Մամուլի տեսություն 13.11.2021
Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի անցկացման նախօրեին, քաղաքական հարցերով ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկային կետը ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների չեղարկվելն է:
Քեյհան օրաթերթ
Իրաքի վարչապետի սպանության համար օգտագործված ԱԹՍ-ները ֆրանսական արտադրության էին և ԱՄՆ-ի ավիաբազայից էին օդ բարձրացել
Իրաքի վարչապետի սպանության համար ձախողված փորձից հետո իրաքյան հեռուստաալիքներից մեկը հայտարարել է.«Այս հարձակման համար օգտագործված ԱԹՍ-ները ֆրանսական արտադրության էին և ԱՄՆ-ի ավիաբազայից էին օդ բարձրացել»:
Իրաքում խորհրդարանական ընտրություններից հետո մարդիկ դուրս էին եկել փողոց՝ բողոքելու ընտրությունների արդյունքների դեմ։ Անվտանգության ուժերը ճնշում էին ցուցարարներին, իսկ դիմադրության խմբերը ակտիվ էին երկու ճակատով: Մեկը, համոզված, որ անտեսվել է իր ընտրելու իրավունքը, դուրս էր եկել այն պահանջելու համար, իսկ մյուսը՝ բողոքելու անվտանգության ուժերի կողմից ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնության դեմ: Հանկարծ ինչ-որ բան շեղել է բոլորի մտքերը այս կարևոր իրադարձություններից. «Իրաքի վարչապետի անօդաչու թռչող սարքով անհաջող սպանությունը». որպեսզի այդ մնացած բոլոր հարցերը մի կողմ դրվեն։ Բանը հասավ նրան, որ ոմանք գրեցին, թե հնարավոր է, որ սպանությունը շոու էր:
Շահրվանդ օրաթերթ
ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկումը բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկային կետն է
Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի կայացման նախօրեին, Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալը հայտարարել է.«Անօրինական պատժամիջոցների վերացումը Վիեննայի բանակցությունների հաջորդ փուլի մեկնարկային կետն է»:
Ի պատասխան այն հարցին, որ արևմտյան երկրները ցանկանում են բանակցությունները վերսկսել այն կետից, որի վրա կանգնել են բանակցությունների վեցերորդ փուլի ավարտին, Ալի Բաղերի Քանին նշել է.«Կարծում եմ՝ հարցը պարզ է. Հարցի հիմքում, որի մասին խոսում ենք, ամերիկացիների կողմից համաձայնության խախտումն է, բանաձևի խախտումը, պատժամիջոցների վերականգնումը և պատժամիջոցների կիրառումը»։
Իրան օրաթերթ
Ավիատիեզերական ուժը երաշխավորում է Իրանի հեղինակությունը
Իրանի հրթիռային արդյունաբերության հայր գեներալ Հասան Թեհրանի Մողադամի նահատակության տասնամյակի հիշատակին նվիրաված արարողության ժամանակ, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, նշելով, որ ավիատիեզերական ուժերն այսօր երաշխավորում են երկրի հեղինակությունը ցամաքում, օդում և ծովում՝ հանդիսանալով «մենք կարող ենք» կարգախոսի խորհրդանիշը, և այսօր երեք ուժերի հաջողության և ձախողման հարցում նշանակալի է «կարող ենք» կամ «չենք կարող» գաղափարների միջև տարածությունը։ Նա ասել է.«Հրթիռային հզորության և տնտեսության, մշակույթի և հասարակության միջև տարբերություն չկա, և եթե մենք այսօր թույլ ենք տնտեսության մեջ, նախքան այն որ պատժամիջոցներին մեղավոր լինեն, ոգին է մեղավոր որ չի հավատում, որ մենք կարող ենք. Եթե հավատանք, որ կարող ենք, տնտեսական հաջողությունը մեզնից մեկ քայլ առաջ է»:
Էբթեքար օրաթերթ
Իրանի հավաքականը ցանկանում է միաժամանակ բարձրանալ ու ռեկորդներ սահմանել
Իրանի ազգային հավաքականը մինչև այժմ 5 ամգամ Աշխարհի գավաթի խաղերի ներկայության փորձ է ունեցել: 1978 Արգենտինա, 1998 Ֆրանսիա, 2006 Գերմանիա, 2014 Բրազիլիա և 2018 Ռուսաստան:
Իրանի հավաքականը հերթական վերելքի շեմին է: Կատարի 2022թ. աշխարհի առաջնության խաղերին մասնակցություն: Եթե այս դեպքը տեղի ունենա Իրանը երրորդ անընդմեջ ներկայությունը կունենա աշխարհի առաջնությունում: Ազգային հավաքականն այս անգամ Սկոչիչի գլխավորությամբ արտագնա խաղերում հնարավոր 15 միավորից վաստակել է 13 միավոր, և լավ հոգեվիճակով պատրաստ է պատասխան խաղերին և Աման քաղաքում Սիրիայի հետ պայքարին:
armenpress.am
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հարցը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Լավրովը հայտնել է այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ:
Լավրովը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ Փարիզում տեղի է ունեցել Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ բոլորն իրենց աջակցությունն են հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև կնքված համաձայնությանը:
Խոսելով Փարիզում ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման մանրամասներից՝ Լավրովը հայտնել է. «Ընդգծվել է ռուս խաղաղապահ ուժերի գործունեության առաջընթացը մի շարք հումանիտար հարցերի կարգավորման գործում: Նշվել են մի շարք ուղղություններ, որտեղ հարկավոր է անել ավելին: Այս առումով համանախագահների գործունեությունն առաջիկայում կենտրոնացած է լինելու հումանիտար հարցերի կարգավորման վրա՝ ստեղծելու պայմաններ, որպեսզի տարածաշրջանում հայկական ու ադրբեջանական համայքները ստեղծեն վստահության մթնոլորտ, կառուցողական փոխզիջումների ոգով կարգավորեն առօրյա հարցերը»:
armenpress.am
Արցախի փրկարարները հոկտեմբերի 18-ից դադարեցրել են ԼՂ-ում աճյունների որոնողական աշխատանքները
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված ու մեկ տարի իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում գտնվել է 1697 աճյուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։
Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։
Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը»,- գրել է Թադևոսյանը:
ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հայտնում է, որ որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են:
panarmenian.net
Տիգրան Աբրահամյան․ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա, որը պետք է հիմնված լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտպանության բանակի ներուժի վրա։ Այդ մասին ան գրել է ֆեյսբույան իր էջում՝ անդրադառնալով նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպին։
Ավելի վաղ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։
«Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում դեպքի վերաբերյալ, արդեն իսկ հայտնի իրողություններից բացի այլ բան չկար։ Իհարկե թեմային առնչվող որոշ հանգամանքներ պաշտոնապես հաստատելն արդեն կարևոր է։
Բայց կար շատ կարևոր ձևակերպում՝ «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում»։
Այսինքն, եթե նույնիսկ մի կողմ դնենք ադրբեջանցիների նկատմամբ, օբյեկտիվ իրողությունների արդյունքում ձևավորված ատելությունը, վրեժը և թշնամությունը, ապա ըստ ԱԱԾ ռելիզի, կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել, որին ի պատասխան էլ արցախցին պայթուցիկ սարք է նետել»,-ասվում է գրառման մեջ։
Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Ավելի վաղ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել էր գյուղաշխատանքներ կատարող տրակտորիստը։
news.am
Ադրբեջանական հենակետի վրա նռնակ նետած քաղաքացին գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում
Ի լրումն Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր կողմից տարածված տեղեկատվության, հայտնում ենք, որ 1975թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում: Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից:
Հորդորում ենք զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: