Մամուլի տեսություն 12.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155670-Մամուլի_տեսություն_12.11.2021
Աշխարհում 360 միլիոն մարդ կախվածություն ունի Facebook-ից և չի պատկերացնում կյանքն առանց դրա:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 12, 2021 09:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.11.2021

Աշխարհում 360 միլիոն մարդ կախվածություն ունի Facebook-ից և չի պատկերացնում կյանքն առանց դրա:

Իրան օրաթերթ

Բլինկեն. Եթե Թայվանի վրա հարձակում իրականացվի,  Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կձեռնարկեն համապատասխան գործողություններ

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «կգործեն», եթե Չինաստանը փորձի ուժ կիրառել Թայվանում ներկա իրավիճակը փոխելու համար։

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այդ հայտարարությունն արել է ի պատասխան  New York Times-ի կազմակերպած հանդիպման ժամանակ հնչեցված այն հարցին, որ եթե Չիանստանը հարձակում իրականացնի Թայվանի դեմ, ԱՄՆ-ն որևէ քայլ կձեռնարկի՞  կղզին պաշտպանելու համար:

Կրկնելով ԱՄՆ-ի մշտական հայտարարությունները, Բլինքենն ասել; լ է, որ Վաշինգտոնի դերն   կղզու  պաշտպանվելու միջոցներն ապահովելն է և դա թույլատրված է երկրի օրենսդրությամբ:

 

Համշահրի օրաթերթ

Իսրայելի անվտանգության ոլորտի խոշոր  բացը

Իսրայելական կազմակերպությունների վրա բազմաթիվ հաքերային հարձակումներից հետո լրատվական աղբյուրները հայտնել են, որ ռեժիմի բանակը սխալմամբհրապարակել է իր հարյուրավոր ռազմավարական բազաների և օբյեկտների աշխարհագրական դիրքը:

Intel Sky թվիթերյան էջը հայտնել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը սխալմամբ հրապարակել է իր կարևոր ռազմական և անվտանգության բազաների աշխարհագրական դիրքը։

Ըստ այս հաղորդման, միջադեպը տեղի է ունեցել կորոնավիրուսի փորձարկման կենտրոնների ցուցակը հրապարակելու ժամանակ։

Intel Sky-ը հավելել է, որ այս տեղեկատվությունը   տարածվել է 2021 թվականի մայիսին և կարճ ժամանակ անց ջնջվել է։

 

Էթեմադ օրաթերթ

Աշխարհում   360 միլիոն մարդ ունի  ֆեյսբուքյան կախվածություն

Աշխարհում 360 միլիոն մարդ  կախվածություն ունի Facebook-ից և չի պատկերացնում կյանքն առանց դրա:

Սոցիալական ցանցի կողմիցի անցկացված  հարցման արդյունքների համաձայն՝ այս հարթակի յուրաքանչյուր ութ օգտատերերից մեկն ունի ուժեղ կախվածություն, ինչն ազդում է նրանց սոցիալական հարաբերությունների, աշխատանքի և քնի վրա:

 Ինչպես նշում է Daily Mail-ը, Facebook-ը որոշ  առաջարկներ է արել օգտատերերի կախվածությունը նվազեցնելու համար, սակայն այդ առաջարկներից ոչ մեկն իրականություն չի դարձել, և դրանից հետո աշխատանքային խումբն ամբողջությամբ լուծարվել է 2019թ.

 

Ջամե Ջամ օրաթերթ

Աշխարհի արդյունաբերական զարգացած երկրներում կյանքի տեւողությունը նվազել է

Համաշխարհային հանրության առողջության վրա կորոնավիրուսի թողած ազդեցության վերաբերյալ զեկույցի համաձայն, արդյունաբերական զարգացած երկրների չորս հինգերորդում հիվանդությունը նվազեցրել է կյանքի տևողությունը:

 

 

armenpress.am

 

Միգրանտների խումբը Բելառուսից ճեղքել-անցել Է Լեհաստան

 Միգրանտների խումբը Բելառուսից «Բրուզգի» անցակետով ճեղքել-անցել Է Լեհաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sputnik Բելառուսը: «Փախստականները վնասել են փշալարերով արգելափակոցը <…>, Լեհաստանի ոստիկանությունն ամեն բան տեսագրել Է»,- ասվում Է գործակալության Telegram-ալիքում:

Նշվում Է, որ «միգրանտները, լքելով Բելառուսի տարածքը, շարժվում են Լեհաստանի պաշտպանիչ արգելափակոցի երկայնքով»: Կադրերում պատկերված խումբը բաղկացած Է մի քանի տասնյակ մարդուց: Դեռ ամռանը Լեհաստանի եւ մերձբալթյան երկրների հետ Բելառուսի սահմաններին ավելացել Է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից անօրինական միգրանտների հոսքը, որոնք փորձում են անցնել Արեւմտյան Եվրոպա:

Իրադրությունը սրվել Է նոյեմբերի 8-ին, երբ արգելափակիչ փշալարերի մոտ հավաքվել Էին շուրջ 2 հազար փախստականներ: Լեհ ուժայինները կանխել են ճեղքել-անցելու մի քանի փորձ, այդ թվում՝ արտասվաբեր գազի կիրառմամբ. անօրինական միգրանտները տարերային ճամբար են խփել: Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը դնում են Բելառուսի վրա: Մինսկում ժխտում են բոլոր մեղադրանքները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկան «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:

 

armenpress.am

Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանը հասել Է հազար խորանարդ մետի դիմաց գրեթե 950 դոլարի

 Նոյեմբերի 12-ին Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանն ավելացել Է ավելի քան 5 տոկոսով, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 943 դոլար:

Այս պահին գնի աճը դանդաղել Է մինչեւ հազար խորանարդ մետրի միաց շուրջ 930 դոլար: Գների աճի պատճառ կարող Էր դառնալ Նորվեգիայից Եվրոպա գազի մատակարարման նոմինացիաների նվազումը: Վերջին երկու օրում դրանք նվազել են ավելի քան 15 տոկոսով՝ օրական 335,9 միլիոն խորանարդ մետրից մինչեւ 285, 1 միլիոն խորանարդ մետր, հետեւում Է Gassco ծառայության տվյալներից: Բացի դրանից, նախօրյակին երեկոյան «Գազպրոմը» լրացուցիչ կարողություններ չի ամրագրել նոյեմբերի 12-ին Ուկրաինայի եւ Լեհաստանի տարածքով բնական գազի տարանցման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Կամչատկայում Կարիմի հրաբուխն ավելի քան 5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

 Կամչատկայում Կարիմի հրաբուխը նոյեմբերի 12-ին մոխրասյուն Է արտանետել: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի հեռավորարեւելյան բաժանմունքի հրաբխային ժայթքումների հակազդման Կամչատկայի խումբը (KVERT), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մոխրաշլեյֆը տարածվել Է հրաբխից դեպի հյուսիս-արեւելք 56 կիլոմետր հեռավորության վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ KVERT-ը սահմանել Է ավիացիայի համար վտանգավորության առավել վտանգավոր գունային կոդը՝ նարնջագույնը: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունում «Ինտերֆաքս»-ին հաղորդել են, որ մոխրաշլեյֆի տարածման ճանապարհին բնակավայրեր չկան:

«Բնակելի շրջաններում մոխաթափեր չեն գրանցվել»,-ասել են ԱԻՆ-ում: Սա մոխրի արտանետման արդեն երրորդ դեպքն Է շաբաթվա ընթացքում: Նախորդները գրանցվել են նոյեմբերի 9-ին եւ 10-ին: Կարիմի (1536 մետր բարձրությամբ) հրաբուխն ամենաակտիվներից մեկն Է Կամչատկայում, որը գտնվում Է երկրամասի Ելիզովի շրջանում՝ Պետրոպավլովսկի Կամչատկայից 125 կիլոմետր դեպի հյուսիս:

 

panarmenian.net

Նազելի Բաղդասարյան․ Շիրակից 62 գերեվարվածից 33-ը դեռ գերության մեջ է

 Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ մարզից 62 գերեվարվածից 33-ը դեռ մնում է գերության մեջ։ Նա նշել է, որ հայրենադարձվել է 29 հոգի։

Նա հավելել է, որ վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվ է ընթանում, սակայն այդ հարցում ցանկացած աղմուկ և հայտարարություն վնասում է գործընթացին, հայտնում է Aysor.am-ը։

«Իմ աշխատանքային առաջին օրը հանդիպել եմ գերեվարվածների հարազատների հետ։ Այսօր էլ խնդիրներ կային, որոնք կապված են գերեվարվածների, անհետ կորածների ֆինանսական աջակցության հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ վարչապետի աշխատակազմի հետ արագ կապ են հաստատել և այդ գումարների հարցը լուծվել է։

 

panarmenian.net

Նազելի Բաղդասարյան․ Շիրակից 62 գերեվարվածից 33-ը դեռ գերության մեջ է

Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ մարզից 62 գերեվարվածից 33-ը դեռ մնում է գերության մեջ։ Նա նշել է, որ հայրենադարձվել է 29 հոգի։

Նա հավելել է, որ վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվ է ընթանում, սակայն այդ հարցում ցանկացած աղմուկ և հայտարարություն վնասում է գործընթացին, հայտնում է Aysor.am-ը։

«Իմ աշխատանքային առաջին օրը հանդիպել եմ գերեվարվածների հարազատների հետ։ Այսօր էլ խնդիրներ կային, որոնք կապված են գերեվարվածների, անհետ կորածների ֆինանսական աջակցության հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ վարչապետի աշխատակազմի հետ արագ կապ են հաստատել և այդ գումարների հարցը լուծվել է։