Մամուլի տեսություն 07-11-2021
Ադրբեջանի Հանրապետությունը ջանքեր է գործադրել Իրանի հետ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։
Քեյհան օրաթերթ
Foreign Affairs. Իրանի նախագահ Ռայիսին դիմադրողական տնտեսություն է որդեգրել ԱՄՆ-ի նկատմամբ
Ամերիկյան մի թերթմ, անդրադառնալով Իրանում նոր կառավարության աշխատանքին, գրել է. «Իրանի նախագահ Ռայիսին դիմադրողական տնտեսության քաղաքականությունն է որդեգրել ԱՄՆ-ի պատժամիջոցների նկատմամբ»։
Foreign Affairs-ը գրել է. «Մինչ ԱՄՆ-ը և Իրանը պատրաստվում են վերսկսել ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները, Թեհրանը հող է նախապատրաստում ագրեսիվ արտաքին քաղաքականության նոր փուլի համար»։ Իրանը կարծում է, որ Վաշինգտոնը խաբեությամբ և անհարգալից է վերաբերվել Իսլամական Հանրապետության հետ, հետևաբար, Իրանի կառավարությունը կենտրոնացել է իր վաղեմի թշնամու դեմ տնտեսական և ռազմական լծակների վրա : Ռայիսին, հնարավոր է, պատրաստ է մասնակցել բանակցություններին, սակայն ՀԳՀԾ վերականգնմանը սակայն կառավարության արտաքին քաղաքականության հիմնական հենասյունը չէ։
Իրանի նոր կառավարության նոր դիրքորոշումը ներառում է երկու սկզբունք՝ Վաշինգտոնի կողմից պայմանավորվածությունները խախտելու դեպքում ԱՄՆ-ին արագ դիմակայելու կարողության ընդլայնում և Իրանի տնտեսական կապերի խզում ինքնապահովման համակարգի ստեղծման Ասիայի կողմնորոշված միջոցով Ասիայի շուրջ։
Ջավան օրաթերթ
Դիմադրության զայրույթը՝ բանտարկյալների խոշտանգումների և պաղեստինցի երեխաների նահատակության կապակցությամբ
Իսրայելի բանտերում պաղեստինցի բանտարկյալների խոշտանգումների պատկերների հրապարակումը վկայում է, որ սիոնիստները չեն կարող նախկինի պես գաղտնի հանցագործություններ կատարել։ Այս բանտարկյալների վիճակի մասին բացահայտումները կատարվել են «Al-Jazera» ցանցով հեռարձակվող հաղորդման ժամանակ։ Հաղորդում, որում cwucad8vel en Ջալբուի բանտի որոշ բանտարկյալների ձայնագրությունները՝ բոլոր տեսակի խոշտանգումների մասին։ Հաղորդվում է, որ անհայտ խումբը առևանգել է երկու իսրայելցի զինվորի: Թել Ավիվը մինչ այժմ ոչինչ չի ասել այս մասին, գուցե այն պատճառով, որ այս լուրերի հրապարակումը շատ թանկ է նստում Թել Ավիվի վրա։
Իրան օրաթերթ
Բաղդադում կրակոցներ են հնչել ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարների ուղղությամբ
Բաղդադում ուրբաթ օրը արյունալի բախումներ են տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարների ու իրավապահների միջև: Իրաքի վարչապետի հրամանով ստեղծված հանձնաժողովը և մի շարք քաղաքական ու կրոնական պաշտոնյաներ մայրաքաղաքում հանդարտության կոչ են արել: Ցուցարարները, ովքեր պահանջում են վերանայել ընտրությունների արդյունքները, հրաժարվել են դադարեցնել ցույցը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ ուրբաթ օրը Բաղդադում տեղի ունեցած ցույցերի զոհերի թիվը հասնում է հինգի, իսկ վիրավորների թիվը՝ մոտ 200-ի:
Էթեմադ օրաթերթ
Բաքուն փորձում է թուլացնել Թեհրանի հետ լարվածությունը
Ադրբեջանի ջանքեր է գործադրում Իրանի հետ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Լարվածություն, որ առաջացել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հակաիրանական և վիճահարույց հայտարարություններոից հետո։ Իրանի դիվանագիտական մոտեցումն ու ճգնաժամը կառավարելու ջանքերը ադրբեջանական պաշտոնյաներին հասկացրել են, թե որոնք են լինելու Իրանի հետ լարվածության շարունակման հետևանքները։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի ռադիոհեռուստատեսության տված հարցազրույցում խոսել է Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու Բաքվի շահագրգռվածության մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նաև հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
armenpress.am
Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումը, թե ԼՂ խնդիր գոյություն չունի, կապ չունի իրականության հետ. քաղաքագետ
Վերջին շրջանում ընթացող մի շարք զարգացումները տանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերակենդանացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ամենայն հավանականությամբ այն իր աշխատանքները կվերականգնի, դա երևում է բազմաթիվ ցուցիչներով: Երեք համանախագահ երկրներին և Հայաստանին դա պետք է, կտրուկ դեմ արտահայտվողը միայն Ադրբեջանն է: Այս պարագայում անհրաժեշտ է առանձնացնել Ադրբեջանի հռետորաբանությունը ռեալ քաղաքականությունից: Ադրբեջանի այն հրապարակային դիրքորոշումը, թե ղարաբաղյան խնդիր գոյություն չունի, այնքան էլ կապ չունի իրականության հետ, այն ավելի շուտ ուղղված է ներքին քաղաքականությանը: Ալիևն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված է, այն այլևս գոյություն չունի, գալիս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ասվում է, թե նրանց այցը հետաքրքիր չէ, բայց լրագրողներին դուրս են հրավիրում, դռները փակվում են, ու բանակցությունները տևում են ժամեր: Կրկնում եմ, բազմաթիվ ցուցիչներ վկայում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնվելու են»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերականգնումը կհանգեցնի իրավիճակի փոփոխության, կսկսվեն որոշ քննարկումներ և գործընթացում ներգրավված կլինեն ոչ միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, այլև Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:
lragir.am
Ռուսաստանում գրանցվել է համավարակի ընթացքում նոր դեպքերի առավելագույն ցուցանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 41 հազար 335-ով, ինչը համավարակի սկսվելուց ի վեր նոր առավելագույն ցուցանիշ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վարակվածների թիվը հասել է 8 մլն 755 հազար 930-ի: Մեկ օրում մահացել է 1188 մարդ, մահերի ընդհանուր թիվը կազմում է 245 հազար 635:
armenpress.am
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցում քննարկել են Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները, անդրադարձ կատարել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին։ ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ իրանական կողմի նախաձեռնությամբ։
Բացի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցից, ըստ ԱԳՆ-ի, նախարարներն անդրադարձել են նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի առաջիկա այցին Թեհրան, ինչպես նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Աֆղանստանում և շրջակայքում, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում:
yerevanlur.am
Վրաստանի արդարադատության նախարարությունը խորհուրդ է տվել Սահակաշվիլու գործով դատական նիստն անցկացնել բանտում
Վրաստանի արդարադատության նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ անվտանգության նկատառումներից ելնելով ձերբակալված նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու գործով դատական նիստն անցկացնել բանտում և նրան չտեղափոխել դատարան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ելնելով նրա անվտանգության շահերից՝ մենք պետք է ապահովեն նրա պաշտպանությունը, ինչպես նաև պահպանենք կարգուկանոնը»,- ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
Դատական նիստը նշանակված է նոյեմբերի 10-ին: Քննվելու են 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը բիրտ ուժով ցրելու, ինչպես նաև Imedi ընկերությունը սեփականաշնորհելու հարցերը:
Սահակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա բանտարկված է Ռուսթավի քաղաքի բանտում, որտեղ հացադուլ է հայտարարել և իրան քաղբանտարկյալ անվանել: