Մամուլի տեսություն 08-11-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155310-Մամուլի_տեսություն_08_11_2021
Իրանում մեկնարկել է բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունը՝ բանակի հետևակային, զրահատեխնիկական և մեքենայացված ստորաբաժանումների, հակաօդային պաշտպանության համակարգերի, ռազմածովային ուժերի նավերի և սուզանավերի, օդուժի կործանիչների ու ԱԹՍ-ների մասնակցությամբ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 08, 2021 08:23 Asia/Tehran

Իրանում մեկնարկել է բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունը՝ բանակի հետևակային, զրահատեխնիկական և մեքենայացված ստորաբաժանումների, հակաօդային պաշտպանության համակարգերի, ռազմածովային ուժերի նավերի և սուզանավերի, օդուժի կործանիչների ու ԱԹՍ-ների մասնակցությամբ:

Քեյհան օրաթերթ

 Իրանի հետ միջուկային բանակցությունների արդյունքների պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն

National Interest-ի վերլուծաբանը,  վերահաստատելով, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուսր գալու ցհետո  Իրանը մեկ տարի շարունակ  լիարժեք իրագործել է համաձայնությունը,  հավելել է. «Իրանցիները որոշել են այլ կերպ վարվել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով, այլ ոչ թե փոխել խաղը»:

Փոլ Պիլարի  գռչին պատկանող վերլուծությունում ամերիկյան հրատարակություն ներկայացրել է Իրանի վրա հարձակման վերաբերյալ ԱՄՆ-ի և սիոնիստ պաշտոնյաների հռետորաբանության ավելացման պատճառները: Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով՝ միջուկային բանակցությունների վերսկսման հավանականության աճին զուգահեռ, ավելացել են  ԱՄՆ-ում ռազմատենչ ու ՀԳՀԾ-ին հակառակ թևի  անհիմն պնդումները։

 

Ջավան օրաթերթ

ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել Իրաքի վարչապետի դեմ

 Բաղդադի Կանաչ գոտում ԱԹՍ-ով հարձակում էիրականացվել վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի նստավայրի  դեմ: Հարձակումը տեղի է ունեցել Իրաքի նախընտրական հանրահավաքների հետ կապված կասկածելի միջադեպերի ֆոնին :Իրաքի վարչապետը չի տուժել անօդաչու թռչող սարքի հարձակումից, ինչը տարբեր ենթադրությունների առիթ է տվել:  Իրաքի բոլոր խմբավորումները, հարևան երկրներն, Իրանը և Միացյալ Նահանգները դատապարտել են այս հարձակումը:

 

Քեյհան օրաթերթ

Իսրայելը կործանման եզրին է, սա զայրացած կանխատեսում չէ, սա մաքուր ճշմարտություն է

Սիոնիստ և նույնիսկ արևմտյան պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են Իսրայելի կործանման և անկման մասին: Այս առնչությամբ Իսրայելի բանակի պահեստային ուժերի ավագ հրամանատար Իսհակ Բրիկը տարբեր առիթներով ավելի շատ է անդրադարձել  այս խնդրին։ Իր վերջին հայտարարության մեջ Իսահակ Բրիկը նշել է, որ իսրայելական բանակը պատրաստ չէ պատերազմի մի քանի ճակատով, և հնարավոր պատերազմը Սիոնիստական ​​ռեժիմին կտանի միք անի տասնամյակ հետ։ Նշելով, որ Իսրայելի ռեժիմը ոչնչացման եզրին է, նա հայտարարել է, որ դա զայրացած կանխատեսում չէ, այլ անհերքելի փաստ։ 

 

Իրան օրաթերթ

 Մակրանի ափերին մեկնարկել է  «Զոլֆաղար14007 ԻԻՀ բանակի համատեղ զորավարժությունը

 Գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունների շրջանակում  բանակի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանի բանակը և զինված ուժերը միշտ պատրաստ են ռազմավարական, օպերատիվ և մարտավարական գործողություններով. պահպանելով անվտանգությունը, Իրանի գոյությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տարածաշրջանային դիրքն ու հզորությունը, և թշնամիները պետք է ձեռնպահ մնան բանակի և Իրանի հեղափոխության պահապանների կամքն ու ուժը փորձարկելուց»:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Էրդողանի կուսակցությունը դեռ կողմնակիցներ ունի 

Այն օրը, երբ նա պատահաբար կանխեց Թուրքիայի քաղաքացու  ինքնասպանությունը կամ  գնդակը գցեց բասկետբոլի օղակը: ԷՐդողանն այլևս չունի նախկին հեղինակությունը, որպես հպարտ առաջնորդ, ով մեծ երազանքներ ուներ: Նրան մտահոգում է իշխանության կորուստը:  Շատերը կարծում են, որ 2015-ի հեղաշրջումը շարունակում է խանգարել Էրդողանին: մեկ այլ խումբ համոզված է, որ 2015-ի հեղաշրջումը հաշվարկված դավադրություն էր՝ Էրդողանի հակառակորդներին և մրցակիցներին հեռացնելու համար, բայց երկու խմբերն էլ կարծում են, որ Էրդողանը, ուզած թե չուզած, մոտենում է իր իշխանության ավարտին:

 

armenpress.am

Վարչապետը պարզաբանել է՝ ինչու է ձգձգվում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ձգձգվում Ազգային ժողովում Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները քննող հանձնաժողովի ստեղծման գործընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Փաշինյանն անդրադարձել է  հարցին՝ ե՞րբ կստեղծվի Ազգային ժողովի հանձնաժողով, որը կքննի պատերազմի պատճառները և արդյունքները, ինչպես նաև ընդդիմության հայտարարությանը, թե կբոյկետեն հանձնաժողովի աշխատանքը, եթե այնտեղ ուժերի համամասնությունը խախտվի:

 

yerevanlur.am

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել  է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ մահափորձը։ Դատապարտող հայտարարությունը ԱԳՆ-ն տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ։

Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանը միտված ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Անցած գիշեր Բաղդադում մահափորձ է կատարվել կառավարության ղեկավարի դեմ՝ ականակիր անօդաչուների օգնությամբ: Ալ  Քազիմին չի տուժել, հարձակման հետեւանքով վիրավորվել են վարչապետի անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ: Նստավայրին նյութական լուրջ վնաս է հասցվել. շենքում կոտրվել են պատուհանները, դուրս են եկել դռները, վնասվել են կառուցատարրերը: Դրանից հետո «կանաչ գոտի» բոլոր մուտքերին զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

lragir.am

Փաշինյանը Էրդողանի հայտարարության մասին

Ադրբեջանի հետ ուղիղ շփումների մասին հանրությունը տեղյակ է, մնացածը ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում տարբեր խողովակներով։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե Էրդողանը հայտարարել է, որ իր և Ալիևի միջև քննարկում է տեղի ունեցել։

«Ոչ, իհարկե, չի եղել։ Ինչի մասին կարող է լինել խոսքը։ Այս ընթացքում, գիտեք, որ դիվանագիտական առաքելություններ ենք ընդունում, նաև տեղի են ունեցել հայտնի շփումներ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների միջև, մասնավորապես, Նյու Յորքում  ԱԳ նախարարները հանդիպեցին, եռակողմ աշխատանքային խումբ կա, որը պարբերաբար հանդիպումների մեջ է։ Դրանից բացի, դիվանագիտական օտարերկրյա առաքելություններ են ժամանում Երևան, Բաքու, ուղերձներ են բերում, ուղերձներ են տանում, և խոսակցություն, որպես այդպիսին, միջնորդավորված միշտ էլ տեղի է ունեցել, միշտ էլ տեղի է ունենում։ Այստեղ որևէ անակնկալներ չկան։ Ուղիղ շփումներ, որոնք տեղի են ունեցել, հանրությունը գիտի, մնացածը ուղերձների փոխանակման շփումներ են, որոնք տեղի են ունենում տարբեր խողովակներով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

 

news.am

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը

Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգման հարցը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը կդիտարկվի խորհրդարանի պլենար նիստի ժամանակ:

«Անցած տարի Ադրբեջանի հարցող օրինագիծը խորհրդարանում աջակցություն է ստացել բոլոր կուսակցությունների կողմից, բացի Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից: Հուսով եմ, որ այս տարի փաստաթուղթը կսատարեն բոլոր կուսակցությունները, եւ մենք կկարողանանք ընդգծել, որ Թուրքիան, նրա բանակը, անվտանգության ուժերն ու պետությունը ադրբեջանցի եղբայրների կողմին են»,-ասել է Արդարություն եւ զարգացում իշխող կուսակցության փոխնախագահը:

 

panorama.am

Ադրբեջանի ԱԳՆ. Պետք է վերջ տալ Հայաստանում ռևանշիզմին ուղղակի կամ անուղղակիորեն աջակցելու և զինելու փորձերին

Ադրբեջանն անհրաժեշտ է համարում Արցախի վերաբերյալ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կետերի կատարումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, գրում է Interfax.az-ը։

«Տևական խաղաղության, զարգացման և առաջընթացի ապահովումը Ադրբեջանի ապագա տեսլականի ռազմավարության հիմքն է: Վերացնելով իր տարածքների օկուպացիայի գործոնը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների խստիվ պահպանման հիման վրա, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: Այս փուլում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապագայի համար կարևոր է եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացումը, և Ադրբեջանը Հայաստանից փոխադարձություն է ակնկալում իր քայլերի համար՝ ձեռնարկված այս ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 

Ադրբեջանի ԱԳՆ նշում է, թե հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտության ավարտով ի հայտ են եկել նոր իրողություններ, «որոնք բոլորը պետք է ընդունեն»։

«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևաններին անօրինական ու չարդարացված տարածքային հավակնությունների միջև։ Այս տեսանկյունից միջազգային հանրությունը պետք է դրական դեր խաղա և կոչ անի Հայաստանին գիտակցելու, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պետք է վերջ տալ Հայաստանում ռևանշիզմին ուղղակի կամ անուղղակիորեն աջակցելու և նրան զինելու փորձերին»,- ասվում է հայտարարության մեջ։