Մամուլի տեսություն 06.11.2021
Օմանի ծովում ամերիկյան ծովահենության դեմ ԻՀՊԿ-ի հերոսների սխրագործությանը ուրախություն պատճառեց իրանցիներին, սակայն այն գրաքննության ենթարկվեց և խեղաթյուրվեց արևմտյան լրատվամիջոցների կողմից:
Քեյհան օրաթերթ
ԻՀՊԿ-ի կողմից ԱՄՆ-ին հասցված ապտակի արձագանքները. ժողովրդի ուրախությունից մինչև արևմուտքի գրաքննությունը
Երեք օր առաջ կեսօրին: ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատական ալիքը հայտնեց ամերիկացի ծովահեններին դիմակայելու հարցում ԻՀՊԿ-ի հերոսների կերտած սխրանքի մասին: Դեպքը պատահել էր 10 օր առաջ, երբ ԻՀՊԿ-ի ծովուժի նվիրյալ երիտասարդները վեց ժամ տևած թեժ մարտից հետո ոչ միայն կանխարգել էին Իրանի նավաթատարի առևանգումը, այլ նաև բռնագրավել օրինախախտ լցանավը և անհաջողության մատնել ԱՄՆ-ի մեծ ու թանկարժեք նավատորմին, որը փորձում էր օգնել ծովահեններին: Այստեղ կարևոր է նշել, որ ԱՄՆ-ի նավատորմը շուրջ 6 ժամ մարտի է բռնվել ԻՀՊԿ-ի ծովուժի հետ և իվերջո նվաստացած վիճակում ստիպված է եղել նավթատարը թողնել Իրանին ու նահանջել՝ առանց նույնիսկ դրա մասին հայտարարելու: Մթության մեջ ճողոպրելև դեպքի մասին լռել: ԻՀՊԿ-ի նկատմամբ ամերիկյան նավի պարտության մասին լուրերի տարածման առաջին իսկ ժամերին ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը շփոթմունքով և լռությամբ արձագանքեց լուրերին: Սակայն այն բանից հետո, երբ պատահածը լուսանկարների հրապարակմամբ լուսաբանվեց ու անհրերքելի դարձավ, ամերկացիներն ու ԱՄՆ-ից կախված միջազգային ԶԼՄ-ները փոխեցին իրենց դիրքորոշումը և սկսեցին խեղաթյուրված պատմություններ ներկայացնել դեեպքի մասին:
Ջավան օրաթերթ
Իրանի 60 տոկոս հարստացված ուրանի պաշարներն անցել են 25 կգ-ի սահմանը
Իրանի 60 տոկոսով հարստացված ուրանի պաշարները անցել է 25 կգ.-ի սահմանները: Վիեննայի բանակցություններին մնացել է 23 օր և Իրանը պայմանավորվել է արևմտյան կողմից, ՌԴ-ի ու Չինաստանի հետ: Բանակցություններ, որոնք Իրանի միջուկային հզորությունների ավելացումը ավելի բարձր դիրքում են դնում, քան բանակցությունների մեկնարկը: Մի կողմից ԱՄՆ կառավարությունն ատամները սրել է Վիեննայում միջուկային բանակցություններից կամուրջ կառուցել այլ հարցերի շուրջ բանակցություններ վարելու համար, իսկ մյուս կողմից՝ Կոնգրեսի հանրապետականներն ասում են, որ եթե նույնիսկ համաձայնություն ձեռք բերվի, երաշխիք չկա, որ դա երկար կտևի: Այսինքն՝ Վիեննայում ձեռք բերված ցանկացած համաձայնություն մեռած համաձայնություն է: Չորեքշաբթի երեկոյան ԵՄ-ը հայտարարություն է տարածել, որ Համատեղ հանձնաժողովի նիստը կվերսկսվի Վիեննայում, և մասնակիցները կշարունակեն խորհրդակցությունները համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացման շուրջ:
Միջուկային բանակցությունների նոր փուլը վերսկսվում է այն դեպքում, երբ Իրանը բարձրացնում է ուրանի հարստացման մակարդակը և լի ձեռքով է նստում բանակցությունների սեղանի շուրջ։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին հինգշաբթի օրը հայտարարեց, որ երկրում 20 տոկոսով հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 210 կիլոգրամը, իսկ մինչ այժմ արտադրվել է 25 կգ 60 տոկոսանոց ուրան։
Էբթեքար օրաթերթ
Արդյո՞ք միջուկային բանակցային գործընթացն ավելի է բարդացել. դեմոկրատների պարտությունը և ՀԳՀԾ-ի վերականգնմանն ուղղված ջանքերը
Արտաքին քաղաքականության բարձրաստիճան վերլուծաբաններից մեկի կարծիքով.«Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների միջանկյալ ընտրություններն ահազանգ էին դեմոկրատների և Բայդենի համար, քանի որ ԱՄՆ-ում ՀԳՀԾ-ի վերադարձի հարցն առաջ տանելու համար քաղաքական կապիտալի սպառումը բարդացել է»:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Աֆղան աղջիկների կորած երազանքները
Թալիբները կառավարության տապալումից և Իսլամական էմիրության ստեղծումից հետո մանկահասակ աղջիկներին և տղաներին թույլ են տվել դպրոց գնալ, սակայն ավագ դպրոցի աղջիկներին և ուսանողուհիներին արգելել են։ Աֆղան ուսանողուհի Եվան նստում է իր տան պատուհանի մոտ և գիրք է կարդում՝ ժամանակն անցկացնելու ու միտքն զբաղեցնելու համար: Օգոստոսի կեսերին թալիբների իշխանության գալուց հետո, ինչպես հարյուր հազարավոր երիտասարդ աֆղանցի աղջիկներին ու կանանց, ռուս գրականության 20-ամյա ուսանողուհուն թույլ չեն տվել վերադառնալ համալսարանի լսարաններ: Ինչպես իր հասակակիցներից շատերը Եվայի մոտ հիասթափության և զայրույթի խառնուրդից ստեղծված մի զգացողություն ոչնչացնում է սովորելու և աշխատելու նրա ցանկությունը:
aravot.am
«Լաչինը սակարկելի լինել չի կարող». Սոսի Թաթիկյան
«Հանրային համերաշխությունը խիստ անհրաժեշտ է, երբ քաղաքական պայքարի նպատակով ներքաղաքական պայքարի շրջանակներում իշխանություններին ուղղված որոշակի ոչ կոռեկտ արտահայտությունները խանգարում են մեր արտաքին քաղաքական օրակարգին»,-«Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոն»-ի նորաստեղծ թինք-թենք վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի ՀՀ-ի դիրքորոշումը. 3+3 vs 3+2 vs 5+3» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման եւ անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը: Նա նշեց, որ փորձում են խորհրդատվություն տրամադրել իշխանություններին՝ լինելով պետականամետ և դա դիտելով պետական շահի տեսանկյունից. «Մենք իշխանություն չենք, քաղաքացիական հասարակություն ենք, մենք ավելի քիչ կաշկանդումներ ունենք և կարող ենք ավելի բաց խոսել որոշ հարցերի մասին, որը կարող է իշխանության կողմից հաշվի առնվել ոչ միայն ներքին քաղաքական օրակարգի համար, այլև ցույց տալու արտաքին ուժերին, որ ունենք այսպիսի ձայն»: Սոսի Թաթիկյանն անկեղծորեն նշեց՝ զգում են իշխանության հետ ավելի սերտ խորհրդակցության կարիք: Ըստ նրա՝ Քովիդ-19-ից և պատերազմից հետո այդ կապը բավականին խարխլվել է. փորձագետների և քաղհասարակության համար այդքան հեշտ չէ իշխանություններին առաջարկել իրենց խորհրդատվությունը: Խոսելով Լաչինի և Բերձորի ու Մեղրիի միջև զուգահեռների մասին՝ նա ասաց. «Լաչինի հետ կապված անգամ չեմ ուզում շրջանառության մեջ այդ զուգահեռը մտնի, որ մեր որոշ փորձագետներ սկսեցին քննարկել: Դա այնքան անընդունելի ու ոչ սակարկելի է: Զուգահեռ ընդհանրապես չի կարող լինել: Լաչինն անկլավ է, Նախիջևանն էկսկլավ: Նախիջևանն ունի առևտրային հարաբերություններ ոչ միայն Ադրբեջանի, Թուրքիայի, այլև Իրանի հետ: Կա միջազգային օդանավակայան, այն միանշանակ շրջափակված չէ: Իսկ Լաչինը սակարկելի լինել չի կարող, քանի որ դա միջազգային հանրության առաջ պարզ կդարձնի Ադրբեջանի մտայնությունը, որ պարզապես ուզում է շրջափակման ենթարկել արցախահայությանը և ճանապարհներ բացել հնարավոր էթնիկ բնաջնջման համար: Եթե նման բան թույլատրվի, դրա պատասխանը կկրի ամբողջ միջազգային հանրությունը»:
Սոսի Թաթիկյանն առաջարկեց նոյեմբերի և հունվարի փաստաթղթերի դեպքում խուսափել պայմանագիր ու համաձայնագիր բառերն օգտագործելուց ու պարզաբանեց. «Դրանք չեն վավերացվել խորհրդարանի կողմից, և մեր Սահմանադրության ու օրենսդրության համաձայն՝ դրանք միջազգային պայմանագրեր կամ համաձայնագրեր չեն: Դրանք Վիեննայի կոնվենցիայի համաձայն չեն համապատասխանում միջազգային պայմանագրի կամ համաձայնագրի չափանիշներին, հետևաբար դա «վերդիկտ» չի կարող լինել: Եվ հունվարի հայտարարությունում նոյեմբերի հայտարարության որոշ մասեր ենթարկվեցին ուղղման: Մենք պիտի դրանից օգտվենք»: Խոսելով երկաթգծի և այսպես կոչված ճանապարհների ապաշրջափակման մասին՝ Սոսի Թաթիկյանն ասաց. «Ես ինքս երկու ամիս առաջ տեսա այդ երկաթգիծը: Ցավալի է, որ այդ երկաթգիծն ավերվել է: Միջազգային հանրությունը պիտի օգնի Հայաստանին երկաթգծի վերականգնման հարցում: Պիտի այդ խնդրանքը ներկայացնենք: Եթե նրանք խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա երկաթգիծ պիտի կառուցվի, և դրանից պիտի օգտվի ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը, Իրանը: Ապաշրջափակում պիտի լինի ոչ միայն Ադրբեջանից դեպի Նախիջևան, այլև մեր ճանապարհը նույն Նախիջևանի վրայով՝ Կարսի ճանապարհը: Պիտի սկսենք աստիճանաբար այդ հարցերը բարձրացնել»: Ըստ Սոսի Թաթիկյանի՝ մենք ունենք ռազմավարություն մշակելու կարիք: Ըստ նրա՝ պատերազմում մեր պարտության պատճառներից մեկն այն է, որ մենք որոշակիորեն ունենք ռազմավարական ծրագրավորման և ունակությունների հսկայական պակաս: Եվ մենք պիտի կարողանանք վերջապես ազգային անվտանգության և այլ իրատեսական ռազմավարություն մշակել ու կարողանանք այն իրագործել:
panarmenian.net
Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ՀՀ նախագահի և վարչապետի դեմ հայցից․ Գործը կարճվել է
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հայցադիմումից, որով Խաչատրյանը պահանջել էր ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:
Ըստ datalex դատական-տեղեկատվական համակարգի, հոկտեմբերի 29-ին կայացած նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել, որով հայցվորը հրաժարվել էր հայցից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կողմից ՆՀ-185-Է հրամանագրով Արշակ Կարապետյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։
Արդյունքում՝ դատարանը որոշում է կայացրել՝ գործի վարույթը կարճելու մասին։
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան մինչև օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։
ՀՀ նախագահի 2021-ի փետրվարի 24-ի հրամանագրով Տիրան Խաչատրյանը ազատվել էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով կասեցվել էին ՀՀ նախագահի նշյալ հրամանագրի կատարումը, և մինչ վարչական դատարանում վիճարկվում էր ազատման իրավաչափությունը, նույն պաշտոնին կատարվել էր նշանակում։
panarmenian.net
ԱԳՆ․ Ուժի կիրառումը չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, ասել է, որ ուժի կիրառումը չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից, տեղեկացնում է NEWS.am-ը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը նոյեմբերի 5-ին Ադրբեջանի «ԱԴԱ» համալսարանում ունեցած ելույթում նշել էր, թե «ղարաբաղյան հակամարտությունն այլևս ավարտված է և մնացել է անցյալում, և որ Ադրբեջանի համար Ղարաբաղը արդեն ոչ թե արտաքին քաղաքականության, այլ ներքին օրակարգի թեմա է»։
«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Ուժի կիրառումը ոչ միայն չի կարող լուծել, այլև չի կարող ղարաբաղյան հակամարտությունը հանել միջազգային օրակարգից։
Հայաստանը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան խնդրի հանդեպ սկզբունքային դիրքորոշման մասին, որը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ. միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատով, խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել ղարաբաղյան հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորման՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա»,- ընդգծել է Վահան Հունանյանը։
news.am
Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների եւ Հարավային Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ, հայտնում է «Sputnik Ադրբեջանը»՝ հղում անելով հանրապետության ԱԳՆ-ին։
Բայրամովը նշել է, որ «տարածաշրջանային շրջագայության շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի այցը Ադրբեջան կարեւոր է ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների քննարկման, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին ծանոթանալու տեսանկյունից»:
Կողմերը մտքեր են փոխանակել հետհակամարտային փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
«Բայրամովը Օլսոնին տեղեկացրել է եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Էրիկա Օլսոնն Ադրբեջան այցից առաջ եղել է Հայաստանում եւ Վրաստանում։