Մամուլի տեսություն 04.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154966-Մամուլի_տեսություն_04.11.2021
Իրանի թերթերն այսօր անդրադարձել են Օմանի ծովում ԱՄՆ-ի ծովուժին Իրանի «ապտակին»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 04, 2021 12:58 Asia/Tehran

Իրանի թերթերն այսօր անդրադարձել են Օմանի ծովում ԱՄՆ-ի ծովուժին Իրանի «ապտակին»:

Քեյհան օարթերթ

ԻՀՊԿ ծովուժն Օմանի ծովում նվաստացուցիչ ապտակ է ահսցրել ԱՄՆ նավատորմին

Օրերս Իրանի հարավային ջրերում ամերիկյան ռազմանավի անօրինական գործողությանն հետո ԻՀՊԿ ծովուժի վճռական արձագանքից հետո,  ամերիկյան նավը  հեռացավ դեպքի վայրից:

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, ժամանակին իրականացված  գործողությյան արդյունքում, կանխել են Օմանի ծովի ջրերում ամերիկյան նավի կողմից իրանական տանկերից նավթի գողությունը։

 

Էբթեքար օրաթերթ

ՀԳՀԾ-ի  փոխարեն, Թեհրանը կենտրոնանում է տարածաշրջանում իր ազդեցության ամրապնդման վրա։ Իրանը և Սաուդյան Արաբիան  լարվածությունը նվազեցնելու ճանապարհին են՝ սառը (և երբեմն թեժ, թեկուզ անուղղակի) հակամարտությունից անցնելով դեպի դեէսկալացիա: Ու թեև այդ ընթացքը նոր է սկսվում, այն վերաբերում է դիվանագիտական ​​ռազմավարությանը, որի վերջնական նպատակը ժամանակ և  առավելություն ստանալն է:

Թեհրանը և Ռիադը կարող են օգուտ քաղել ռազմավարական, դիվանագիտական ​​և տնտեսական շահերից ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման միջոցով, այլ նաև բանակցություններից, որոնց նպատակն է ընդհանուր լեզու գտնել շատ հարցերի շուրջ, ներառյալ Եմենի պատերազմը և Հուսիի ուժերի դերը:

 

Ջավան օրաթերթ

Հերթական ապտակն ԱՄն-ին

ԱՄՆ-ը ձախողվեց Օմանի ծովի ջրերում իրանական նավթի գողության ժամանակ. Երեկ կեսօրին, նոյեմբերի 4-ին Իրանում նշվուղ Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի նախօրեին, տարածվեցին լուրեր, որ ԻՀՊԿ նավատորմն Օմանի ջրերում կանխել է ամերիկյան ուժերի կողմցի իրանական նավթի գողությունը: Այս գործողությամբ, ԻՀՊԿ-ն հերթական անգամ աշխարհին ցույց տվեց ԻԻՀ զինված  ուժերի հեղինակությունը և մյուս կողմից, հերթական ապտակը հասցրեց  անկում ապրող ԱՄՆ-ի դեմքին:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Իրանի նախագահի նախազգուշացումը

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ  կոռուպցիան կանխելու ճանապարհին: Վերջին օրերին 13-րդ կառավարությունում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ազդել են կառավարման սկզբունքի վրա:

Ամեն ինչ սկսվեց Նավթի նախարարությունում Գորգանի պատգամավորի  դստեր աշխատանքի անցնելով և հասավ նույն նախարարության խորհրդականների  գրասենյակի գլխավոր տնօրենի 32 միլիոն թումանի հասնող աշխատավարձի պատմությանը։ Եվ երեկ Էբրահիմ Ռայիսին հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում չունի կարմիր գծեր:

Դա վկայում է այն մասին, որ Ռայիսին դեռևս հավատարիմ է իր նախընտրական կարգախոսներին և գիտի, որ իր կողմնակիցներն ընտրել են իրեն՝ գործադիր իշխանության նոր գլուխ սկելու և կոռուպցիայի կանխարգելման համար: Սա հուսադրող կետ է, որը թույլ է տալսի հուսյ ունենալ, որ 13-րդ կառավարությունը կկարողանա արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ:

 

armenpress.am

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը:

Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիարժեք հրադադար հաստատելու և բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մեկ ամյակը:     

Երկու երկրների ԱԳ ղեկավարները «ճշգրտել են ժամերը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ հարցերի շուրջ:

Սերգեյ Լավրովն ընդգծել է ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների բոլոր հարցերի համալիր կարգավորմանը:

 

 

armenpress.am

Վրաստանի փոստը Դանթեի պատկերով նամականիշ է թողարկել

 Վրաստանի փոստը նամականիշ Է թողարկել իտալացի բանաստեղծ եւ մտածող Դանթե Ալիգիերիի պատկերով. աշխատանքը պատկանում Է վրացի նշանավոր նկարիչ Սերգո Քոբուլաձեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նամականիշը, որը թողարկվել Է մշակույթի հարցերի խորհրդարանական կոմիտեի նախաձեռնությամբ եւ Վրաստանի փոստի աջակցությամբ, վաճառվելու Է ամբողջ երկրում «Վրաստանի փոստի» 81 սպասարկման կենտրոններում:

Այդ իրադարձության մասին Վրաստանում Իտալիայի դեսպանությունը գրել Է Twitter-ի իր Էջում: Նամականիշը թողարկվել Է իտալացի բանաստեղծի ծննդյան 700-ամյակի առթիվ:

Ուշագրավ Է, որ Դանթե Ալիգիերիի դիմանկարը, որն ստեղծել Է Պետական մրցանակի դափնեկիր Սերգո Քոբուլաձեն, 1956 թվականին մեծ հաջողություն Է ունեցել Վենետիկի բիենալեում եւ լավագույններից մեկն Է ճանաչվել:

Վրաստանի փոստը նշում Է, որ նամականիշը կհամարվի վրացի եւ իտալացի ժողովուրդների միջեւ բարեկամության եւս մեկ խորհրդանիշ:

Դանթե Ալիգիերին (1265-1321 թթ.) իտալացի բանաստեղծ Է, մտածող, աստվածաբան, գրական իտալերենի հիմնադիրներից մեկն Է, քաղաքական գործիչ, ինչպես նաեւ «Աստվածային կատակերգության» ստեղծողը, որտեղ արտահայտված Է ուշ միջնադարյան մշակույթի համադրությունը, հաղորդել Է Sputnik-ը:

 

 

armenpress.am

Լագոսում բարձրաբերձ շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36-ի

Նոյեմբերի 1-ին Նիգերիայի խոշորագույն քաղաք Լագոսում կառուցվող 21-հարկանի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 36-ի: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս պահին փլվածքների տակից հանվել Է 36 մարդ՝ 33 տղամարդ եւ երեք կին, կան նաեւ ինը ողջ մնացածներ»,- AFP-ին ասել Է Արտակարգ իրավիճակների պետական գործակալության ներկայացուցիչը:

Ավելի վաղ eNCA հարավաֆրիկյան հեռուստաալիքը հայտնել Է 22 զոհվածների մասին: Նախօրյակին Լագոսի նահանգապետ Բաբաջիդե Սանվո Օլուն հայտարարել Է, որ պաշտոնից հեռացրել Է շինարարության կարգավորման տարածաշրջանային գործակալության ղեկավարին եւ հրաման Է տվել կատարել հետաքննությունն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ՄԻԵԴ-ի՝ Խոջոյանի և Պետրոսյանի գործերով վճիռը. Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2014-ին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները:

Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները, հայտնում է 1lurer.am-ը:

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին յուրաքանչյուր գործով վճարել 40,000-ական եվրո:

77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ի հունվարին, երկու ամիս անց՝ մարտի 4-ին, նա Հայաստան էր վերադարձվել, որոշ ժամանակ անց՝ մահացել: Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Խոջոյանի մահվան պատճառն օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան էր:

Կարեն Պետրոսյանը 2014-ի օգոստոսի 7-ին էր մոլորվել, հատել սահմանը, հայտնվել ադրբեջանական գյուղում: Կարճ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունը նրան ձերբակալել էր, հաջորդ օրը հայտարարել, որ նա մահացել է սրտի կաթվածից:

Բաքուն Կարեն Պետրոսյանի աճյունը հայկական կողմին էր փոխանցել 2014-ի հոկտեմբերին՝ փորձելով թաքցնել բռնության հետքերը:

 

panarmenian.net

$6.75 մլն կուղղվի ՀՀ-ում «կանաչ» նախագծերի և ՄՓՄՁ-ների զարգացմանը

  Ակբա բանկը Սիմբիոտիքս ընկերությունից ներգրավել է $6.75 մլն-ին համարժեք ՀՀ դրամ։ Ներգրավված ֆինանսական միջոցները բանկը կուղղի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ՀՀ դրամով։

Բանկի և Սիմբիոտիքս ընկերության գործակցության արդյունքում ստացված միջոցները կնպաստեն Հայաստանում վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ ծրագրերի և գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաև ընդհանուր տնտեսության կայուն զարգացմանը:

Ակբա բանկը հիմնադրվել է 1996-ին և այժմ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ և մոտ 1500 աշխատակից: Արդեն 25 տարի բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության իրական հատվածն ու նպաստում երկրի զարգացմանը:

 

panarmenian.net

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել

  ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել Բրիս Ռոքֆեյլը, հայտնում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքը:

Մինչ այս նշանակումը Ռոքֆեյլը 2020-ի սեպտեմբերից ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը։ Մինչև այդ նա Ֆրանսիայի դեսպանն էր Պանամայում և գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում։

2000-ականների սկզբին և կեսերին Ռոքֆեյլը Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատների քաղաքական խորհրդականն էր: