերների ու հումանիտար ճգնաժամի վրա՝ առաջնահերթ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը պատասխանել է կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին:

 

 

panarmenian.net

ՀՀ նախագահը Գլազգոյում զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի հետ

  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) շրջանակում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ինչպես նաև մի շարք այլ երկրների ղեկավարների հետ։

Գագաթնաժողովի շրջանակում նախագահը զրուցել է նաև Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժիպ Միքաթիի, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի, Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Նոյեմբերի 2-ին նախատեսված է նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը:

Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:

Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, շարունակվում են մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթները կլիմայի փոփոխությանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ։