Մամուլի տեսություն 09.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155382-Մամուլի_տեսություն_09.11.2021
Իրանն իր աշխարհաքաղաքական դիրքի և տարանցիկ ուղիների շնորհիվ, կարող է ունենալ 2 միլիարդ դոլարի եկամուտ։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 05:27 Asia/Tehran
  • Մամուլի  տեսություն 09.11.2021

Իրանն իր աշխարհաքաղաքական դիրքի և տարանցիկ ուղիների շնորհիվ, կարող է ունենալ 2 միլիարդ դոլարի եկամուտ։

Քեյհան օրաթերթ

«Երուսաղեմ Փոթ». Սիոնիստական ռեժիմը մտահոգված է Եմենում Սաուդյան Արաբիայի պարտությամբ

Եմենի անօդաչու թռչող սարքերը կարող են հասնել Իսրայել: Եբրայալեզու լրատվական աղբյուրները նշել են, որ Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների կողմից  Մարիբ նահանգի ազատագրումը վկայում է Սաուդյան Արաբիայի պարտության մասին և սպառնալիք է համարվում Սիոնիստական ​​ռեժիմի համար:

Եմենի «Անսար ալ Իսլամը» վերջին քայլերն է ձեռնարկում Մարիբն  ազատագրելու նպատակով, ինչը սարսափի է մատնել սաուդյան կոալիցիայի կողմնակիցներին։ Մարիբի ազատագրումը վերջին հարվածը կլինի սաուդյան կոալիցիային։ Այդ պատճառով, ամեն անգամ, երբ «Անսարալլահը» հաջողության է հասնում Մարիբում, Արևմուտքը փորձումէ  ճնշում գործադրելով, դադարեցնել խմբավորման գործողությունները:

 

Խորասան օրաթերթ

Այս օրերին տարածաշրջանի և Իրանի բոլոր լրատվամիջոցների հայացքներն ուղղված են  Իրաքում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և այս երկրի վարչապետի դեմ անհաջող մահափորձին:

Անկասկած դա շատ կարևոր է: Սակայն ԶԼՄ-ների ուշադրությունը վրիպել է մեկ այլ «սպանությունի» ՝ «Տիգրիսի սպանությունը Թուրքիայում Իլիսու ամբարտակի պաշտոնական բացմամբ», որը կազդի ոչ միայն Իրաքի, այլև Սիրիայի բնապահպանական անվտանգության վրա։ 

Տիգրիսի ջրային ռեսուրսները 56 տոկոսով կրճատող Իլիսուն 1200 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրական հզորությամբ հսկայական նախագիծ է Թուրքիայի հարավ-արևելքում։

Ամբարտակի շինարարությունը սկսվել է 2006 թվականին: Այն պաշտոնապես բացվել է երկու օր առաջ: Ամբարտակը,  փորձագետների կարծիքով, կկանխի Տիգրիսի ջրային ռեսուրսների 56 տոկոսի մուտքը Իրաքի տարածք:

 

Ջավան օրաթերթ

Իրան-Չինաստան զորավարժություններ ավիակիրների վրա հարձակման համար

Միացյալ Նահանգները ամենամեծ ռազմական սպառնալիքն է համաշխարհային հասարակության համար և  կործանարար էությունն այլ տերություններին ստիպում է կիրառել ԱՄՆ-ին դիմակայելու և հաղթելու ուղիներ: Այն օրերին, երբ իրանական զինվորականները Մակրանի ափերի մոտ պայքարում էին ենթադրյալ թշնամու դեմ (աշխարհի բոլոր ազատ ազգերի թշնամուն), հաղորդումներ տարածվեցին, որ Չինաստանն իր ափերի մոտ պատրաստել է ամերիկյան ավիակրի իրական չափի կրկնօրինակը, որը հնարավոր է ոչնչացնել ազմական մանևրի ժամանակ:

 

Արման Մելլի օրաթերթ

Ինչպես ապահովել 2 միլիարդ դոլարի եկամուտ

Չնայած Իրանն ունի աշխարհաքաղաքական լավ դիրք ունի և տարանցիկ տարբեր երթուղիներ, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ միջանցքը, Չինաստան-Կենտրոնական Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքը, ԷԿՕ անդամ երկրների միջև սահմանված տրանսպորտային միջանցքները, այդ թվում՝ Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ միջանցքը  և Իրան-Իրաք-Սիրիա միջանցքը, սակայն, ցավոք, մինչ այժմ, «պատժամիջոցների պայմանների» և բյուջետային առաջնահերթությունների պատճառով,   չի կարողացել առավելագույնս օգտագործել  այս հնարավորությունները՝ եկամուտ ստանալու նպատակով: Ուստի մտահոգություն կա,   որ չի նախատեսվում օգտվել այդ առավելություններից՝ ստեղծելով տարանցիկ ուղիներ, որոնք զուգահեռ ձևավորվում են տարածաշրջանի երկրներում:

Թուրքմենստանի Թուրքմենբաշի նավահանգիստը  Կասպից ծովով  Բաքվի նավահանգստին մաիցնող ծրագիրը,  Լազուրի համաձայնագիրը՝ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև կապի ստեղծելու նպատակով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ուղին, Չինաստանի հսկայածավալ ներդրումները Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, և Թուրքիայի՝ տարանցիկ հանգույց դառնալու ծրագրերը աստիճանաբար նվազեցրել են  Իրանի մասնաբաժինը, նրան փոխարինելով այլ երկրներով:

 

armenpress.am

Բելառուսում հայտնել են լեհական կողմից սահմանին կրակոցների մասին

 Բելառուսի պետական սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հայտնել է, որ Բելառուսի և Լեհաստանի սահմանային տարածքում կրակոցներ են լսվում լեհական կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բիչկովսկին այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Կրակոցները լսվում են լեհական կողմից»,- ասել է Բիչկովսկին՝ մեկնաբանելով բելառուսա-լեհական սահմանին կրակոցների մասին մամուլի տեղեկությունները։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքից մի քանի հազար միգրանտներ փորձել են հատել բելառուսա-լեհական սահմանը։ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լեհաստանի հետ սահմանին փախստականների հետ կապված իրավիճակը ծայրահեղ լարված է։ Փախստականները գտնվում են լեհական պատնեշների առջև, նրանք բազմիցս փորձել են լեհական կողմին հայտնել, որ լքել են իրենց երկրները, քանի որ իրենց կյանքին վտանգ է սպառնում: Ըստ սահմանային կոմիտեի՝ արցունքաբեր գազ է կիրառվել այդ մարդկանց ուղղությամբ, և ի պատասխան դրա՝ փախստականներից ոմանք ավելի վճռական գործողությունների են դիմել և սկսել են քանդել լեհական պատնեշները։

 

 

armenpress.am

Ռուսաստանի եւ Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցիչները քննարկել են երկրների միջեւ հարաբերությունները

  Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարարության ղեկավար Ֆուադ Հուսեյնի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել Է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազըմի դեմ կատարված մահափորձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

«Զրույցի ընթացքում Ֆուադ Հուսեյնը խոսել Է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազըմի դեմ կատարված մահափորձի մասին, որն իրականացվել Է անօդաչու թռչող սարքից նրա նստավայրի ուղղությամբ կատարված հարվածների միջոցով, որը գտնվում Է Բաղդադի «կանաչ գոտում»,-ասվում Է ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված մեկնաբանության մեջ:

Նշվում Է, որ ռուսաստանյան կողմի հետ խոսակցության ընթացքում հաստատվել Է Իրաքի ղեկավարության եւ ժողովրդի հետ համերաշխությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, նշվել Է Իրաքի հասարակության համախմբման կարեւորությունը երկրում իրադրության ապակայունացման ցանկացած փորձին դիմակայելու գործում:

«Նաեւ արծարծվել են մի շարք հրատապ հարցեր, որոնք դրված են առեւտրի, տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերի ռուս-իրաքյան հանձնաժողովի օրակարգում, որի իրաքյան մասը գլխավորում Է Ֆ.Հուսեյնը»,-հավելել են ՌԴ ԱԳ նախարարությունում: ԶԼՄ-ները լույս նոյեմբերի 7-ի գիշերը հաղորդել են, որ Բաղդադում Իրանի վարչապետ Մուստաֆա ալ Քազըմը գնդակոծության Է ենթարկվել անօդաչուից:

INA տեղական գործակալությունը, վկայակոչելով Իրաքի անվտանգության մարմիններին, ավելի ուշ հայտարարել Է, որ վարչապետը չի տուժել մահափորձ կատարելիս: Մուստաֆա ալ Քազըմն ինքը Twitter-ում հաստատել Է, որ իր հետ ամեն բան կարգին Է: Դրա հետ մեկտեղ, Shafaq գործակալության տվյալներով, տուժել են վարչապետի երեք թիկնապահները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Լիտվան միգրանտների հոսքի պատճառով զորքեր է ուղարկել Լեհաստանի եւ Բելառուսի հետ սահման

 Լիտվան միգրանտների հոսքի պատճառով զորքեր Է ուղարկել Լեհաստանի եւ Բելառուսի հետ սահման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՆԳ նախարարությանը:

Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեում հաղորդել են, որ մեծ թվով փախստականներ շարժվում են դեպի Լեհաստանի հետ Բելառուսի սահման:

«Լիտվայի ՆԳ նախարար Ագնե Բիլոտայտեն հայտարարել Է, որ Լիտվան զորքեր Է ուղարկում Լեհաստանի եւ Բելառուսի հետ սահման»,-ասվում Է Reuters գործակալության հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով՝ Բիլոտայտեն նաեւ հայտնել Է, որ կառավարությունը նոյեմբերի 8-ին կքննարկի Բելառուսի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմի հաստատումը: Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հակաճգնաժամային շտաբ են հրավիրել փախստականների հետ կապված իրադրության պատճառով:

Վարշավայում Մինսկին մեղադրել են սահմանով միգրանտների տեղափոխությունը նախապատրաստելու մեջ: Երկրի իշխանությունները պնդում են, որ այդ գործողությունը կդառնա «ամենազանգվածային ուժային թափանցումը Լեհաստանի տարածք»:

Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին եւ Մինսկին մեղադրում են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:

Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են սահմանակից տարածք: Ստեղծված իրադրության կապակցությամբ Լեհաստանի նախագահն արտակարգ դրության ռեժիմ Է մտցրել սահմանին, դրա պահպանման համար ներգրավել են բանակին եւ ոստիկանությանը:

Վերջին տվյալների համաձայն, ընթացիկ տարվա սկզբից անօրինական կերպով Բելառուսից Լեհաստան են փորձել թափանցել ավելի քան 30 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Կոստա Ռիկան աշխարհում առաջինը պարտադիր է դարձրել Covid-19 -ի դեմ պատվաստումը երեխաների համար

 Կոստա Ռիկան աշխարհում առաջինը պարտադիր է դարձրել Covid-19 դեմ պատվաստումը 5-11 տարեկան երեխաների համար։ Այդպիսի որոշում է կայացրել Պատվաստումների և համաճարակաբանության ազգային հանձնաժողովը։

Մեծահասակների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումն այդ երկրում պարտադիր էր ճանաչվել դեռևս 2021-ի մարտին, գրում է BBC-ն։

Ըստ պլանի, երեխաների պատվաստումը կմեկնարկի 2022-ի մարտին։ Կոստա Ռիկան պայմանագիր է կնքել ամերիկյան Pfizer ընկերության հետ, որը 3․5 մլն դեղաչափ պատվաստանյութ կառաքի, որից 1․5 մլն դեղաչափը նախատեսված կլինի հատուկ երեխաների համար։ Մյուս 2 միլիոնով երրորդ պատվաստումը կարվի մեծահասակներին։

5 մլն բնակչություն ունեցող Կոստա Ռիկայում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված է բնակչության 55%-ը, իսկ գոնե մեկ պատվաստում ստացել է 12-ից բարձր տարիքի բնակչության 70%-ը։

 

panarmenian.net

Ադրբեջանում զորավարժության ժամանակ զինծառայող է մահացել բեկորային վիրավորումից

 Ադրբեջանում զորավարժության ժամանակ պետական սահմանապահ ծառայության զինծառայող է մահացել բեկորային վիրավորումից։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ, գրում է Turan.az-ը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին սահմանապահ զորքերի «Ղազախ» առանձին սահմանային դիվիզիայի ծառայողական տարածքում դաշտային զորավարժությունների ժամանակ։

Ենթասպա Թուրալ Ահմեդովը վիրավորում է ստացել ՀԱՆ -17 հաստոցային ավտոմատ նռնականետից կրակոցների հետևանքով։

2018-ից Ադրբեջանի որոշ շրջաններում, այդ թվում ՀՀ-ին սահմանակից Ղազախի շրջանում, ՀՀ հետ սահմանը հանձնվել է սահմանապահների վերահսկողությանը։

 

panarmenian.net

Պեսկով․ Bayraktar-ների մատակարարումն Ուկրաինային կարող է բացասական հետևանքներ ունենալ

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից Bayraktar տիպի ԱԹՍ-ների մատակարարումն Ուկրաինային, հայտարարել է, որ մտավախությունները հաստատվում են և առաքումները կարող են բացասական հետևանքների և ապակայունացման հանգեցնել։

Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը ցուցադրել է թուրքական Bayraktar-ի առաջին մարտական կիրառումը Դոնբասում։ Նշվում է, որ Bayraktar-ը կառավարվող ռումբի միջոցով հրետանային միավոր է ոչնչացրել։ Տեսանյութը հրապարակվել է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ ֆեյսբուքյան էջում։

«Մենք իրոք առանձնահատուկ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, սակայն, տվյալ դեպքում, ցավոք, մեր այն մտավախությունները, որ նման առաքումներն ուկրաինական զինուժին կարող են հանգեցնել ապակայունացման շփման գծում, հաստատվում են »,-ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ դա չի նպաստում «այդ ներուկրաինական խնդրի լուծմանը»։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ թուրքական արտադրության ԱԹՍ-ները գնվել են Ռուսաստանին «զսպելու» և սեփական տարածքը պաշտպանելու համար։

Ուկրաինայի ՊՆ-ն և Թուրքիայի Bayraktar ընկերությունը ԱԹՍ-ների սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին հուշագիր են ստորագրել։ Կենտրոնը նախատեսվում է կառուցել Կիևի մերձակայքում։