Մամուլի տեսություն 10.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155508-Մամուլի_տեսություն_10.11.2021
Հաղորդումները վկայում են, որ չնայած պատժամիջոցներին, Իրանում բնական գազի արդյունահանումը քառապատկվել է:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 09:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.11.2021

Հաղորդումները վկայում են, որ չնայած պատժամիջոցներին, Իրանում բնական գազի արդյունահանումը քառապատկվել է:

Քեյհան օրաթերթ

Չնայած պատժամիջոցներին, Իրանում բնական գազի արդյունահանումը քառապատկվել է

ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության վարչությունը հայտարարել է, որ չնայած լայնածավալ պատժամիջոցներին, Իրանը վերջին երկու տասնամյակի ընթացքում ավելի քան քառապատկել է բնական գազի իր արդյունահանումը:

Վարճության զեկույցում ասվում է. «1999-ից 2019 թվականներին Իրանը բնական գազի տարեկան արդյունահանումն ավելացրել է 2-ից մինչև ավելի քան 4,8 տրիլիոն խորանարդ ֆուտ, ինչը վկայում է քառապատիկ աճի մասին»:

Ըստ այս զեկույցի, չնայած պատժամիջոցներին, Իրանի բնական գազի արդյունահանումը վերջին 20 տարիների ընթացքում կայուն աճ է գրանցել:

 

Իրան օրաթերթ

Քերմանշահը՝ սննդի ոլորտում աշխարհի  ստեղծարար քաղաք

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը երկուշաբթի օրը  աշխարհի 49 քաղաքներ ընտրել է որպես ստեղծագործ սննդի քաղաքներ, որոնց թվումէ նաև Իրանի Քերմանշահ քաղաքը:

2003 թվականից սկսած,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն  ամեն տարի ընտրում է ձեռագործության, երաժշտության, սննդի և այլ ոլորտների ստեղծարար քաղաքներն:

Նախկինում 28 երկրներից 36 քաղաքներ ընտրվել են որպես ստեղծագործ սննդի քաղաքներ:  Իրանի Սպահան և Բանդար Աբաս քաղաքներն ընտրվել են որպես ձեռարվեստի ստեղծարար քաղաքներ, Ռաշտը՝ սննդի ստեղծարար քաղաք, իսկ Սանանդաջը՝  երաժշտության ստեղծագործ քաղաք։

 

Ջավան օրաթերթ

Իրանի որոշիչ պայմանները՝ Վիեննայի բանակցություններից առաջ

Վիեննայումդ եռևս չմեկնարկած բանակցությունները որոշիչ դեր ունեն: Ամերիկացիները բազմիցս  հայտարարել են, որ ցանկանում են Վիեննայի բանակցությունները կապե Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականության շուրջ բանակցությունների հետ՝ չցանկանալով երաշխավորել պատժամիջոցների արդյունավետ չեղարկումը: Իսկ եվրոպացիները դարձել են այս ուղերձների միջնորդը:

Բանակցությունների մեկնարկից երեք շաբաթ առաջ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր եվրոպացի գործընկերներին հիշեցրել է Իրանի պայմանները բանակցությունների առաջընթացի համար: Երկուշաբթի օրը,  Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը  ընդգծել է, որ բանակցությունները պետք է լինեն արդյունավետ և Թեհրանն անտեսելով ամերիկյան պատժամիջոցներն ընդլայնելու է իր պաշտպանական կարողությունը, որպեսզի Եվրոպան հասկանա, որ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններն Իրանի մհրթիռային ծրագրի հետ կապելն անընդունելի է:

 

Քեյհան օրաթերթ

Իրանի բանակի գլխավոր հրամանատար. Սպառնալիքին պատասխանը չի սահմանափակվելու երկրի սահմաններով.

Իրանի բանակի «Զոլֆաղար 1400 » համատեղ զորավարժություններն ավարտվեցին ՌԾՈՒ նավերի շքերթով, որոնց ամսնակցում էր նաև  «Դեենա» նավը:

Արարողության ժամանակ,  բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունների արդիականացումը վտանգավո՞ր է հարևանների համար,ա սել է.. «Դա ամենևին էլ այդպես չէ և մեր պատմությունը ցույց է տվել, որ մենք ագրեսոր չենք։ Մեր ջանքերն ու զորավարժություններն ուղղված են  մեր իդեալների և մեր երկրի պաշտպանությանը: Բայց չսխալվեք: Մեր թշնամիները պետք է իմանան, որ եթե սպառնան մեր շահերին, մեր պատասխանն Իրանի սահմաններով չի սահմանափակվի. Եթե ​​նրանք սպառնան մեր շահերին, մենք կսպառնանք նրանց շահերին, որտեղ կարիք լինի: Մենք անվտանգություն ենք բերում տարածաշրջանի երկրներին և մեր եղբայրներին, և միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք պաշտպանել մեզ և մեր ազգին»։

 

armenpress.am

Ավելի քան 140 աֆղանցի օդաչուներ ԱՄՆ-ի օգնությամբ լքել են Տաջիկստանը

 Լույս նոյեմբերի 10-ի գիշերը 143 աֆղանցի օդաչուներ ԱՄՆ-ի օգնությամբ լքել են Տաջիկստանը, որտեղ նրանք թաքնվում Էին Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդում են տաջիկական ԶԼՄ-ները:

Աֆղանցի օդաչուների հետ միասին Տաջիկստանից հեռացել են մի քանի ընտանիքներ Աֆղանստանից, այդ թվում՝ լրագրողներ: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, նախօրյակին Դուշանբեում ԱՄՆ-ի դեսպանությունում հաստատել են Տաջիկստանից երրորդ երկիր 191 աֆղանցիների, այդ թվում՝ օդաչուներին, դուրս տանելու մտադրությունը, իսկ այնտեղից ԱՄՆ: Հաղորդվել Է, որ օդաչուների մեջ եղել Է երկու հղի կին, որոնք գտնվում Էին տաջիկ բժիշկների հսկողության ներքո: Աֆղանցի օդաչուները հայրենիքից հեռացել են օգոստոսի 15-ին այն բանից հետո, երբ թալիբները նվաճել են երկրի մայրաքաղաքը՝ Քաբուլը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

armenpress.am

Գերմանիայում հակառեկորդ Է սահմանվել  կորոնավիրուսով վարակման օրական նոր դեպքերի թվով

 Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 39 676-ով, ինչը դարձել Է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ընթաքում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ-ի) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 10-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ հակառեկորդն արձանագրվել Էր նոյեմբերի 5-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել Էր վարակման 37 120 դեպք: Համաճարակի սկզբից վարակ Է հայտնաբերվել ԳԴՀ-ի 4 844 054 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում մեկ օրում մահացել Է 236 հիվանդ: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում մահացու վախճանների ընդհանուր թիվը Գերմանիայում հասել Է 96 963-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը ներկայումս կազմում Է 232,1:

Նոյեմբերի 9-ին այն հասել Էր 213,7 մեծության, նոյեմբերի 8-ին՝ 201,1-ի, նոյեմբերի 7-ին՝ 191,5-ի: Վարակի տարածման յոթնօրյա ցուցանիշը մինչեւ հիմա եղել Է հիմնական չափանիշը Գերմաիայում սահմանափակիչ միջոցներ ընտրելիս: Այժմ ուշադրությամբ հաշվի են առնվում նաեւ այլ գործոններ, այդ թվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների զբղավածությունը եւ պատվաստված քաղաքացիների տոկոսը: Անցյալ շաբաթ ԳԴՀ-ի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ենս Շպանը հայտարարել Է, որ Գերանիայում համավարակի չորրորդ ալիքն Է, որը, նրա խոսքով՝ ամենից առաջ, «չպատվաստվածների համավարակ» Է: Շպանը գանգատվել Է բուստերային պատվաստման անբավարար տեմպերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Էրդողանն ու Ալիևը փորձում են այլ նշանակություն տալ եռակողմ համաձայնագրի կետերին. «National Interest»-ի անդրադարձը

Արցախում 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված եռակողմ համաձայնագրի երկու դրույթը վերջին ամիսներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել են սահմանել այլ կերպ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «National Interest»-ի իր հոդվածում նշել է վերլուծաբան Մայքլ Ռուբինը: Հոդվածում նախ անդրադարձ է կատարվում ճանապարհների ապաշրջափակման մասին դրույթին: Ըստ այդ կետի՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերը պետք է ապաշրջափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը:

«Նախ նրանք դա մեկնաբանում են որպես իրենց միջանցքի տրամադրում, որը կհատի Հայաստանի ինքնիշխան տարածքը: Երկրորդ՝ նրանք անտեսում են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու մասին կետը: Բայդենի վարչակազմը պետք է հստակ հասկացնի, որ նման վերաիմաստավորումն անհիմն է և անօրինական»,-ասված է հոդվածում։

Ընդգծելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ հոդվածագիրը ներկայացրել է Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, Հայաստանի ապաշրջափակման մասին հարցի քննարկումը Հայաստանի առաջնորդի հետ պահանջում է նախ Ադրբեջանի պահանջների կատարում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքի բացմամբ»,- հոդվածում մեջբերվել է Էրդողանի հայտարարությունը:

«Ե՛վ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և՛ պետքարտուղար  Բլինքենը բազմիցս հայտարարել են, որ «դիվանագիտությունը վերադարձել է», բայց երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, այն չկա։ Եթե Վաշինգտոնի նպատակն էր թուլացնել ՀՀ-ի կապերը ՌԴ-ի և Իրանի հետ, ապա լավագույն միջոցը կլիներ ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ Հայաստանի կրկնակի շրջափակումը վերացնելու և ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից ու Իրանից նվազեցնելու համար», - նշվել  է հոդվածում՝ ավելացնելով, որ ինչպես Թուրքիան հույս ունի, որ իր բեռնատարները Հայաստանի տարածքով կանցնեն, այնպես էլ Հայաստանը պետք է կարողանա իր բեռնատարների շարժն ապահովել Թուրքիայով:

 

panarmenian.net

Moderna-ի ավելի քան 60,000 դեղաչափ է հասել ՀՀ

 Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակում Սլովակիայից Հայաստանին նվիրաբերված ամերիկյան Moderna ընկերության 60,700 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Օդանավակայանում ներկա են եղել Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ովքեր հանձնել են նվիրատվությունը առողջապահության նախարարությանը:

Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Հայաստանում կիրառվող «Սպայկվաքս» պատվաստանյութը նախատեսված է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

 

panarmenian.net

ԱՆ․ Covid-19-ի դեմ պատվաստումներն անպտղության չեն տանում

 Մի շարք հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Covid-19-ի դեմ պատվաստումները չունեն ապացուցված բացասական որևէ ազդեցություն սեռական և վերարտադրողական առողջության վրա, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ ԱՆ-ի՝ պատվաստված անձանց տվյալների ուսումնասիրությունները փաստում են, որ արձանագրված բոլոր հետպատվաստումային կողմնակի դրսևորումներն առնչություն չեն ունեցել էրեկտիլ կամ սեռական այլ ֆունկցիոնալ խանգարումների հետ։ Չկա որևէ ապացույց այն մասին, որ պատվաստումներն առաջացնում են անպտղություն տղամարդկանց կամ կանանց շրջանում, վնասում են ընկերքը կամ բերում վիժման:

«Միևնույն ժամանակ կան նախնական տվյալներ, ըստ որոնց, Covid-19 հիվանդությունը մի քանի մեխանիզմներով կարող է խաթարել սեռական օրգանների աշխատանքը։ Նշանակալի քանակությամբ հետազոտություններ արձանագրել են, որ Covid-19-ը կարող է բացասական ազդեցություն ունենալ սերմնահեղուկի վրա, նվազեցնել սեռական ցանկությունը և հանգեցնել էրեկցիայի խանգարման:

Այսպիսով, ըստ առկա տվյալների` Covid-19-ի դեմ պատվաստանյութերն ապահով են և որևէ կերպ չեն ներգործում կանանց կամ տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա: Մինչդեռ կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ունենալ երկարաժամկետ բացասական հետևանքներ տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա»,-ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ տվյալները վերցված են միջազգային բարձր վարկանիշ ունեցող Nature ամսագրում հոկտեմբեր ամսին տպագրված «SARS CoV-2-ի, Կովիդ-19-ի և դրա դեմ պատվաստանյութերի ազդեցությունը տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա. ի՞նչ իրավիճակում ենք հիմա» (Effects of SARS CoV-2, COVID-19, and its vaccines on male sexual health and reproduction: where do we stand?) ամփոփիչ հոդվածից, որն ի մի է բերել ավելի քան 60 հետազոտությունների արդյունքներ: