Մամուլի տեսություն 04.11.2021
Իրանի թերթերն այսօր անդրադարձել են Օմանի ծովում ԱՄՆ-ի ծովուժին Իրանի «ապտակին»:
Քեյհան օարթերթ
ԻՀՊԿ ծովուժն Օմանի ծովում նվաստացուցիչ ապտակ է ահսցրել ԱՄՆ նավատորմին
Օրերս Իրանի հարավային ջրերում ամերիկյան ռազմանավի անօրինական գործողությանն հետո ԻՀՊԿ ծովուժի վճռական արձագանքից հետո, ամերիկյան նավը հեռացավ դեպքի վայրից:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, ժամանակին իրականացված գործողությյան արդյունքում, կանխել են Օմանի ծովի ջրերում ամերիկյան նավի կողմից իրանական տանկերից նավթի գողությունը։
Էբթեքար օրաթերթ
ՀԳՀԾ-ի փոխարեն, Թեհրանը կենտրոնանում է տարածաշրջանում իր ազդեցության ամրապնդման վրա։ Իրանը և Սաուդյան Արաբիան լարվածությունը նվազեցնելու ճանապարհին են՝ սառը (և երբեմն թեժ, թեկուզ անուղղակի) հակամարտությունից անցնելով դեպի դեէսկալացիա: Ու թեև այդ ընթացքը նոր է սկսվում, այն վերաբերում է դիվանագիտական ռազմավարությանը, որի վերջնական նպատակը ժամանակ և առավելություն ստանալն է:
Թեհրանը և Ռիադը կարող են օգուտ քաղել ռազմավարական, դիվանագիտական և տնտեսական շահերից ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման միջոցով, այլ նաև բանակցություններից, որոնց նպատակն է ընդհանուր լեզու գտնել շատ հարցերի շուրջ, ներառյալ Եմենի պատերազմը և Հուսիի ուժերի դերը:
Ջավան օրաթերթ
Հերթական ապտակն ԱՄն-ին
ԱՄՆ-ը ձախողվեց Օմանի ծովի ջրերում իրանական նավթի գողության ժամանակ. Երեկ կեսօրին, նոյեմբերի 4-ին Իրանում նշվուղ Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի նախօրեին, տարածվեցին լուրեր, որ ԻՀՊԿ նավատորմն Օմանի ջրերում կանխել է ամերիկյան ուժերի կողմցի իրանական նավթի գողությունը: Այս գործողությամբ, ԻՀՊԿ-ն հերթական անգամ աշխարհին ցույց տվեց ԻԻՀ զինված ուժերի հեղինակությունը և մյուս կողմից, հերթական ապտակը հասցրեց անկում ապրող ԱՄՆ-ի դեմքին:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Իրանի նախագահի նախազգուշացումը
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ կոռուպցիան կանխելու ճանապարհին: Վերջին օրերին 13-րդ կառավարությունում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ազդել են կառավարման սկզբունքի վրա:
Ամեն ինչ սկսվեց Նավթի նախարարությունում Գորգանի պատգամավորի դստեր աշխատանքի անցնելով և հասավ նույն նախարարության խորհրդականների գրասենյակի գլխավոր տնօրենի 32 միլիոն թումանի հասնող աշխատավարձի պատմությանը։ Եվ երեկ Էբրահիմ Ռայիսին հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում չունի կարմիր գծեր:
Դա վկայում է այն մասին, որ Ռայիսին դեռևս հավատարիմ է իր նախընտրական կարգախոսներին և գիտի, որ իր կողմնակիցներն ընտրել են իրեն՝ գործադիր իշխանության նոր գլուխ սկելու և կոռուպցիայի կանխարգելման համար: Սա հուսադրող կետ է, որը թույլ է տալսի հուսյ ունենալ, որ 13-րդ կառավարությունը կկարողանա արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ:
armenpress.am
Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը:
Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիարժեք հրադադար հաստատելու և բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մեկ ամյակը:
Երկու երկրների ԱԳ ղեկավարները «ճշգրտել են ժամերը» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ հարցերի շուրջ:
Սերգեյ Լավրովն ընդգծել է ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների բոլոր հարցերի համալիր կարգավորմանը:
armenpress.am
Վրաստանի փոստը Դանթեի պատկերով նամականիշ է թողարկել
Վրաստանի փոստը նամականիշ Է թողարկել իտալացի բանաստեղծ եւ մտածող Դանթե Ալիգիերիի պատկերով. աշխատանքը պատկանում Է վրացի նշանավոր նկարիչ Սերգո Քոբուլաձեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նամականիշը, որը թողարկվել Է մշակույթի հարցերի խորհրդարանական կոմիտեի նախաձեռնությամբ եւ Վրաստանի փոստի աջակցությամբ, վաճառվելու Է ամբողջ երկրում «Վրաստանի փոստի» 81 սպասարկման կենտրոններում:
Այդ իրադարձության մասին Վրաստանում Իտալիայի դեսպանությունը գրել Է Twitter-ի իր Էջում: Նամականիշը թողարկվել Է իտալացի բանաստեղծի ծննդյան 700-ամյակի առթիվ:
Ուշագրավ Է, որ Դանթե Ալիգիերիի դիմանկարը, որն ստեղծել Է Պետական մրցանակի դափնեկիր Սերգո Քոբուլաձեն, 1956 թվականին մեծ հաջողություն Է ունեցել Վենետիկի բիենալեում եւ լավագույններից մեկն Է ճանաչվել:
Վրաստանի փոստը նշում Է, որ նամականիշը կհամարվի վրացի եւ իտալացի ժողովուրդների միջեւ բարեկամության եւս մեկ խորհրդանիշ:
Դանթե Ալիգիերին (1265-1321 թթ.) իտալացի բանաստեղծ Է, մտածող, աստվածաբան, գրական իտալերենի հիմնադիրներից մեկն Է, քաղաքական գործիչ, ինչպես նաեւ «Աստվածային կատակերգության» ստեղծողը, որտեղ արտահայտված Է ուշ միջնադարյան մշակույթի համադրությունը, հաղորդել Է Sputnik-ը:
armenpress.am
Լագոսում բարձրաբերձ շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36-ի
Նոյեմբերի 1-ին Նիգերիայի խոշորագույն քաղաք Լագոսում կառուցվող 21-հարկանի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 36-ի: Նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս պահին փլվածքների տակից հանվել Է 36 մարդ՝ 33 տղամարդ եւ երեք կին, կան նաեւ ինը ողջ մնացածներ»,- AFP-ին ասել Է Արտակարգ իրավիճակների պետական գործակալության ներկայացուցիչը:
Ավելի վաղ eNCA հարավաֆրիկյան հեռուստաալիքը հայտնել Է 22 զոհվածների մասին: Նախօրյակին Լագոսի նահանգապետ Բաբաջիդե Սանվո Օլուն հայտարարել Է, որ պաշտոնից հեռացրել Է շինարարության կարգավորման տարածաշրջանային գործակալության ղեկավարին եւ հրաման Է տվել կատարել հետաքննությունն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
ՄԻԵԴ-ի՝ Խոջոյանի և Պետրոսյանի գործերով վճիռը. Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2014-ին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները:
Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները, հայտնում է 1lurer.am-ը:
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին յուրաքանչյուր գործով վճարել 40,000-ական եվրո:
77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ի հունվարին, երկու ամիս անց՝ մարտի 4-ին, նա Հայաստան էր վերադարձվել, որոշ ժամանակ անց՝ մահացել: Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Խոջոյանի մահվան պատճառն օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան էր:
Կարեն Պետրոսյանը 2014-ի օգոստոսի 7-ին էր մոլորվել, հատել սահմանը, հայտնվել ադրբեջանական գյուղում: Կարճ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունը նրան ձերբակալել էր, հաջորդ օրը հայտարարել, որ նա մահացել է սրտի կաթվածից:
Բաքուն Կարեն Պետրոսյանի աճյունը հայկական կողմին էր փոխանցել 2014-ի հոկտեմբերին՝ փորձելով թաքցնել բռնության հետքերը:
panarmenian.net
$6.75 մլն կուղղվի ՀՀ-ում «կանաչ» նախագծերի և ՄՓՄՁ-ների զարգացմանը
Ակբա բանկը Սիմբիոտիքս ընկերությունից ներգրավել է $6.75 մլն-ին համարժեք ՀՀ դրամ։ Ներգրավված ֆինանսական միջոցները բանկը կուղղի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ՀՀ դրամով։
Բանկի և Սիմբիոտիքս ընկերության գործակցության արդյունքում ստացված միջոցները կնպաստեն Հայաստանում վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ ծրագրերի և գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաև ընդհանուր տնտեսության կայուն զարգացմանը:
Ակբա բանկը հիմնադրվել է 1996-ին և այժմ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ և մոտ 1500 աշխատակից: Արդեն 25 տարի բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության իրական հատվածն ու նպաստում երկրի զարգացմանը:
panarmenian.net
ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել Բրիս Ռոքֆեյլը, հայտնում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքը:
Մինչ այս նշանակումը Ռոքֆեյլը 2020-ի սեպտեմբերից ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը։ Մինչև այդ նա Ֆրանսիայի դեսպանն էր Պանամայում և գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում։
2000-ականների սկզբին և կեսերին Ռոքֆեյլը Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատների քաղաքական խորհրդականն էր: